Բոտիչելլի/Վերածնունդ
քերականական աշխատանքներ
Բոտիչելլի/Վերածնունդ
քերականական աշխատանքներ
Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում
1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատամարտում ստեղծվելու է Հայկական
կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսարը՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր 2 դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը:
Հայոց ազգային խորհուրդը 1917 թ. դեկտեմբերի վերջին, Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ նրան արտակարգ լիազորություններով:
Արամի 1-ին խնդիրն էր եղել, կարգու-կանոն հաստատել նահանգում և աջակցել
ազգային զորամասերի կազմավորմանը: Կարծում եմ, որ Արամ Մանուկյանը վստահված և պատասխանատու մարդ էր, եթե նրան այդպիսի բան էին վստահում, դա շատ կարևոր է և շատ լավ է:
Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչում, Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով էլ, որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարի: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախայնպես անել, որ հռչակվի Անդրկովկասը: Այդ վիճակում Սեյմն դադարեցրեց բանակցությունները և ապրիլի 1–ին երկրամասը հայտարարեց ռազմական դրություն: Փաստացի դա նշանակում էր պատերազմի հայտարարում Թուրքիային:
Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց
Առաջադրանք 2
Մայիսյան փառահեղ հերոսամարտը
Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց
Լրացուցիչ «Սարդարապատի հուշահամալիրի կարևորությունը 21-րդ դարի պատանիների տեսանկյունից»
Ծանոթացեք «Հերոսապատում», նախագծին, ապրիլ ամսվա հետազոտական աշխատանքը այս նախագծի շրջանակներում կարող է լինել: