Առաջադրանք 1
Ներկայացրու VI դարում Հայաստանում տեղի ունեցող ժամանակագրությունը:
VI-դարում Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայից և Պարսկաստանի միջև: Արևմտյան Հայաստանում պապանվեել էին մի շարք նախարարական տներ: 527թ. գահ բարձրացավ Հուստինիանոս Ա, որը վերացրեց հինգ հայկական ինքնուրույն իշխանություները: Ստեղծվեց առաջին, եկրորդ, երորդ և չորորդ Հայք նահանգները 539թ. հայերը Հովահաննես Աևշակունու գլխավորությամբ, ապստամբում են և սպանում են կառավարչին: 506թ. Արևելյան Հայաստանում Դվինում գումարվում է եկեղեցական ժողով: Ուղենշվեց եկեղեցու դավանաբանական ինքնուրությունը: 554թ. Դվինի եկրորդ եկեղեցական ժողովը հաստատեց հայ առաքելական ազգային ինքնուրույթունը: 564թ. Հայաստանում մարզսպան նշանակվեց Պարսիկ Սուրները, որի օրոգ սաստկացան հարկերը և կրոնական հալածանքները: Նրան սպանեց Մանվել Մամիկոնյանը: 571թ. հայ ժողովուրդը ապստամբեց Վարդան Մամիկոնյանի`(կրտսեր) գլխավորությամբ: 572թ. ազատագրեցին Դվինը և սպանվեց մարզսպանը: 591թ. Պարսկա—բյուզանդական պատերազմը ավատվում է և Հայաստանը կրկին բաժանվում է 2 մասի: Հայաստանի մեծ մասը անցնում է Բյուզանդիային և կազմավորվում է 7խոշոր նահանագ:
Վերլուծիր Հուստինիանոս Ա—ի վարած քաղաքականությունը Հայաստանի և հայերի նկատմամբ:
Հուստինիանոսը ջանք չէր խնայում հայերի ինքնուրյունությունը թուլացնելու մեջ:
1. Վերացվեցին հայկական հինգ ինքնուրյուն իշխանություները:
2. Կայսրական պաշտոնները բռնություն են գործադրում հայ իշխանների նկատմամբ ծանրանում են հարկերը:
3. Նախարարական կալվածքները ժառանգելու իրավունք տվեեց աղջիկներին, որի հետևանքով հողային տիրույթնրը մասնատվում էին:
4. Օրենք հրապարակեց հողաժառանգության մասին:
5. Ի պատասխան հայերի բարձրացրած ապստամբոության Ուստինյանոսը պարսից զորք է ուղարկում նրանց դեմ:
6. Հայոց ուժերը թուլացնելու համար կայսրը Հայոց այրուծին ուղարկում էր երկրի խորքերը կայսրության սահմաները պահպանելու համար:
Համեմատիր, համադրիր Արևելյան, Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Սուրեն մարզսպանի գալով ծանրացան հարկերը և տուրքերը, կրոնական հալածանքները: Հայ ժողովոուրդը բարձրացրեց ապստամբություն: 572թ. Պարսիկ արքայի պատժիչ ջոկատին պարտության է մատնում: Վարդան Մամիկոնյանը: Հայաստանի երկու մասում ել կատարվում էրբռնությունները Իշխանական տների կրոնի վերաբերյալ: Միշտ երկու մասում ել ավելանում էին հարկերը և տուրկերը: Երկու մասում ել ժողովուդը ապստամբում էր բռնության դեմ, Բայց արձյունքում նորից երկարատեվ Պարսկա-բյուզանդական պետարեզմից հետո Հայաստանը կրկին բաժանվում է երկու մասի:
Ներկայացրու օտար տիրապետողների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները:
Ինքնուրնության թուլացում , կրոնափոխություն:
Առաջադրանք 2
Հայաստանը 7-րդ դարում:
Արաբական արշավանքները Հայաստան, 7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներովվերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան։
Արշավանքները տեղի էին ունեցել Արաբական խալիֆայության ստեղծման դարաշրջանում։ Արաբական թերակղզում դարեր շարունակ օազիսից օազիս թափառող ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և ստեղծում ժամանակի ամենահզոր պետությունը։ Այն մեծ ազդեցություն է թողնում համաշխարհային պատմության ու մշակույթի վրա։ Արաբական արշավանքներից խուսափելու նպատակով ժամանակի հայկական վերնախավը պայմանագիր է կնքում խալիֆայության հետ, որով Հայաստանը ընդունում է նրա գերիշխանությունը, իսկ խալիֆայությունը պարտավորվում է հարգել նրա ինքնիշխանությունը։ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ) միավորվեցին վարչատարածքային մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ:
Ներկայացրու 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:
- 607-608 թ. — Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։
- 615-628 թ. — Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս:
- 618 թ. — Կառուցվում է Ս․ Հռիփսիմեի տաճարը :
- 631 թ. սեպտեմբերի 14-ին — Հերակլ կայսրը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։
- 622 թ. — Արաբական թերակղզում բնակվող և անասնապահությամբ զբաղվող ցեղերի քաղաքական միավորում:
- 628–632 թթ. — Արևելյան Հայաստանում մարզպան է նշանակվում Վարազտիրոց Բագրատունին, որը սկսել էր երկրի անկախացման գործը:
- 639 թ. — Թեոդորոս Ռշտունին վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը:
- 640 թ. — սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։
- 643 թ — Կոստանդին (Կոստաս) 2-րդը Թեոդորոս Ռշտունու ձերբակալում է:
- 652 թ — Պայմանագիր է կնքվում Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ։
- 656 թ. — Թեոդորոս Ռշտունին մահանում է:
- 656 թ. — Համազասպ Դ Մամիկոնյանը գումարել է նախարարական ժողով և կայացրել փոխհամաձայնություն (երկիրը բաժանվել է նախարարների միջև՝ ըստ նրանց հզորության)։
- 656 թ. — օգտվելով Արաբական խալիֆայությունում ծավալված գահակալական կռիվներից, դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբական գերիշխանությունը՝ պաշտոնապես ընտրվելով Հայոց իշխան։
- 661թ. — Դամասկոսից վերադառնում է Գրիգոր Ա Մամիկոնյանը:
- 680 թ. վերջից Հայաստանը դադարեց հարկերի վճարումը խալիֆայությանը:
- 685 թ. հյուսիս–արևելքից ներխուժած խազարների դեմ մղած պայքարում զոհվեց Գրիգոր Մամիկոնյանը:
- 686 թ. — Աշոտ Բ Բագրատունին ենթարկվելով բյուզանդական հարձակումներին՝ հարկադրված եղավ հոգալ երկրի պաշտպանության մասին։
- 689 թ. — Հուստինիանոս II կայսրը նվաճեց Հայաստանը, բայց պահպանեց Աշոտ Բագրատունու իշխանությունը և պատրիկական իրավունքները։
- 698թ. — Պսակ ճահճոտ դաշտում Սմբատ Զ Բագրատունին դիմադրել Հայաստան ներխուժող բյուզանդական զորքերին:
- 703 թ. — Բյուզանդիայից սաանալով ռազմ, օգնություն, Սմբատ Բագրատունին 5 000-անոց զորքով անցել է հարձակման, սակայն պարտություն է կրել Դրաշպետի ճակատամարտում,
- 705 թ. — արաբները հայ նախարարներին խաբեությամբ հավաքել են Նախճավանի և Խրամի եկեղեցիներում և ողջակիզել։
- 709թ. — Սմբատ Բագրատունին Հայաստանի արաբ կառավարչի կոչով վերադարձել է Հայաստան և դարձել Հայոց իշխան:
Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:
Թեոդորոս Ռշտունին Հայոց իշխանն և սպարապետն էր 628-ից, մարզպան՝ 634-ից: Ծննդյան թիվն անհայտ է, մահացել է մոտ 656թ. Դամասկոսում և թաղված է Աղթամարում:
637թ. Սասանյան պետության քայքայումից հետո Հայաստանը հռչակել է անկախ, իսկ 639 թ. վերամիավորել նաև Բյուզանդիային ենթակա հայկական գավառները:
640-641թթ. Բյուզանդիան Թեոդորոս Ռշտունուն շնորհել է պատրիկի և կյուրապաղատի տիտղոսներ ու նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ:
Թեոդորոս Ռշտունին ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել Հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել արաբ նվաճողներին: 652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են:
Դժգոհելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականությունից՝ բյուզանդական Կոստաս կայսրը 646 թ. Հայոց իշխան է ճանաչել ոմն Թովմայի, որը Կոտայքում դավադրաբար կալանավորել է Թեոդորոս Ռշտունուն և ուղարկել Կ. Պոլիս: Հայերի դժգոհությունից, կայսրը Ռշտունուն կրկին հաստատել է իր պաշտոնին և փորձել քաղկեդոնական դավանանք պարտադրել հայերին: Սակայն 648 թ. Դվինում գումարված ժողովը մերժել է կայսեր առաջարկը:
Կայսրության նոր խարդավանքներին դիմակայելու համար Ռշտունին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, ապա 652 թ. պայմանագիր է կնքել Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ՝ ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը երեք տարով երկիրն ազատում է հարկերից, պահպանում Հայոց այրուձին և ինքնուրույնությունը՝ կառավարման բոլոր հարցերում:
Թեոդորոս Ռշտունին և նրա որդի Վարդը արաբական 7 հազարանոց զորախմբի օգնությամբ հաղթել են Հայաստան ներխուժած բյուզանդական զորքերին և հասել մինչև Տրապիզոն: Պայմանագիրը վերահաստատելու հույսով նա մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս, որտեղ էլ վախճանվել է:
Վերլուծիր 652թ.-ի հայ—արաբական պայմանագիրը:
Հայ-արաբական պայմանագիրը կնքնեվլ է 652թ. Դամասկոսում Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև:
Տեսնելով, որ Բյուզանդիան թուլացել է և պետք է չի կարող պատերազմել, Ռշտունին որոշեց դաշինք կնքել հզորացող Արաբական խալիֆայության հետ: Ըստ պայմանագրի Հաաստանը 3 տարի չի վճարի հարկ, իսկ այնուհետև կվճարի այնքան, որքան կցանկանա, արաբները պետք է պաշտպանեն Հայկական սահմանները, ոչ մի արաբական պաշտոնյա Հայաստան չի գա և հայկական բերդերում չեն կանգնացնի կայազորի: Այդ բոլորը նպաստեց Հայաստանի աանկախացմանը՝ գերիշխանություն կա, սակայն Հայաստանին հարմար պայմաններով: Եվ դա շարունակվեց մինչև VII դարի վերջ: