ֆիզիկա

Քննարկվող հարցեր՝                              

1.Ինչ է շոգեգոյացումը:

նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյուցում:

  1. Ինչ է գոլորշիացումը:

հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյուցումը կոչվում է գոլոշիացում:

  1. Ինչ է խտացումը:

նյութի անցումը գազային վիճակից հեղու վիճակ,կոչվում է խտացում:

  1. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

հագեցած գոլոշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող,քիմիական նույն բաղադրության գոլոշին է:

  1. Որ պրոցեսն են անվանում եռում

Եռում անվանում են այն պրոցեսը,երբ հեղուկի ամբողջ ծավալը ենթարկվում է շոգեգոյացման:   

  1. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Այն հեղուկի ջերմաստիճանը,որի դեպքում հեղուկը սկսում է եռալ:

  1. Ինչն են անվանում շոգեգոյացման ջերմություն

ջերմության այն քանակը,որն անհրաժեշտ է հաղորդել հեղուկին հավասարակշիռ պրոցեսում այն գազի վերածելու համար:

  1. Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է մեկ կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն: