Գործնական քերականություն

  1. Ընդգծի՛ր կապը․

Ա․ այդպես, նկատմամբ, ոչինչ, միտք

Բ․ խենթ, իհարկե, hօգուտ, որովհետև

Գ․ Իհարկե, մտածել, երրորդ, մասին

2. Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր։

Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնտեսուհին -գոյական,հասարակ,եզակի թիվ,ուղղական հոլով,որոշյալ առում:

իրեն-անձնական դերանուն,երրորդ դեմք,եզակի թիվ,տրակամ հոլով:

վատ-ձեւի մակբայ:

ձգած-դիմավոր բայ,անցյալ կատարյալ ժամանակ,եզակի թիվ,սահմանական եղանակ,երրորդ դեմք:

և-շաղկապ:

երբ-հարաբերական դերանուն:

աստիճաններով-հասարակ գոյական,գործիական հոլով,հոգնակի թիվ:

վերև-տեղի մակբայ:

բարձրանում էին-բայ, դիվմավոր բաը,անկատար անցյալ,հոգնակի թիվ,երրորդ դեմք,սոսկածանցավոր բայ:

հանկարծ ուզեց-դիմավոր բայ, սոսկածանցավոր բայ:

3. Կազմի՛ր մոտենալ, խոսել բայերի դերբայկան համակարգը։

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • խոսել, մոտենալ
  • Ենթակայական — ող, ացող
  • մոտոցող, խոսող
  • Համակատար — ելիս, ալիս
  • մոտենալիս, խոսելիս
  • Հարակատար — ած, ացած
  • խոսած,կարդացած
  • Անկատար — ում
  • խոսում,ատում
  • Վաղակատար — ել, ալ
  • մոտենալ,խոսել
  • Ապակատար — ելու, ալու
  • մոտենալու,խոսելու
  • Ժխտական — ի, ա
  • մոտենա,խոսա:

Կետադրի՛ր տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր,  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Հայոց մեծ եղեռնը

Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը։

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»։POSTED

Հասարակագիտություն/ Հավասարություն

Սոցիալական հավասարություն, սոցիալական հասարակարգի հասկացություն, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։ Սոցիալական հավասարությունը պահանջում է սոցիալական դասի կամ կաստայի՝ օրինականորեն կիրառված սահմանների, ինչպես նաև անձի ինքնության անկապտելիությամբ պայմանավորված խտրականության բացակայություն։ Մասնավորապես, սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն, գտնում են, որ հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։

Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ միջնադարյան գյուղացիական շարժումները։

Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման հնարավոր ուղիները։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ 17-րդ դարի Անգլիական և 18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ Անգլիայում, Գրակքոս Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում)։

Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։

Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր։

Սոցիալական հավասարության մասին անդրադառնալիս մարքսիզմ-լենինիզմի դասական համարվողներպնդում էին, որ անհավասարության իրական հիմքը կապված էր արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով։

Урок 10

Читаем ,обсуждаем.

Факты и теории о происхождении человека

Официально существуют две основные теории происхождения человека – религиознаЧя, согласно которой нас сотворил Бог по своему образу и подобию, и теория Дарвина, предполагающая, что мы произошли от обезьяны. Однако в последнее время обе гипотезы всё чаще подвергаются сомнению, так как, по мнению многих, не выдерживают никакой критики. Но если божественная воля и обезьяны не принимали участия в нашем появлении, то почему и благодаря чему мы всё-таки существуем? Собственное мнение на этот счёт имеют скептики, мечтатели, приверженцы альтернативной истории и даже некоторые ученые.

Теории

Версия с пришельцами  – одна из самых старых альтернативных версий, имеющая множество вариаций на любой вкус, начиная от «они создали нас, чтобы развеять свою бесконечную скуку» и заканчивая «мы – бракованная версия высшего разума». Кроме того, существует предположение, что пришельцы совершили на Земле вынужденную посадку, и мы – лишь их потомки. Но в целом все вариации сводятся к тому, что человек – плод труда какой-то внеземной цивилизации.

Матрица и ей подобное. Тут всё ещё интереснее. Одни – очевидно не без влияния одноименного фильма – предполагают, что наш мир ненастоящий. Другие считают, что вся существующая физическая реальность, включая наше тело, – лишь своеобразная «площадка для игр», созданная нами же для получения дополнительного жизненного опыта и навыков. На самом же деле мы – либо бестелесные энергетические сущности, либо просто выглядим совсем иначе.

Акватическая теория, по данным некоторых источников, предложена биологом Алистером Харди. В основе теории лежит гипотеза Дарвина, однако отличие человека от других приматов в данном случае обосновывается тем, что одним из наших предков был гидропитек (обезьяна-амфибия), который вёл водный образ жизни.

Потомки рукокрылых. Говорят, что когда-то на Земле жили существа, сочетающие в себе черты человека и птицы, похожие на гарпий из древних мифов. Как конкретно они эволюционировали в человека – неизвестно. Заметим здесь, что зафиксированы свидетельства очевидцев, утверждающих, что полулюди-полуптицы до сих пор существуют.

Андрогины. Существует старинная греческая легенда о том, как первоначально боги сотворили расу людей, имевших и мужские, и женские признаки. Но эти создания были слишком сильны и посягали на власть богов. Тогда Зевс решил разрезать андрогинов надвое, чтобы ослабить их. Согласно преданию, теперь мы обречены на то, чтобы всю жизнь искать свою «вторую половинку», что, кстати, недалеко от истины.

 Люди-гиганты. Мысль о том, что наши предки были великанами, высказывалась давно.  Есть легенда, согласно которой раньше ангелы спускались на землю, брали себе человеческих дочерей, и от таких связей появилось племя гигантов. Ну а со временем их потомки измельчали и стали похожи на современного человека.

Необычные находки

– Несколько десятилетий назад бельгийский ученый Фридрих Мейснер раскопал в пустыне Гоби человеческие черепа, увенчанные рогами. Сначала его обвинили в подлоге, однако в ходе исследований следов спайки между рогами и черепом обнаружено не было.

– На раскопках Хасаотского могильника в Кисловодске был найден странный вытянутый череп. Такие же черепа много раз обнаруживали по всему миру. Предполагается, что форму таких голов изменяли искусственно. Но вот для чего? Ответа пока нет.

– Среди печатей, принадлежавших цивилизации шумеров, неоднократно находили изображения летающих объектов, людей-птиц и даже солнечной системы. Последнее тем более удивительно, ведь телескопы изобретены сравнительно недавно!

Повторяем виды глаголов« Русский без границ», часть 2(стр 124, 126)

Упражнение 1

Используя приставки, образовать от глаголов несовершенного вида глаголы совершенного вида: верить(н.в.)- поверить(с.в.) .

Чувствовать ,ужинать, делить, вязать, прятать ,возить, шить, стараться, таять, верить, видеть, делать, шутить ,чертить ,тонуть ,гасить, учиться ,брать, пугаться, мучить, помнить, желать, готовить.

Упражнения 2

  1. От глаголов совершенного вида с помощью суффиксов образовать глаголы несовершенного вида :успеть (с.в.) –успевать(н.в.).

Открыть, доказать, выдержать ,воспитать, взвесить, учесть, указать, спросить ,достать, вытолкнуть.

Урок 9

Упражнение 1

Определите род, число и падеж имён прилагательных. Выделите окончания.

С длинной удочкой в руках я пробирался к реке на рыбнаю ловлю. Дорога шла дальней узкой тропинкой. С трудом я раздвигал влажную траву. Она зелёной стеной преграждала путь. Вдруг я увидел у ног блестящую змею. Она с шипением уползала в высокую траву.

Упражнение 2

Определите род, число и падеж имён прилагательных.

На задней стенке, в осенний день, перед зимней ночью, в синей цвет, по дремуч.. тайге, в дремучей лес, за ближней деревней, в здешний магазин, на соседний участок, за колючой проволокой, с сыпучей крупой, в сыпучий песок.

В медвежьей берлоге, у здешней речки, из горючей смеси, вечернЪй дождь, передней край, в осенний день, с тягучей ириской.

На домашний очаг, в шипучий напиток, на бескрайной равнине, громкий стук, в ближний лесок, у рыжей лисицы, под волчий вой, у шипучей змей.

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 18-22

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք մեկ էջի սահմանում.

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։

Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

  • Ցեղասպանության կազմակերպումը

1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 

Սակայն մինչև 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին տեղային բնույթ, ինչը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից ավելի ուշ գործարկված արտաքսումներից և սպանություններից:

  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/

Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ: Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

  • Եղեռնի հետևանքները

Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ առավել եւս դրանց հատուցումն ու ծավալները յուրաքնչյուր հայ յուրովի է պատկերացնում, ուստի կարծում ենք, որ Համահայկական հռչակագրից տրամաբանորեն բխող հաջորդ քայլը պետք է լինի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք հիմնավոր պատմա-իրավական պահանջների փաթեթ-փաստաթղթի» ընդունումը: Հռչակագրի 6-րդ կետն, ըստ էության, հենց դրան է վերաբերում, արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ընդունումով Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիային ներկայացվելիք պահանջների հարցում կձեւավորվի համազգային միասնական մոտեցում, որից այլեւս չի կարող լինել որեւէ շեղում: Հարկավոր է քաջ գիտակցել, որ այս հարցում յուրաքանչյուր ինքնագործունեություն կամ մոտեցումների տարբերություններ անպայման օգտագործվելու են մեր դեմՙ նպատակ հետապնդելով տարաձայնություններ մտցնել հայ ժողովրդի հատվածների միջեւ եւ շեղել ճիշտ ճանապարհից:

  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ 
  • Հայոց ցեղասպանության ճանաչումը

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

  • «Նեմեսիս» գործողությունը
  • Հայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրը
  • Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում

Հայոց պատմություն/էջ122-133/, համացանց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հայագիտական ուսումնասիրություններ/ կարող եք ուսումնասիրել մեկ թեմա/

Մաշկի կարուցվածքը

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից.էպիդեմիս (վերնամաշկ),դերմա(բուն մաշկ) և հիպոդերմա(ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից, որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ։ Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը։

Գործնական քերականություն

1․Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր  և  գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Ա. Դրանց մեջ է նաև  արեգակնային մի ժամացույց,  որը  պատրաստվել  է տասնվեցերորդ դարում:  Բ. Դրանց մեջ է նաև  արեգակնային մի ժամացույց:  Դա պատրաստվել  է տասնվեցերորդ դարում:
Ա. Թանգարանի  այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան, որտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության մասին: Բ. Թանգարանի  այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան: Այնտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության մասին:

Ա.խմբում մեկ նախադասություին է,բայց բարդ:

Բ.խմբում երկու բայց պարզ:

2. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
1.Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ, ինչ Դա դաշտում տեսնելիս կփախչեր:

2.Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ: : (ինչ որ)

Պապն այդ օրը պատմում էր, ինչ Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ:


3.Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

.Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը,նա Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:



3. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)


Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովհետև ամռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորի։ (որ, որպեսզի)

4Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:

5․Տրված բառերում մեկ տառը փոխելովստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բամբիռ, բրդել, գիրթ, թափոր, խարամ, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել,  մահիկ, մույթ, շաղախ, շեղբ, սկահակ, տարեգրություն:

Ականակիտ-ականակիր

Այգաբաց-այգեբաց

անութ-ակութ

բրդել-դրդել

գիրթ-կիրթ

թափոր-թափուր

խարամ-կարամ

կտրիճ-կտրիչ

հարել-մարել

մահիկ-մատիկ

շաղախ-շաղալ