Ձին և խխունջը
Կար մի ձի, որը շատ ինքնավստահ և հպարտ էր : Մի օր ձին հանդիպեց մի խխունջի, որը շատ դանդաղ էր շարժվում: Ձին ասաց.
-Այ խխունջ, մենք պետք է մրցենք :
Ձին հարցրեց բարկացավ խխունջը այդ առաջարկից թե ոչ: «Լավ, մենք կմրցենք կիրակի օրը», — ասաց խխունջը: Խխունջը գնաց տուն և կանչեց բոլոր խխունջներին:
Խորամանկ խխունջը պատմեց մյուսներին սպասվող մրցավազքի մասին ,նաև պատմեց թե ինչ հնարք է մտածել ձիուն հիմարեցնելու համար:
Մրցավազքի օրը խխունջները թաքնվեցին տարբեր տեղեր միմյանցից մի փոքր հեռավորության վրա ՝ մրցավազքի սկզբնակետից մինչև ավարտական գիծ: Մրցարշավը սկսվեց, մի քիչ վազելուց հետո ձին նայեց հետ և չտեսավ խխունջին, խխունջը առջևում էր: Ձին ավելի արագ սկսեց վազել, բայց խխունջը դեռ առջևում էր: Ձիու սիրտը սկսեց ավելի արագ բաբախել:
Ինչքան էլ արագ էր փորձում ձին վազել, խխունջը նորից առջևում էր: Ուժասպառ եղած ձին վերջապես հանձնվեց .
— Լավ ես պարտվեցի, — ասաց նա: