Ցանկապատման առավելությունները և թերությունները

Ցանկապատը ունի իր դրական և բացասական կողմերը:Ցանկապատը առանձնացնում է տարածքը, նամանավանդ եթե տարածքը բնակելի է:Ցանկապատը պաշտպանում է գողերից, վայրի կենդանիներից: Ցանկապատն  անհրաժեշտ է այն մարդկանց,ով բնակելի տարածքում կենդանի է պահում, օրինակ շուն:

     Ցանկապառի թերություններից են մեկուսանալը, առանձնանալը: Ցանկապատը ճաղերի է նման, որի հետևում է քեզ զգում ես ինչպես բանտարկյալ:

Վիկինգներ

Վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ չեն կրել։ Ֆիլմերում, նկարներում հաճախ վիկինգներին պատկերում են եղջյուրներով սաղավարտներով։ Իրականում, սակայն, վիկինգների ժամանակաշրջանի նկարագրություներում նման բան չեք կարող գտնել։ Իսկ վիկինգների միակ սաղավարտը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, եղջյուրներ իր վրա չի ունեցել։ Գեղանկարիչները սկսել են պատկերել եղջյուրներով սաղավարտները 19-րդ դարում՝ ոգեշնչվելով, թերևս, հին հունական ու հռոմեական քրոնիկներում հյուսիսային եվրոպացիների նկարագրություններից։ Իրականում, դեռ վիկինգների ապրած ժամանակաշրջանից առաջ նորվեգական ու գերմանական քրմերը ծիսական նպատակներով եղջյուրավոր սաղավարտներ են կրել։

Վիկինգները հայտնի էին իրենց գերազանց հիգիենայով։ Թվում է, թե անընդհատ նավարկությունների մեջ լինելով ու թշնամիների հետ մարտնչելով՝ վիկինգները նույնիսկ ժամանակ չէին ունենա հետևելու իրենց հիգիենային, սակայն վիկինգների ապրած տարածքներում իրականացրած պեղումների արդյունքում կենդանիների ոսկորներից ու եղջյուրներից պատրաստված ածելիներ, ունելիներ, սանրեր ու ականջը մաքրելու հարմարանքներ են հայտնաբերվել։ Վիկինգները նաև լողանում էին առնվազն շաբաթական մեկ անգամ, ինչը շատ ավելի հաճախ էր, քան այդ ժամանակներում ապրող եվրոպացիների դեպքում։

Վիկինգները մահացածներին թաղում էին նավերի մեջ։ Անկասկած, վիկինգները չափազանց շատ էին սիրում իրենց նավերը. այնքան շատ, որ դրա մեջ թաղվելը նրանց համար մեծ պատիվ էր։ Նորվեգական կրոնի համաձայն՝ քաջարի մարտիկները մահվանից հետո փառահեղ թագավորության մեջ էին մտնում, և կյանքի ընթացքում այն նավերը, որ նրանց լավ էին ծառայել, օգնում են նրանց հասնել վերջնական կետին։ Մարտիկների ու նշանավոր կանանց դիակները հաճախ նավերի մեջ էին դնում զենքերով, թանկարժեք առարկաներով ու երբեմն էլ նույնիսկ զոհաբերվածստրուկներով։
Վիկինգներն ակտիվորեն զբաղվում էին ստրուկների վաճառքով։ Անգլոսաքսոնական, կելտական, սլավոնական բնակավայրեր ներխուժելով՝ վիկինգները գերեվարում էին ու ստրկացնում կանանց ու երիտասարդ տղամարդկանց, ում նրանք այնուհետև վաճառում էին եվրոպական ու մերձավորարևելյան ստրուկների շուկաներում։

Վիկինգ կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան ժամանակաշրջանի մյուս կանայք։ Վիկինգ աղջիկներին ամուսնացնում էին 12 տարեկանից, և նրանք պետք է զբաղվեին տնային գործերով, մինչ իրենց տղամարդիկ դուրս կգային նավարկության։ Ինչևէ, իրենց ապրած ժամանակաշրջանում ապրող շատ կանաց հետ համեմատությամբ՝ նրանք որոշակի իրավունքներ ունեին. այսպես վիկինգ կանայք կարող էին ունեցվածք ժառանգել, ապահարզան պահանջել և ամուսնության խզումից հետո փոխհատուցում կամ օժիտ պահանջել։

Վիկինգ տղամարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Հնարավոր է հիասթափեցնող լինի, սակայն շատ վիկինգ տղամարդիկ ոչ թե սուր, այլ գերանդի էին ճոճում։ Ճիշտ է, որ վիկինգները ծովահեններ էին, որ իրենց նավերից իջնելով՝ գյուղեր էին այրում, սակայն հիմնականում նրանք խաղաղ՝ գարի, ցորեն ու վարսակ էին ցանում, գոնե տարվա որոշակի ժամանակահատվածում։ Նրանք նաև խոշոր եղջերավոր անասուններ, այծեր, խոզեր ու ոչխարներ էին պահում իրենց փոքրիկ ֆերմաներում, որը բավականացնում էր ընտանիքը կերակրելու համար։

Վիկինգները դահուկասահքով էին զբաղվում։ Սկանդինավցիները դահուկներով սահում էին դեռ 6000 տարի առաջ, չնայած հնարավոր է, որ հին ռուսներն ավելի վաղ են հայտագործել այն։ Ինչևէ, վիկինգների ժամանակաշրջանում դահուկներ էին օգտագործվում ինչպես որպես փոխադրամիջոց, այնպես էլ զուտ զվարճանալու համար։ Նրանք նույնիսկ դահուկասահքի աստված ունեին, ում Ուլր էին անվաննում։

Վիկինգ տղամարդիկ նախընտրում էին շիկահեր լինել։ Մուգ մազերով վիկինգ տղամարդիկ մոխրաջրով օճառ էին օգտագործում՝ մազերի գույնը բացացնելու համար։ Պետք է նշել սակայն, որ սա ոչ միայն նրանց մազերն ավելի բաց էր դարձննում, այլև օգնում պաքարել ոջիլերի դեմ։Վիկինգներն իրականում երբեք էլ միասնական խումբ չեն եղել։ Վիկինգներն իրականում իրենք իրենց վիկինգներ որպես այդպիսին չէին կոչում։ Իրականում այս անունը կամ տերմինն օգտագործվում էր այն սկանդինավցիների մասին խոսելու համար, ովքեր ծովային արշավների էին դուրս գալիս։ Վիկինգների ժամանակաշրջանում մերօրյա Դանիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի տարածքում տոհմապետի կողմից գլխավորած  բազմաթիվ ցեղեր էին ապրում, որոնք հաճախ միմյանց դեմ էին կռվում, երբ նրանք զբաղված չէին օտար ափերն ավիրելով։

Նոր տպավորություններ

Իմ անունը Օգանովա Անահիտ է : Ես սովորում էի թիվ 176 դպրոցի 7  -րդ : Աշնանային արձակուրդների ժամանակ ես մասնակցեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մուտքի ճամբարին : Այդ օրերի ընթացքում մենք ծանոթացանք դպրոցին , այցելեցինք ագարակ: Այնտեղ մենք տեսանք տարբեր կենդանիներ, նաև մեզ պատմեցին թե ինչպես է պետք խնայել ձիերին: Հաջորդ օրը գնացինք հրաձգարան , նաև այցելեցինք գինեգործարան :  Գինեգործարանուն նույնպես շատ հետաքրքիր էր: Առաջին անգամ ես տեսա թե ինչպես են պատրաստում գինի:Այդ ամենը ինձ համար նոր էր և շատ հետաքրքիր : Բայց ամենից շատ ինձ դուր եկավ էքսկուրսիան դեպի Տավուշի մարզ Կարելի է ասել, դա առաջին երկարատև էքսկուրսիան էր իմ կյանքում: Ճանապարհը շատ հետաքրքիր էր: Մենք տեսանք եկեղեցիներ, գյուղերի դպրոցներ,  ծանոթացանք այնտեղի աշակերտների հետ: Այս մեկ շաբաթվա ընթացքում ծանոթացա երեխաների հետ և հասցրեցի ընկերանալ նրանց հետ, չնայած, որ նրանք բոլորը ինձանից մեծ են :

Introduce Yourself (Example Post)

This is an example post, originally published as part of Blogging University. Enroll in one of our ten programs, and start your blog right.

You’re going to publish a post today. Don’t worry about how your blog looks. Don’t worry if you haven’t given it a name yet, or you’re feeling overwhelmed. Just click the “New Post” button, and tell us why you’re here.

Why do this?

  • Because it gives new readers context. What are you about? Why should they read your blog?
  • Because it will help you focus you own ideas about your blog and what you’d like to do with it.

The post can be short or long, a personal intro to your life or a bloggy mission statement, a manifesto for the future or a simple outline of your the types of things you hope to publish.

To help you get started, here are a few questions:

  • Why are you blogging publicly, rather than keeping a personal journal?
  • What topics do you think you’ll write about?
  • Who would you love to connect with via your blog?
  • If you blog successfully throughout the next year, what would you hope to have accomplished?

You’re not locked into any of this; one of the wonderful things about blogs is how they constantly evolve as we learn, grow, and interact with one another — but it’s good to know where and why you started, and articulating your goals may just give you a few other post ideas.

Can’t think how to get started? Just write the first thing that pops into your head. Anne Lamott, author of a book on writing we love, says that you need to give yourself permission to write a “crappy first draft”. Anne makes a great point — just start writing, and worry about editing it later.

When you’re ready to publish, give your post three to five tags that describe your blog’s focus — writing, photography, fiction, parenting, food, cars, movies, sports, whatever. These tags will help others who care about your topics find you in the Reader. Make sure one of the tags is “zerotohero,” so other new bloggers can find you, too.