1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք, շուն, գինի, կին
Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի, շան, գինու, կնոջ
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին, շանը, գինուն, կնոջը
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից, շնից, գինուց, կնոջից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով, շնով, գինով, կնոջով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրրքում, շան մեջ, գինում, կնոջ մեջ
2․Դո՛ւրս գրիր դերբայներն ու սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։
«Ռուբեն, — ասում եմ, — ուզում եմ, որ ինձ մի լավություն անես: Պիտի խնդրեմ, որպեսզի ինձ անկորիզ խաղողի այգին տանես, որ անմիջապես «Արարատ» գերեզմանատան ետևում է, որովհետև խաղողի նորելուկ տերևներն արդեն բավական մեծացել են, և դրանք քաղելու ժամանակն է, ուզում եմ չորս-հինգ դյուժին հավաքել և տոլմա պատրաստել: Ահավոր քաղց եմ զգում Բիթլիսի մեր ամենասիրած կերակուրի հանդեպ»։ Ինչ խոսք, արդեն պարզել էի, որ համենայն դեպս միայն Բիթլիսը չէր, որ ծանոթ էր և սիրում էր խաղողի տերևով տոլմա ուտել։
Այ թե համեղ ուտելիք է, ավանդական մածունն էլ լցնում ես կես դյուժին տոլմաների վրա, հետո մի կես դյուժին էլ ես ավելացնում: «Որքան հասկանում եմ, — ասում է Ռուբենը, — խաղողի տերև հավաքելիս, սովորաբար, ճյուղի կամ որթի վրայի յուրաքանչյուր երրորդ տերևն են պոկում, այդ մասին լսե՞լ ես»։
ասում եմ- անկատար ներկա, 1 դեմք, եզակի թիվ
ուզում եմ — անկատար ներկա, 1 դեմք, եզակի թիվ
մեծացել են –վաղակատար ներկա, 3դեմք, հոգնակի թիվ
հավաքել — անորոշ դերբայ
պատրաստել — անորոշ դերբայ
պարզել էի – վաղակատար անցյալ,1դեմք, եզակի թիվ
ծանոթ էր — անկատար անցյալ, 3դեմք, եզակի թիվ
սիրում էր — անկատար անցյալ, 3դեմք, եզալկի թիվ
ուտել — անորոշ դերբայ
ավելացնում – անկատար դերբայ
հասկանում եմ — անկատար ներկա, 1 դեմք, եզակի թիվ
լցնում ես – անկատար ներկա, 2դեմք, եզակի թիվ
հավաքելիս – համակատար դերբայ
պոկում — անկատար դերբայ
լսե՞լ ես — վաղակատար ներկա, 2դեմք,եզակի թիվ
3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կնկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկտողով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
4․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:
Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:
Հերիք է՝ նայել գլոբուսին, որ տեսնեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թվին: 1912 թվին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ ենթադրությունը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:
Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան: