ՀՀ-ի հողային ծածկը

ՀՀ-ի հողային ծածկույթը աչքի է ընկնում իր բազմազանությամբ։ Դրանք են՝ մակերևույթի տարաբնույթ ապարանները, կլիմայական պայմանները, բուսականությունը և տեղանքի ռելիեֆը։

Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից։

Կիսաանապատային գորշ հողերը գտնվում են Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300մ բարձրություններում։

Կիսաանապատային հողերի հատուկ տիպը առաջացել է Արարատյան գոգավորության նախալեռնային որոշ հատվածներում լավաների վրա։

Լեռնային սևահողերը գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածված են 1300-2400մ բարձրություններում, ունեն կնձիկահատիկային կառուցվածք։

Լեռնային գորշ և դարչնագույն հողերը գտնվում են հյուսիսարևելյան և հարավարևելյան մասերում 200-2400մ բարձրություններում։ Գոյացել են չափավոր տաք և խոնավ պայմաններում։

Մարգագետնատափաստանային հողերը տարածվում են 2100-2500մ բարձրություններում։ Նրա ստորին մասը օգտագործվում է որպես խոտհարք, իսկ վերին մասը արոտավայր։

Լեռնամարգագետնային հողերը ձևավորվել են ցուրտ կլիմայի պայմաններում։ Այդ գոտին արոտային անասնապահության գլխավոր շրջանն է։

Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

ՀՀ-ի հողային ծածկույթը աչքի է ընկնում իր բազմազանությամբ։ Դրանք են՝ մակերևույթի տարաբնույթ ապարանները, կլիմայական պայմանները, բուսականութ

Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:

Մակերևույթի տարաբնույթ ապարաններով, կլիմայական պայմաններով, բուսականությամբ և տեղանքի ռելիեֆով։

Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։