Հետաքրքիր խնդիրներ

 

  1. Քառակուսու կողմի երկարությունն արտահայտվում է բնական թվով։ Նրա պարագիծը գտնելիս աշակերտը ստացավ մի բնական թիվ, որը վերջանում էր կենտ թվանշանով։ Բացատրե՛ք, թե ինչու կարելի է պնդել, որ նա սխալ է թույլ տվել։

Քառակուսու պարագիծը չորս հավասար կողմերի գումար է, հետևաբար՝ այն պետք է բաժանվի 4-ի։ Կենտ թվանշանով վերջացող թիվը չի կարող բաժանվել 4-ի։

2.Ունենք արտաքուստ միանման 26 մետաղադրամ։ Գիտենք, որ նրանցից մեկը սնամեջ է։ Ինչպե՞ս նժարավոր կշեռքով միայն երեք կշռումով որոշենք, թե որն է այդ մետաղադրամը։

26 բաժանում ենք 3 մասի՝ 9, 9, 8։ Կշեռքի մի կողմում դնում ենք 9, մյուսում նույնպես 9։ Եթե նրանցից մեկի քաշը փոքր եղավ մյուսից՝ շարունակում ենք փնտրել այդ փոքր խմբի մեջ։ Իսկ եթե հավասար եղան՝ վերցնում ենք 8 մետաղադրամներով խումբը։ Այն նույնպես բաժանում ենք երեք մասի և շարժվում ենք նույն ալգորիթմով։ Վերջում կստանանք ուղիղ 3 կշռում։

3.Ասում են, որ այն հարցին, թե ինքը քանի աշակերտ ունի, մեծ փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը պատասխանել է. «Իմ աշակերտների կեսն ուսումնասիրում է մաթեմատիկան, մեկ քառորդը՝ բնությունը, մեկ յոթերորդը ժամանակն անցկացնում է
լուռ խորհրդածությունների մեջ, իսկ մնացած մասը 3 օրիորդներ են»։
Քանի՞ աշակերտ ուներ Պյութագորասը։

Նշանակենք Պյութագորոսի աշակերտների քանակը x

25x = x – 3

25x = 28 (x – 3)

25x = 28 x — 28•3

84 = 28 x — 25 x

84= 3 x

x = 28

Պատ`28

4.Մի իմաստունի հաջողվեց, 1, 2, 3 և 4 թվանշանները երկուական անգամ օգտագործելով, գրել այնպիսի ութանիշ թիվ, որի գրառման մեջ երկու 1-երի միջև կա միայն մեկ թվանշան,  2-ների միջև՝ երկու, 3-ների միջև՝ երեք, 4-երի միջև՝ չորս թվանշան։
Կռահե՛ք, թե ինչ թիվ էր գրել իմաստունը։

41312432

Գործնական քերականություն 27.04-30.04

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

2.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

3. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

4. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք. Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Եթե թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես, չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։

Իր, դու, Ես, այս, նրանից, սա, որ, մեր, Այսպես

5. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի  նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից և այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ և նշանակել է «լսում եմ»:

6. Տեքստը փոխադրի՛ր  երեքչորս նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում , որոշեցին մրցել , նշեցին հանդիպման տեղը ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է, ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում և Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

7. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Գործնական քերականություն 11.04-17.04

Ցուցական դերանուններ

Опубликовано 14.04.2020

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն
Ցուցական դերանունների հոլովումը
Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
Սեռական    սրա   սրանց
Տրական      սրան    սրանց
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ, այսքան, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այսչափ, այնչափ, այդչափ…

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ- այս, այդ, այն
բարդ- այստեղ, այդտեղ, այնտեղ, այսքան, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այսչափ, այնչափ, այդչափ…

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:

Կետադրե՛լ տեքստը.

Արև: Մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից,  այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել` հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ`մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը,  տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մե՛կ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մե՛կ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ, և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին` եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս, և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ի՜նչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Գործնական քերականություն 06.04-10.04

1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ: /Զինվոր/
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն: /Որսորդ/
Գիտնականն ասում է, որ իրեն  իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել: /Գիտնական/
Անծանոթն ասաց, որ նա  իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում: /Անծանոթ/
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա  իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա: /Հետախույզ/

2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ` Տղայի հայրը նրանով է պարծենում: Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:/տղան/
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է: /տատը/

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում: /ծերունու/

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում: /տղայի/
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից: /գայլը/

Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից: /գայլը/

Նախադասության մեջ նա՞թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

3.Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում: — Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը որդուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը իր շուրջը  մեկը օրում է պտտվում:

Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ ընկերուհին երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդն մեղադրյակից  բացի բոլորին վստահում է:

Կետադրե՛լ տեքստը.

Արև, մի կեսօր: Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից  այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ոչ Կաքավաբերդը, ոչ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ` մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը,  տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում. երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին մագաղաթյա մատենագրին, եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս, և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Գործնական քերականություն 30.03 –3.04

Առաջադրանքներ

1.Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:

Իմ դպրոցական արձակուրդները արդեն սկսվել են:

Քո զգեստը շատ գեղեցիկ է:

Նրա պայուսակը փոքր էր և կոկիկ:

Տղան չէր բողոքում իր դժվարություններից:

Մեր նոր տունը ընդարձակ և գեղեցիկ պատշգամպ ունի:

Ձեր ներկայությունը ավելնորդ է՞


Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: …:

2. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով :

Եղբոր  խաղալիքն էր ջարդել:

Նրա խաղալիքն էր ջարդել:

Ընկերոջ  ճառելն առաջին անգամ էր տեսնում:


Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:

Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

 3.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

4.Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Եսդունաինքըմենքդուքնրանքո՞վ:

Ուղղական (ո՞վ)- ես
Սեռական (ո՞ւմ)-իմ
Տրական (ո՞ւմ)- ինձ
Բացառական(ումի՞ց)- ինձնից, ինձանից
Գործիական (ումո՞վ)- ինձնով, ինձանով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)ինձնում, ինձանում

Ուղղական (ո՞վ)- դու
Սեռական (ո՞ւմ)- քո
Տրական (ո՞ւմ)- քեզ
Բացառական(ումի՞ց)- քեզնից, քեզանից
Գործիական (ումո՞վ)- քեզնով, քեզանով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)-քեզնում, քեզանում

Ուղղական (ո՞վ)- նա
Սեռական (ո՞ւմ)- նրա
Տրական (ո՞ւմ)- նրան
Բացառական(ումի՞ց)- նրանից, իրենից
Գործիական (ումո՞վ)- նրանով, իրենով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)- նրանում, իրենում

Ուղղական (ո՞վ)- ինքը
Սեռական (ո՞ւմ)- իր
Տրական (ո՞ւմ)- իրեն
Բացառական(ումի՞ց)-իրենից
Գործիական (ումո՞վ)- իրենով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)-իրենում

Ուղղական (ո՞վ)- մենք
Սեռական (ո՞ւմ)- մեր
Տրական (ո՞ւմ)- մեզ
Բացառական(ումի՞ց)- մեզնից, մեզանից
Գործիական (ումո՞վ)- մեզնով, մեզանով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)- մեզնում, մեզանում

Ուղղական (ո՞վ)- դուք
Սեռական (ո՞ւմ)- ձեր
Տրական (ո՞ւմ)- ձեզ
Բացառական(ումի՞ց)- ձեզնից, ձեզանից
Գործիական (ումո՞վ)- ձեզնով, ձեզանով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)- ձեզնում, ձեզանում

Ուղղական (ո՞վ)- նրանք
Սեռական (ո՞ւմ)-  նրանց
Տրական (ո՞ւմ)-  նրանց
Բացառական(ումի՞ց)- նրանցից
Գործիական (ումո՞վ)- նրանցով
Ներգոյական- (ո՞ւմ մեջ) նրանցում

Ուղղական (ո՞վ)- ո՞վ
Սեռական (ո՞ւմ)- ում
Տրական (ո՞ւմ)- ում
Բացառական(ումի՞ց)-
Գործիական (ումո՞վ)-
Ներգոյական- (ո՞ւմ մեջ)

Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Նրանք, ով

Чудесный доктор

  1. Кем был Альберт Швейцер?

Альберт Швейцер был известным философом, крупным музыковедом, талантливым музыкантом.

2. Почему он решил поменять профессию?

Он узнал, что в Африке не хватает врачей и решил получить медицинское образование.

3. Куда Швейцер отправился вместе с женой?

Швейцер вместе с женой Еленой Бресслау отправился в Африку.

4. Почему Швейцера называли волшебником?

Ученый не знал местного языка, не было помощников, оперировать приходилось на открытом воздухе, а больных надо было принимать по 40 человек в день.

5. За что Швейцеру была присуждена Нобелевская премия мира?

После первой мировой войны Альберт Швейцер стал активным борцом за мир.В 1935 году ему была присуждена Нобелевская премия мира.

Продолжите предложения.

  1. Швейцер решил стать врачом, когда он узнал, что в Африке не хватает врачей. 2. Он отправился в Африку после того, как получил диплом врача.3. Первое время он лечил людей на открытом воздухе. 4. Сначала у него не было помощников 5. Через год после приезда Швейцера в Ламбарене была построена просторная поликлиника . 6. После мировой войны Альберт Швейцер стал активным борцом за мир.7. Он использовал деньги за Нобелевскую премию на строительство лепрозория.
  2. Выберите и вставьте в предложения пропущенные глаголы.1. Швейцер  с женой Еленой Бресслау приехал в Африку. 2. Они высадились  на берегу. 3. Он переделал сарай в операционную. 4. Через два месяца они высадились у самого экватора. 5. Он потратил все средства, чтобы поехать в Африку. 6. Сначала они оперировали больных на улице. 7. Во время войны больницу разрушили.