ֆիզիկա

Քննարկվող հարցեր՝                              

1.Ինչ է շոգեգոյացումը:

նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյուցում:

  1. Ինչ է գոլորշիացումը:

հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյուցումը կոչվում է գոլոշիացում:

  1. Ինչ է խտացումը:

նյութի անցումը գազային վիճակից հեղու վիճակ,կոչվում է խտացում:

  1. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

հագեցած գոլոշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող,քիմիական նույն բաղադրության գոլոշին է:

  1. Որ պրոցեսն են անվանում եռում

Եռում անվանում են այն պրոցեսը,երբ հեղուկի ամբողջ ծավալը ենթարկվում է շոգեգոյացման:   

  1. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Այն հեղուկի ջերմաստիճանը,որի դեպքում հեղուկը սկսում է եռալ:

  1. Ինչն են անվանում շոգեգոյացման ջերմություն

ջերմության այն քանակը,որն անհրաժեշտ է հաղորդել հեղուկին հավասարակշիռ պրոցեսում այն գազի վերածելու համար:

  1. Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է մեկ կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Բրազիլիա

  • Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը:
  • Բրազիլիա

    Պերու

    Քոլիվիա

    Արգենտինա

    Պարագվայ

    կոլոիմբիա

  • Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է ։Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի մոտ կեսը:Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներիր, Բրազիլիան և’ բնակչությամբ և’տարծքով աշխարհի բոլր երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը։
    1. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

    Այնտեղ շատ զարգացած է արդյունաբերությունը (երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ )

    1. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

    Բրազիլիայի տնտեսության նախադրյալներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։

    Գործնական քերակություն․ Վերաբերական բառեր

    Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի վերաբերականները լինում են․

    1. հաստատական
    2. գնահատողական
    3. ժխտական
    4. սաստկական
    5. երկբայական
    6. սահմանափակման
    1. Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    2. Գնահատողական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    3. Ժխտական վերաբերականներ։ Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    4. Սաստկական վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց, իսկ, մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    5. Երկբայական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    6. Սահմանափակման վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։

    Վերաբերականների կազմությունը և ուղղագրությունը։

    Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։

    Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։

    Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։

    Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։

    Բարդ վերաբերականները գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։

    1. Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։

    2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականներ՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։

    Վերաբերականների կետադրությունը

    1. Ամբողջ նախադասությունը կամ եղելությունը եղանակավորող վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից։ Գրավոր խոսքում այդ անջատումը կատարվում է ստորակետով։

    2. Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա կարող է դրվել հարցական նշան։

    Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում։

    3. Այո, ոչ պատասխանական բառերն ու չէ–ն որպես վերաբերական գործածվելիս շեշտվում են։

    Առաջադրանքներ

    1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
    Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
    անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
    իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
    երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
    սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։

    հաստատական-անպայման,անշուշտ,արդարև,իրոք,հիրավի,անկասկած,անպատճառ,իսկապես

    1. գնահատողական— բարեբախտաբար, ցավոք
    2. ժխտական- ո՛չ, չէ՛,
    3. սաստկական— նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
    4. երկբայական— թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
    5. սահմանափակման- միայն թե, սոսկ, գոնե, լոկ, գեթ

    2․ Գտի՛ր վերաբերականները.

    Մի՞թե վերջին պոետն եմ ես,
    Վերջին երգիչն իմ երկրի,
    Մա՞հն է արդյոքթե նի՞նջը քեզ
    Պատել, պայծառ Նաիրի։

    Վտարանդի, երկրում աղոտ,
    Լուսեղ, քեզ եմ երազում,
    Եվ հնչում է, որպես աղոթք
    Արքայական քո լեզուն։

    Հնչում է միշտ խոր ու պայծառ,
    Եվ խոցում է, և այրում,
    Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
    Թե՞ վերքերն իմ հրահրուն։

    Ահով ահա կանչում եմ քեզ
    Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
    Մի՞թե վերջին պոետն եմ ես,
    Վերջին երգիչն իմ երկրի…

    3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

    4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։

    Իրոք նրան չէր հաջողվել, որևէ աշխատանք գտնել: Ոչ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք, լուծում ունի այս հարցը:

    5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

    Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 

    Իհարկե, գեթ, ցավոք, թերևս, ոչ, չի։

    5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։

    1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
    2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
    3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

    1. Այո, ես վստահում եմ։
    2. Ոչ, գոհ չեմ։
    3. Կարծես թե օգնում է։

    Առաջադրանք, 8-րդ դասարան, մայիսի 1-7-ը

    Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

    • Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

    1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատամարտում ստեղծվելու է Հայկական
    կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսարը՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր 2 դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը:

    •  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

    Հայոց ազգային խորհուրդը 1917 թ. դեկտեմբերի վերջին, Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ նրան արտակարգ լիազորություններով:
    Արամի 1-ին խնդիրն էր եղել, կարգու-կանոն հաստատել նահանգում և աջակցել
    ազգային զորամասերի կազմավորմանը: Կարծում եմ, որ Արամ Մանուկյանը վստահված և պատասխանատու մարդ էր, եթե նրան այդպիսի բան էին վստահում, դա շատ կարևոր է և շատ լավ է:

    • Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:
    • Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

    Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչում, Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով էլ, որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարի: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախայնպես անել, որ հռչակվի Անդրկովկասը: Այդ վիճակում Սեյմն դադարեցրեց բանակցությունները և ապրիլի 1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրություն: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային:

    Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

    Առաջադրանք 2

    Մայիսյան փառահեղ հերոսամարտը

    • Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:
    • Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
    • Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
    • Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛
    • Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
    • Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

    Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

    Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»

    Ծանոթացեք «Հերոսապատում», նախագծին, ապրիլ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել: