Պատմություն

Արտաշեսյան թագավորության արքաներ։

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։ Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում են կառավարիչներ[2]։ Սակայն մ․թ․ա․ 190 թվականին տեղի է ունենում Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները ջախջախիչ պարտություն են կրում և սկսում թուլանալ։ Օգտվելով նպաստավոր պայմաններից՝ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում մ․թ․ա․ 189 թվականին վերականգնում են հայոց անկախությունը[2][3]։ Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչում է Հռոմը՝ նպատակ ունենալով թուլացնել Սելևկյան թագավորությունը։ Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։ Արտաշեսը կատարում է մի շարք բարեփոխումներ, կառուցում է Արտաշատը, և Արտաշեսյանների թագավորությունը տարածաշրջանում ձեռք է բերում ազդեցիկ դիրք։ Արտաշեսին հաջորդում է Արտավազդ Ա-ն, որի ժամանակ տեղի ունեցած հայ-պարթևական պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտություն է կրում և ստիպված լինում ապագա արքա Տիրան Ա-ի որդուն՝ Տիգրան Արտաշեսյանին պատանդ հանձնել պարթևներին։ Տիրան Ա-ի ժամանակաշրջանը համեմատաբար խաղաղ է անցնում, իսկ նրա մահից հետո Արտաշեսյանների թագավորություն է վերադառնում Տիգրանը՝ վերադարձի համար պարթևներին զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։Վերադառնալով Հայաստան՝ Տիգրան Մեծը անմիջապես սկսում է ամրապնդել թագավորության հիմքերը։ Նա դաշնակցում է Պոնտոսի արքա Միհրդատի հետ և մի շարք արշավանքներ ձեռնարկելով՝ ստեղծում հայոց աշխարհակալությունը։ Սակայն այդ ժամանակ սկսվում է հակասություններ առաջանալ Հռոմի և Հայաստանի միջև, որը վերածվում է պատերազմի։ Այն տեղի է ունենում մ․թ․ա․ 69-66 թվականներին։ Պատերազմի հետևանքով Տիգրան Մեծը կնքում է Արտաշատի պայմանագիրը ըստ որի՝ Հայաստանը կորցնում է իր բոլոր արտաքին նվաճումները, բացառությամբ Հյուսիսային Միջագետքի։ Տիգրան Մեծին հաջորդում է նրա որդին՝ Արտավազդ Բ-ն, որը մասնակցություն է ունենում Հռոմի՝ Պարթևստանի դեմ ուղղված պատերազմներին։ Նա երկու անգամ խոստանում է զորք տրամադրել Հայաստանի «բարեկամ և դաշնակից» համարվող Հռոմին, սակայն երկու անգամ էլ հռոմեացի զորավարների սխալ քայլերը տեսնելով և վերահաս պարտությունը զգալով՝ նա հետ է քաշում իր զորքերը։ Առաջին արշավանքը ավարտվում է Կրասսոսի մահով, իսկ երկրորդը Անտոնիոսի անփառունակ պարտությամբ։ Ի վերջո՝ մ․թ․ա․ 34 թվականին Անտոնիոսը մեղադրում է նրան դավաճանության մեջ և ներխուժելով Հայաստան՝ գերեվարում է նրան Ալեքսանդրիա, ապա մահապատժի ենթարկում։ Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն։ Նա Արտավազդ Բ-ի որդին էր, որը կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նա մ․թ․ա․ 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր, գրավում Ատրպատականը, կոտորել տալիս Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, սակայն մ․թ․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին։ Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահընկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո՝ սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն, և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։

Աշխարհագրություն ՀՀ-թեստ

1․ Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ
շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3․ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4․ Ընտրել «լեռնագագաթ – բացարձակ բարձրություն» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Ջիլո 1. 3550 մ
բ. Սիս 2. 4168 մ
գ. Առնոս 3. 3937 մ
դ. Քաջքար 4. 3925 մ
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–1, բ–2, դ–4, դ–3­
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–2, բ–4, գ–1, դ–3

5․ Լեռնաշղթաների ո՞ր զույգն է պատկանում Ներքին Տավրոսի լեռնագրական
մարզին.
1) Հայկական պար, Այծպտկունք 3) Ծաղկանց, Ջավախքի
2) Վասպուրականի, Կորդվաց 4) Հաքյարի, Մալաթիայի

6․ Ո՞ր լեռնագագաթի բացարձակ բարձրությունն է 4434 մ.
1) Քաջքար 2) Սիփան 3) Սավալան 4) Արագած

7․ Լեռնագրական ո՞ր մարզը Միջնաշխարհի մեջ չի մտնում.
1) Փոքր Կովկաս
2) Հայկական հրաբխային բարձրավանդակ
3) Ներքին Տավրոս
4) Միջլեռնային գոգավորություններ

8․ Ո՞ր լեռնաշղթաներն ունեն հյուսիսից հարավ ձգվածություն.
1) Մալաթիայի, Հաքյարի 3) Հայկական պար, Այծպտկունքի
2) Վայքի, Վարդենիսի 4) Զանգեզուրի, Գեղամա

9․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն ունեն 3500–4000 մ բարձրություն.
1) Արսիան, Սուկավետ, Նեմրութ 3) Քաջքար, Փոքր Մասիս, Աժդահակ
2) Ջիլո, Սավալան, Սիփան 4) Սիփան, Սրմանց, Նեմրութ

10․ Ո՞ր դաշտն է ավելի բարձրադիր.
1) Մշո­ 2) Արարատյան 3) Կարնո 4) Խարբերդի

11․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տարածվում Արևմտյան
Եփրատի հովտում.
1) Երզնկայի և Կարնո 3) Մշո և Խարբերդի
2) Բասենի և Միջինարաքսյան 4) Ալաշկերտի և Շիրակի

12․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են դասավորված ըստ բարձրությունների նվազման.
1) Աշկալայի, Կամախի, Երզնկայի 3) Մանազկերտի, Ալաշկերտի, Խնուսի
2) Բալահովտի, Խարբերդի, Մշո 4) Կարնո, Դերջանի, Երզնկայի

13․ Ո՞ր շարքի միջլեռնային գոգավորություններն են տրված ըստ բարձրությունների աճման.
1) Մշո, Մանազկերտի, Ալաշկերտի 3) Մշո, Բալահովտի, Խարբերդի
2) Երզնկայի, Կարնո, Աշկալայի 4) Դերջանի, Երզնկայի, Կամախի

14․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված հյուսիսից հարավ ճիշտ հերթականությամբ.
1) Սիս, Ծաղկավետ, Կապուտջուղ 3) Սրմանց, Սիփան, Առնոս
2) Քաջքար, Սուկավետ, Արագած 4) Թոնդրակ, Ջիլո, Նեմրութ

15․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են տրված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Թոնդրակ, Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Սուկավետ, Մարութա
2) Քաջքար, Սիփան, Ջիլո­ 4) Կապուտջուղ, Արագած, Սավալան

16 Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված գլխավոր միջօրեականից
ունեցած հեռավորության աճման կարգով.
1) Նեմրութ, Սրմանց 3) Առնոս, Մարութա
2) Սիփան, Թոնդրակ 4) Արագած, Ջիլո

17․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված հասարակածից ունեցած
հեռավորության աճման կարգով.
1) Սուկավետ, Սիփան, Ծաղկավետ 3) Սիփան, Սրմանց, Մարութա
2) Նեմրութ, Թոնդրակ, Սիս 4) Արագած, Աժդահակ, Քաջքար

18․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների աճման
կարգով.
1) Թոնդրակ, Մարութա, Սրմանց 3) Քաջքար, Առնոս, Նեմրութ
2) Սավալան, Սրմանց, Սուկավետ 4) Սիս, Ջիլո, Սիփան

19․ Ո՞ր շարքի լեռնագագաթներն են դասավորված բարձրությունների նվազման
կարգով.
1) Սրմանց, Թոնդրակ, Սիփան 3) Նեմրութ, Արագած, Մարութա
2) Առնոս, Նեմրութ, Ջիլո­ 4) Քաջքար, Կապուտջուղ, Աժդահակ

20․ Ո՞ր շարքում են հրաբխային ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Սուկավետ, Մարութա, Ջիլո 3) Քաջքար, Լալվար, Կապուտջուղ
2) Սրմանց, Աժդահակ, Աբուլ 4) Քաշաթաղ, Գոմշասար, Արամազդ

21․ Ո՞ր շարքում են ծալքաբեկորավոր ծագում ունեցող լեռնագագաթները.
1) Քաջքար, Սուկավետ, Ջիլո 3) Աժդահակ, Արագած, Աբուլ
2) Սրմանց, Սիփան, Սիս 4) Թոնդրակ, Ծղուկ, Աչքասար

22․ Ընտրել լեռնագագաթների անվանումների և նրանց բնութագրերի համապատասխանության ճիշտ շարքը.
ա. Աբուլ 1. Պարսից ծոց և Կասպից ծով հոսող գետերի միջև ջրբաժան
լեռնաշղթայի բարձր գագաթը
բ. Ավրին 2. Հայկական հրաբխային բարձրավանդակի հարավային
մասի արևմուտքում գտնվող լեռնազանգվածի բարձր գագաթը
գ. Սուկավետ 3. Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային
մասի գմբեթաձև լեռ
դ. Սրմանց 4. Հարավ–արևելքի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը` 3623 մ բարձրությամբ
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–2, բ–4, գ–3, դ–1
3) ա–2, բ–3, գ–1, դ–4
4) ա–3, բ–1, գ–2, դ–4

23․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

24․ Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

25․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

26․ Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

27. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

28․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

29․ Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

30․ Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

31․ Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

32․ «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

33․ «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

34․ Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

35․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
  5. 1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

36․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․Դեբեդ ա. Գետիկ

2․ Աղստև բ. Քասաղ

3․ Արփա գ. Փամբակ

4․ Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

37․ Ընտրել «գետ — էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1․ Որոտան ա. Վայքի

2․ Հրազդան բ. Արզնու

3․ Աղստև գ. Տաթևի

4․ Արփա դ. Իջևանի
1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

«Ծառերը» Հերման Հեսսե

«Ծառերը» Հերման Հեսսե
Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ
ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝
իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։ Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։ Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։ Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց
տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։
Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։ Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը
ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը
ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ,
քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։ Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ
Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների փոխաբերական իմաստը․
« Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են
ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող
ծառերը»։

Հեղինակը ծառերին համեմատել է մարդկանց հետ, քանի որ բոլոր մարդիկ իրենց կյանքում ունենում են դժվար պահեր և այդ ամենի միջոցով դառնում են ուժեղ։

 Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

 Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։

Հեղինակը ցանկացել է ասել, որ քո հայրենիքից, քո սեփական հողից ուրիշ տեղ չկա։

ագրային խեթերեն