Մատթեոս Զարիֆյան

Աշնան իրիկուն

Դեռ կը համենա
Բլուրին վըրա
Լացը սրինգին…

ՈՒ դեռ երկնքին
Իջել կը վախնան
Աստղերը աշնան…

Հատ-հատ կը թափին
Այս լուռ ծովափին
Արցունքներ անտեր…

Իսկ ես չե՜մ գիտեր՝
Տանիմ դեպի ու՛ր
Այս սիրտըս թափուր…

Դեռ կը համենա
Բըլուրին վրա
Լացը սըրինգին…

Տղանղան քրիստոսի տոնածառի հանդեսին. վերլուծություն

Շատ ամանորյա պատմվածքներ ուրախ ավարտ ունեն, բայց Դոստոևսկին հարկ չի համարել գեղեցկացնել իրականությունը։ Իսկապես, երեխաների մասին նրա մյուս պատմվածքներում փոքրիկները փողոցներում մուրացկանություն են անում, իսկ հետո հաճախ հայտնվում գաղութներում: Հավանական է, որ նման ճակատագիր էր սպասվում այս պատմության հերոսին, եթե նա փողոցում չսառեր։Կարելի է մի բան նկատել՝ հեղինակը չի նշում ո՜չ քաղաքի, ո՜ք տղայի անուն, քանի որ այսպիսի դեպք կարող է պատահել ում հետ ասես և որտեղ ասես։ Բայց, այսպիսի տեսություն կա, որ այս ամեն ինչը Պետերբուրգում է, քանի որ Դոստոեվսկին այս քաղաքի մասին շատ տրագիկ բաներ է գրել։ Այս տղայի դեպքը միակը չէ։ Քրիստոսի տոնածառի մոտ փոքրիկ հերոսը հանդիպում է բազմաթիվ տղաների ու աղջիկների, որոնց ճակատագրերը ավերվել են մեծերի անտարբերության պատճառով։ Ավանդաբար, նախատոնական օրերին մարդիկ կառուցում են Սուրբ Ծննդյան տեսարան, որը խորհրդանշում է այն քարայրը, որտեղ ծնվել է Հիսուսը։ Չէ՞ որ քաղաքում Աստվածամոր համար տեղ չկար։ Դոստոևսկին ուռճացնում է գույները, բայց զուգահեռը շատ պարզ կարելի է նկատել՝ փողոցներից մեկում Սուրբ Ծնունդից առաջ կար այսպիսի տեսարան՝ նկուղ մի մահացած կնոջ հետ, ով եկել է քաղաք և տեղ չի գտել իր և իր երեխայի համար։ Սուրբ Ծննդյան օրերին մարդկան մոտ (հատկապես՝ Ռուսաստանում) ընդունված է օգնել աղքատներին ու անապահովներին։ Այս ավանդույթին հետևում են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, բայց, չգիտես ինչու, մեծ քաղաքի փողոցներում ցրտահարված փոքրիկը նրանց չի հետաքրքրում:Սովից ու ցրտից վեցամյա երեխայի մահը հանցագործություն է ողջ հասարակության համար։ Կարելի է մեղադրել նկուղում մնացող պառավին, ոստիկանին, հրուշակեղենի վաճառողուհուն և մեր հերոսին հարվածած և գլխարկը պոկած մեկ այլ տղային։ Բայց ես կարծում եմ, որ սա հենց հասարակության միջի խնդիր է, որի արմատները շատ խորն են։ Մարդկային անտարբերությունը՝ երևույթ է, որը արագ չի կորում։ Այն երկար է ձևավորվել, կամ էլ նույնիսկ հենց մեր բնույթի մեջ է։

Այս պատմվածքը շատ զգացմունքային է, և, իմ կարծիքով, շատ լավ է բացում մարդկային անտարբերության թեման։ Այո, գուցե ամանորյա «մթնոլորտ» մեր սովորական պատկերացմամբ չունի, բայց չէ՞ որ դրանք մեզ սովորեցնում են բարություն, խիղճ զգալ։ Դոստոեվսկին պարզապես ընտրել է ուրիշ ձև դա արտահայտելու։

Համո Սահյան «Նոր տարու հետ նորանալով»

Հրաժեշտի ու հանդիպմանԵրանելի մի ակնթարթ…Զրը՜նգ զրը՜նգ,- ծոր է տալիսԺամացույցի զանգը հպարտ:Սեղանների վրա թողածԻր օրհնությունն ու իր բարին,Հարազատի հոժարությամբՀեռանում է հոգնած տարին:Մանուկ տարին իր սպիտակԽանձարուրից աչքը բանում,Ուրախություն, ուրախություն,Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,-Նոր տարու հետ նորանալով,Հին հոգսի հետ մեր քունքերիՃերմակն անգամ մոռանալով…Ուրախանանք նոր տարու հետ,Նոր տարու հետ նորանալով,Դալարելով մեր կյանք ապրենք, Ոչ թե դանդաղ չորանալովԽաղաղություն մաղթենք հողին,Մաղթենք` ամեն սար ու ձորում

Բողբոջներին բացվելու բախտԵվ ծիլերին հասկավորում:

Սիրողներին մաքուր սիրոՀավատ մաղթենք մի հաստատուն,Իմաստունին կորով մաղթենք,Եվ կտրիճին իմաստություն;Մերձավորին վստահություն,Մեծավորին` ներող հոգի,Բարուն ազատ թևեր մաղթենքԵվ բարություն ամեն ոքի:

***

Զարկենք թասերն ու դատարկենքՄեր այս սեղան-սինու կենաց,Քանի գինին մեզ չի խմել,Խմենք նաև գինու կենաց…Մեր սրտերում ուրախությանԿրակն այնպես թող ճարճատի,Որ էլ հոգսի հետք չմնաԿնճիռներում մեր ճակատի:Ուրախանանք Նոր տարու հետ,Նոր տարու հետ զորանալով,-Շտկենք սապատն այս աշխարհիԹեկուզ մի քիչ կորանալով:

Հայ բանաստեղծների՝ ձմռանն ու Ամանորին նվիրված ստեղծագործություններ

Վահագն Դավթյան «Խոսք Նոր տարուն»

Ես ի՞նչ եմ ուզում որ բերես դու ինձ…Ոչինչ… Ախ, միայն ոչինչ չտանես,Միայն չխլես,ՈՒ քո անզիջում հողմերին չտասԱյս սերը-Իր մեջ առաջին սիրոԿապույտն ունեցողՈՒ լույսն ունեցողԱյս սերը,Նրա հրաշքն անքնինԵվ անգամ նրա տառապանքն անքուն.Չտանես,Քո խենթ հողմերին չտաս,ՈՒ ես ամեն ինչ կունենամ կյանքում:

Ինձ մի ասեք Պարոն

ասաց խոզի գլուխը՝խալու վրայից գլորվելովԻսկ ինչպե՞ս դիմենք քեզ հայ―հայի որդի, չէ՞ որ մարդիկ իրար դիմելու ձեւ են ունենում։ Ամեն ազգ ունի այդ ձեւը։ Ոչ այնքան մեծարական, որքան կրավորական, ոչ վիրավորական, անհրաժեշտ ձեւը։ Բայց դու, հայի տղա, ինչո՞ւ չես ուզում, որ քեզ մարդավարի դիմեն, նվաստի այդ համառության իմաստը ո՞րն է։ Առանց այն էլ այս դժվար կյանքը ինչո՞ւ անտանելի դարձնել ամենօրյա, ամենժամյա հոգսով։ Ինչպե՞ս դիմել դիմացինին, բացի՝ «արա ախպեր» ձեւից։Ու կարիք չկա դարձյալ պատմել պետականություն չունենալու ձանձրալի հեքիաթը, ադրբեջանցիք էլ պետականություն չեն ունեցել, բայց նույնիսկ սովետական տարիներին, երբ իրար ընդունված էր ասել միայն «Տավարիշչ Ալիեւ» կամ «Բայրամ Սեդրակովիչ», ադրբեջանցիները իրար մեջ իրար պատվում էին Հեյդար աղա դիմելաձեւով, իսկ գրաճանաչ մարդուն այլ կերպ չէին դիմում, քան «մուալլիմ», որը ուսուցիչ բառացի իմաստից վաղուց վերացարկվել էր։ Էլ չեմ ասում վրացիների «բատոնո» բառը, որը այն աստիճան կիրառական էր սովետական տարիներին, որ այլազգիներն անգամ այդպես էին դիմում վրացիներին։Հասկանալի է, որ թե վրացիները, թե ազերիները զուգահեռաբար գործածում էին նաեւ անուն֊հայրանունով դիմելու ռուսական ձեւը։ Եւ միայն հայերն էին գործածում սոսկ ռուսական ձեւը, ինչպես ժամանակին Պոլսում գործածում էին սոսկ թուրքական ձեւը, այն է «Սերժիկ աղա», «Սիլվա խանում» եւ այլն։ Մի պահ ընդունենք, որ հայի սովետական անմիտ տեսակիդ «պարոնը» սեփական ազգային պետության անցանկալի գոյությունը, բայց չէ որ քաղաքաբնակին բոլոր դեպքերում անհրաժեշտ է ինչ֊որ դիմելաձեւ։ Գյուղերում գիտեն ինչպես իրար դիմել, այս պրոբլեմը քաղաքի պրոբլեմն է։ Բա մի ազգ 80 տարի սեփական երկրում քաղաքաբնակ լինի, ու չիմանա՞ ինչպես դիմել անծանոթ մարդուն ու խոսի հետը ինչպես պատի հե՞տ են խոսում։Հավերժ ռամիկի՝ մեր տեսակին սխալմամբ թվում է, թե պարոն նշանակում է փաշա, կամ խան, կամ կոմս։ Կամ նման մի բան։ Պիտի հիասթափեցնեմ ազգիս անուղեղին, դա ընդամենը նվազագույն մեծարանք պարունակող դիմելաձեւ է։ Դա ոչինչ չի նշանակաում, ինչպես չի նշանակում այն դեպքում, երբ Աբիսողոմին ասում են Աբիսողոմ աղա։ Դա ոչ մի «փաշա» չի նշանակում, ինչպես դիմում են բարձրագույն պաշտոնյաներին, այլ նույնիսկ «բեյ» չի նշանակում, ինչպես դիմում են պաշտոնյաներին ու սեփական բիզնես ունեցողներին։ Նույնն է ինչ միստրը, կամ բատոնոն, կա Աբիսողոմի տիտղոսը, որը ընդամենը տուն ուներ եւ տան շուրջը սագեր ու հավեր։ Այսինքն, ասում են բատոնո Պարույր, եթե մարդը տարիքով քեզանից բավականին մեծ է, կամ պարզապես բատոնո, եթե անունը չգիտես եւ ուզում ես դիմել։ Իսկ ինչպես դիմի 30 տարեկան հայը 50 տարեկան հային, եթե ոչ միայն հայրանունը չգիտի, այլեւ անունը։ Ասի՝ «ձյաձյա՞»։ Ասի՝ «հլը մի րոպե՞»։ Շարունակի ասել «արա ախպե՞ր»։ Ամբողջ ազգով լակոտանանք ու իրար ասենք՝ ընկեր Ալվարդ ու ընկեր Մասի՞ս։ Եւ ավելի խորանալով՝ շորտիկ հագցնենք 60-ամյա ընկեր Ալվարդին, երեք տարեկան խուճուճ Իլյիչի նկարով նշանը խփենք Աշոտ Գառնիկովիչի մազաթափ դոշին, սկաուտական պիլոտկան քաշենք ընկեր Վահանի դոդ գլխին ու զառամյալ դեռահասների այդ տողանով սպասենք ինչի՞, դոփել կարծելով՝ քարշ գանք դեպի ո՞ւր։ Ես ձեզ մարդ ասողի։ Կարծում եք՝ ինչի՞ց է, որ Սունդուկյանից, Շիրվանզադեից ու Պարոնյանից հետո հայ դրամատուրգ չկա։ Կար Թիֆլիս քաղաքը՝ թիֆլիսցիների փոխհարաբերվելու կուլտուրայով, կային Բաքուն եւ Պոլիսը՝ իրենց լեզվով ու կուլտուրայով․․․ Չի կարող դիալոգ լինել՝ առանց դիմելաձեւի։ Հաշմանդամ լեզվով։ Այդպես կարելի է միայն ոտանավոր գրել։ Եւ ուշունց տալ։ Եւ բնական էր, որ 80 տարիների մեջ Երեւանը դրամատուրգ չծնեց։ Եւ չի ծնի, քանի դեռ հայերի մայրաքաղաքը քաղաք չի դառնում։Բայց մի տեսեք՝ ոնց է բարձրագույն կրթության տեր հայ մարդը (երիտասարդ մարդը) հուշտ լինում տարիքոտ կույսի պես, երբ թղթակիցը զգուշորեն նրան պարոն է ասում։ Մի բան էլ ելույթ է ունենում՝ «ես պարոն չեմ»։ Ասել է թե՝ «Իա, ես ձեր իմացածներից չեմ»։ Ապուշի կոտրատվելուն նայեք։ Բա ի՞նչ շան ոտուգլուխ ես, թույլ տուր հարցնել, ռամիկի տղա ռամիկ։ Եթե քաղաք ես եկել, բարի եղիր քաղաքաբնակին վայել վարքով ապրել։ Թե չէ՝ դրան էլ ելք կա, եթե մարդկային համակեցության համար պարտադիր դիմելաձեւը ընդունելի չէ, ապրիր գյուղում, այնտեղ պրոբլեմ չկա։ Կամ բանվորական թաղամասից Կենտրոն մի արի եւ յոլա գնա «արա էյ» ձեւով։ Բայց այնտեղ, որտեղ մարդիկ խիտ են ապրում, եւ ամեն պահ կարող է իրար դիմելու, ներողություն խնդրելու, մի խոսքով շփվելու անհրաժեշտություն առաջանալ, այդտեղ պիտի ինչ֊որ ընդունված ձեւ լինի, որով մարդը մարդուն դիմում է։ Հայն էլ պարտավոր է այսպես ապրել սովորել։Ժամանակն է արդեն։ Բավական է ապրել մերթ ռուսի, մերթ թուրքի նման։

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետը» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։

Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական «Սասնա ծռեր» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Զորոն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։

Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը։