Մենք Պատանի բնագետների ջոկատով գնացինք Լեռնանիստ։ Մենք սահում էինք փչովի օղակներով, այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։
Месяц: Январь 2022
Սահադաշտ
Մենք Պատանի բնագետների ջոկատով այցելեցինք սահադաշտ։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք, նկարվեցինկ։ Չնայած նրան, որ ես առաջին անգամ էի սահում և մի քանի անգամ ընկա, դուրս շատ եկավ։

նախագիծ Իտալերեն շունչ առած նախասիրություններ
Իմ անունը Անահիտ է: Ես սիրում եմ ֆիլմեր դիտել: Շատ եմ սիրում պատմական ֆիլմեր Հին Հռոմի մասին: Վերջերս նայել եմ Պոմպեյ ֆիլմը,որի իրադարձությունները տեղի են ունենում մ.թ. 79 թվականին Իտալիայի Պոմպեի քաղաքում, որտեղ գտնվում է Վեզուվիա հրաբուխը: Գլխավոր հերոսի դերում է Քիթ Հարինգտոնը («Գահերի խաղ»), իսկ գլխավոր կանացի դերը՝ Էմիլի Բրաունինգը («Արգելված հնարք», «Հյուրը»):
Ֆիլմը սիրո պատմություն է ստրուկ Մայլոյի և ազնվական տոհմի ներկայացուցիչ Կասսիի մասին, ով ստիպողաբար նշանվել էր հռոմեացի սենատորի հետ,ով շատ ստոր և դաժան մարդ էր: Այդ ընթացքում ժայթքում է Վեզուվիա հրաբուխը՝ վերացնելով հին հռոմեական Պոմպեի քաղաքը … Սենատորը տեսնելով, որ Կասսիան սիրում է Մայլոյին, սպանում է նրա ծնողներին, իսկ Կասսիաին հրամայում է փակել ձիանոցում: Մայլոն գտնում է Կասսիային, բայց նրանց չի հաջողվում մեկնել քաղաքից և նրանք մնում են հրաբուխի տակ:
Mi chiamo Anahit: Mi piace guardare i film. Mi piacciono molto i film storici sull’antica Roma. Di recente ho visto il film Pompeii, i cui eventi si svolgono in d.C 79 aC a Pompei, Italia, sede del Vesuvio. Il personaggio principale è Keith Harrington («Il Trono di Spade»), e il ruolo femminile principale è Emily Browning («Il trucco proibito», «L’ospite»).
Il film è una storia d’amore su Cassio, un membro della nobile famiglia Mylo, che è stato fidanzato con la forza con un senatore romano che era un uomo molto meschino e crudele. Nel frattempo, il Vesuvio erutta, distruggendo l’antica città romana di Pompei. Milo trova Cassia, ma non possono lasciare la città, rimangono sotto il vulcano.
Ճամփորդություն դեպի`Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարան
Մենք այսօր գնացինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարան։Այնտեղ մենք տեսանք տարբեր զենքեր, որոշ զենքեր հին ժամանակներում պատրաստել էին հենց զինվորները: Այնտեղ նաև սովորեցինք զենք քանդել,հավաքել և կրակել։


Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։
2003 թվականից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։ 2004-ից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։ Ռազմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-2007), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-2008), 2008-ից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է:
Հոսանքի աշխատանքը և հզորությունը:Ջ
Հոսանքի աշխատանքը և հզորությունը Էլեկտրական հոսանքն օժտված է էներգիայով, որի հաշվին նա կարող է աշխատանք կատարել: Հոսանքի կատարած աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիան փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների: Օրինակ՝ ջեռուցիչ սարքերում էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, էլեկտրաշարժիչում՝ մեխանիկական էներգիայի, էլեկտրոլիզի ժամանակ՝ քիմիական էներգիայի և այլն:
Ենթադրենք սպառիչ (լամպ, ջերմատաքացուիչ, էլեկտրաշարժիչ) պարունակող շղթայի տեղամասում լարումը U է, հոսանքի ուժը I և tժամանակամիջոցում նրանով անցել է q լիցք: Լարման սահմանումից հետևում է, որ A=q⋅U, իսկ քանի որ հաստատուն հոսանքի դեպքում q=I⋅t , ապա՝ A=U⋅I⋅t (1): Այսինքն.Հաստատուն հոսանքի աշխատանքը շղթայի տղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակամիջոցի արտադրյալին, որի ընթացքւմ կատարվել է այդ աշխատանքը:Աշխատանքի այս (1) բանաձևը թույլ է տալիս որոշել հոսանքի կատարած աշխատանքը, անկախ այն բանից, թե այդ հոսանքի էներգիան էներգիայի ի՞նչ տեսակների է փոխակերպվել՝ ջերմային, մեխանիկական, թե քիմիական: Միավորների ՄՀ-ում հոսանքի աշխատանքը արտահայտում են ջոուլով (Ջ)Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:Եթե t ժամանակում հոսանքը կատարում է A աշխատանք, ապա P=A/t (2): Հաշվի առնելով աշխատանքի (1) բանաձևը կստանանք P=U⋅I (3)Հաստատուն հոսանքի հզորությունը շղթայի տվյալ տեղամասում հավասար է հոսանքի ուժի և տեղամասի ծայրերին կիրառված լարման արտադրյալին: Օգտվելով Օհմի օրենքից (3) բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով P=U2 /R և P=I2⋅R Միավորների ՄՀ-ում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ). 1Վտ=1Ջ/վՀզորությունը հավասար է 1Վտ — ի, եթե 1վ — ում կատարվում է 1Ջ աշխատանք: Կիրառվում են նաև 1կՎտ (կիլովատ), 1ՄՎտ (մեգավատ), 1մՎտ (միլիվատ) միավորները:1մՎտ=0.001Վտ1ՄՎտ=1000000Վտ1կՎտ=1000Վտ Հզորությունը չափող սարքը կոչվում է Վատտմետր: Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը՝ 1ԿՎտ·ժ1ԿՎտ.Ժ=1000Վտ⋅3600վ=3600000Ջ
Փորձը ցույց է տալիս, որ հաղորդիչները տաքանում են, երբ նրանցով էլեկտրական հոսանք է անցնում: Հոսանքի ջերմային ազդեցությունը ուսումնասիրեցին անգլիացի ֆիզիկոս Ջ. Ջոուլը, իսկ ևս մեկ տարի անց՝ ռուս գիտնական Է. Լենցը: Նրանք միմյանցից անկախ սահմանեցին օրենք՝ Ջոուլ-Լենցի օրենքը, որը բացահայտում է, թե ի՞նչ մեծություններից և ինչպե՞ս է կախված հաղորդչում անջատված ջերմաքանակը:
Ջոուլ-Լենցի օրենքը հայտնագործվել է փորձնական ճանապարհով, սակայն դրան կարելի է նաև տեսական հիմնավորում տալ: Եթե շղթայի տեղամասում մեխանիկական աշխատանք չի կատարվում, նրանում քիմիական ռեակցիա տեղի չի ունենում, ապա հոսանքի ամբողջ աշխատանքը ուղղված է հաղորդչի ներքին էներգիայի մեծացմանը: Ընդ որում, հաղորդչի շրջապատի տրված Q ջերմաքանակը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի հավասար է հաղորդչի ներքին էներգիայի փոփոխությանը, այսինքն՝ հոսանքի աշխատանքին՝ A=Q Քանի որ էլեկտրական հոսանքի կատարած աշխատանքը հավասար է A=U⋅I⋅T հետևաբար և Q=U⋅I⋅T Օգտվելով Օհմի օրենքից, բանաձևը կարելի է ներկայացնել նաև այլ տեսքով՝ Q=U2 ⋅t /R կամ Q=I2⋅R⋅t Այս վերջին բանաձևն էլ արտահայտում է Ջոուլ-Լենցի օրենքը: Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:
R = 140 Օմ
I = 3,5 Ա
t = 8 ժամ = 28800 ժ
A – ?
A = IUt = I * IR * t = I2 * R * t = 3,5 * 140 * 28800 = 49392000 Ջ = 49,392 մՋ
2. Ավտոտնակում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:
U = 110
I = 0,8
t = 24 = 86400վ
A – ?
A = IUt = 0,8 * 110 * 86400 = 7603200 Ջ = 7,6032մ
3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում:
R = 50 Օմ
U = 127 վ
t = 15 րոպե = 900 վ
A = ?
A = IUt : I = U / R
A = IUt = U / R * U * t = U2t / R = 127 * 900 / 50 = 2286 * 900 / 50 = 36576 Ջ
4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:
A = U * I * t = 6 * 2 * 1,5 * 5400 = 97200 Ջ
5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:
t = P / A = 450 / 360 = 1,25
6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:
P = 200 կՎտ
V = 180 կմ / ժ
S = 560 կմ
A – ?
t = S / V = 560 / 180 = 3ժ
A = Pt = 200 * 3 = 600
7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին:
t = 80
R = 40
U = 120
A – ?
A = IUt
I = U / R = 120 / 40 = 3
A = IUt = 3 * 120 * 80 = 28800 Ջ
8. Հաղորդչի դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:
R = 150
I = 1,6
t = 10
Q – ?
Q = I2Rt = 2,56 * 150 * 10 = 3840
Ֆիզիկա
Որքան է էլեկտրական թեյնիկի տաքացնող տարրով անցնող հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 330 Կլ լիցք։
t=5ր=300վ
q=330Կլ
I=?
I=q/t
330:300=1,1
I=1,1
Էլեկտրական սալիկի շղթայում հոսանքի ուժը 1,6 Ա է։ Որքան էլեկտրական լիցք կանցնի նրա պարույրի լայնական հատույթով 20 րոպեում։
I=1,6 Ա
t=20ր=1200վ
q=?
I=q/t
q=It
1,6×1200=1920Կլ
q=1920Կլ
Որքան էլեկտրական լիցք կանցնի լամպի թելիկով մեկ դասաժամի ընթացքում, եթե հոսանքի ուժը 0,4 Ա է։ Դասաժամի տևողությունը ընդունել 45 րոպե։
I=0,4 Ա
t=45ր=2700վ
q=?
I=q/t
q=It
0,4×2700=1080Կլ
q=1080Կլ
Որքան ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 30 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 0,5 Ա է։
q=30Կլ
I=0,5 Ա
t=?
I=q/t
t=q/I
30:0,5=60վ
t=60վ
Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 25000 Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 30Կլ լիցք։
I=25000 Ա
q=30Կլ
t=?
I=q/I
t=q/I
30:25000=0,0012վ
t=0,0012վ
Ֆիզիկա
Գրպանի լապտերի լամպի պարույրով յուրաքանչյուր 10 վ-ում անցնում է 2 Կլ լիցք։ Ինչի է հավասար հոսանքի ուժը լամպում։
t=10վ
q=2Կլ
I=?
I=q/t
I=2Կլ/10վ=0,22
Որոշել էլեկտրական սարքում հոսանքի ուժը եթե 10 րոպեում անցել է 365Կլ լիցք:
t=10ր=600վ
q=365Կլ
I-?
I=q/t
I=360/600=0,6
I=0,6
Սպառիչով անցնող հոսանքի ուժը 10ամպեր է, հաշվել 10 վայրկյանում նրանով անցնող լիցք։
I=10
t=10
q=?
I=q/t
q=It
q=10×10=100
Գրպանի լապտերում հոսանքի ուժը 0,24ամպեր է որքան ժամանակով նրանով կանցնի 4,8Կլ
I=0,24
q=4,8Կլ
t=?
I=q/t
t=q/I
t=0,05
Ֆիզիկա 11,12
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։
Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով: Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը չափենք ամպերաչափի օգնությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով:
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:
Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:
1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:
A=U*q
220×4=880
2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:
U=A/q
1600:40=40
3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

բ
4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:
5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է: