Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։

2003 թվականից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։ 2004-ից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։ Ռազմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-2007), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-2008), 2008-ից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է: