Գործնական քերականություն. 23 սեպտեմբերի

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևացնել:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-, նույն-նույնականացնել, ամբողջ-ամբողջանալ:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել:
Ե. Վա՜յ, մկըկը-մկկալ, տը՜զզ-տզալ, թրը՛խկ-թրխկալ:

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, վերակառուցել մակագրել, հակաճառել,անդրադառնալ,  արտահայտել:

3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունեն): Օրինակ, նրանցից շատերը (կարծում են), որ կաթր ֆաբրիկայում (պատրաստվում է):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվեն) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվի) նրանց կիթը:


Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունեին): Օրինակ, նրանցից շատերը (կարծում էին), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվում էր):

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվեին) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվեր) նրանց կիթը:

4. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Ո՞ր տեքստում է կոնկրետ այծյամների մասին պատմվում, և որտե՞ղ` ընդհանրապես այծյամների:

Ա. Փոքր եղջերուներ են այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար: Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ , արոտավայրն է, և՛  թաքստոցը:

Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում են:

Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջում են, մինչև որ մայրը նորից ձագեր է ունենում:
Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավովում են: Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի:

Բ. Փոքր եղջերուներ էին այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ էր, վիզը` երկար: Նրանց մորթին ամռանը շիկակարմիր էր, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ արոտավայրն էր, և՛ թաքստոցը:

Ամռանն արածում էին հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում էին: Ցուրտ օրերին կեր էին հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս էին գալիս ճանապարհները: Ունեին սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում էին:

Մայիսին մայր այծյամն ունեցավ 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողացան իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջեցին, մինչև որ մայրը նորից ձագեր ունեցավ: Եղջյուրներ ունեցան միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսեցին աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունեին մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկան, և հունվարից աճեցին նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվեցին: Այծյամներն ապրեցին մինչև տասնվեց տարի:

Ա տեքստը կոնկրետ այծյամների մասին է պատմում, իսկ Բ տեքստը` պատմում է ընդհանրապես այծյամների մասին:

5. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան /սրբազան/, ճամփորդ, համփերություն /համբերություն/, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ /նյարդ/, թարթել,երթվել /երդվել/, փարթամ:

6. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակը.նկալ, անը.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, անը.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համը.նդհանուր, մերթ.ընդմերթ, անը.նթեռնելի,ակ.նհայտ, անը.նդհատ, անհյուր.նկալ, սրը.նթաց:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդ.ային ամրոց» արտահայտությունը նշանակում է ան.պտուղ երև.ակայ.ություն, իզուր երազանք., անիրագործելի պլանն..եր: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոն.եա.կան քարոզին. Ավգուստիանոսին, որն իր աշխատությունն..երից մեկում խոսում է օդ.ային շինարարության մասին: Հետագայ.ում մարդիկ. այդ արտահայտությունը գործածում են ձև.ափոխված` «Օդ.ային ամրոց» ձև.ով:

8. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել, հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 տարում Իսահակ Նյուտոնը բացատրություն ` տվել հողագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել է այն նույն տարում, երբ հայտնի էր դառել տիեզերական ձգողության մասին օրենքը:

9.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից  շնորհվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ,  մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր  կտակել, որի տոկոսներն ամեն տարի  բաշխվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում  խոշոր հայտնագործություններ կատարող գիտնականներին  ակնառու գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա  ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի միասնության, ստրկության վերացման կամ եղած բանակների պակասեցման ու խաղաղությունը պահպանելու  գործում:

10. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ – աղքատ

սրընթաց – արագընթաց

անընկճելի —  անկոտրում

դյուրաթեք – ճկուն

դյուցազնական — հերոսական