Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք մեկ էջի սահմանում.
Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը
- Պատմական նախադրյալները
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։
Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։
- Ցեղասպանության կազմակերպումը
1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։
Սակայն մինչև 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին տեղային բնույթ, ինչը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից ավելի ուշ գործարկված արտաքսումներից և սպանություններից:
- Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ: Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:
- Եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ առավել եւս դրանց հատուցումն ու ծավալները յուրաքնչյուր հայ յուրովի է պատկերացնում, ուստի կարծում ենք, որ Համահայկական հռչակագրից տրամաբանորեն բխող հաջորդ քայլը պետք է լինի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք հիմնավոր պատմա-իրավական պահանջների փաթեթ-փաստաթղթի» ընդունումը: Հռչակագրի 6-րդ կետն, ըստ էության, հենց դրան է վերաբերում, արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ընդունումով Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիային ներկայացվելիք պահանջների հարցում կձեւավորվի համազգային միասնական մոտեցում, որից այլեւս չի կարող լինել որեւէ շեղում: Հարկավոր է քաջ գիտակցել, որ այս հարցում յուրաքանչյուր ինքնագործունեություն կամ մոտեցումների տարբերություններ անպայման օգտագործվելու են մեր դեմՙ նպատակ հետապնդելով տարաձայնություններ մտցնել հայ ժողովրդի հատվածների միջեւ եւ շեղել ճիշտ ճանապարհից:
- Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
- Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/
- Հայոց ցեղասպանության ճանաչումը
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
- «Նեմեսիս» գործողությունը
- Հայոց ցեղասպանության ը նվիրված հուշահամալիրը
- Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում
Հայոց պատմություն/էջ122-133/, համացանց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Հայագիտական ուսումնասիրություններ/ կարող եք ուսումնասիրել մեկ թեմա/