Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:Խնդիրներ
Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։
Առաջադրանք
1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։
1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։Ենթակա-Մեսրոպ Մաշտոց, ուղիղ խնդիր-գրերը
2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։Ենթակա-տղա, ուղիղ խնդիր-տունը
3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։Ենթակա-գիրքը, ուղիղ խնդիր-ընկերոջը
4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։Ենթակա-մարդիկ, ուղիղ խնդիր-տխրությունը
5․ Նա սիրում է մայրիկին։Ենթակա-Նա, ուղիղ խնդիր-մայրիկինԱնուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։Երեխան հավատում էր մոր խոսքին։Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։Առաջադրանք 3․Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:Ենթակա-Աշակերտը, ստորոգյալ-ուղղեց, ուղիղ խնդիր-հարց, հանգման խնդիր-վարպետինԿարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:Ենթակա-նա, ստորոգյալ-վաճառեց, ուղիղ խնդիր-ապրանքը, հանգման խնդիր-անգլիացիներինԴասղեկը գիրքը հանձնեց երեխային:Ենթակա-դասղեկը, ստորոգյալ-հանձնեց, ուղիղ խնդիր-գիրքը, հանգման խնդիր-երեխայինԻմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:Ենթակա-եսստորոգյալ-ասում եմուղիղ խնդիր-խոսքեր, ընկերհանգման խնդիր-քաղաքին, ԱնդոյինԱստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:Ենթակա-Աստվածստորոգյալ-պատվիրում էուղիղ խնդիր-դարձի բերելհանգման խնդիր-ժողովրդին, Մովսեսին: