Ծննդավայրը և ուսումը
Անանիա Շիրակացի VII դարի հայ գիտնական է: Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին Տյուքիկոսի մոտ սովորում է ութ տարի, հիմնավորապես տիրապետում է մաթեմատիկային, տիեզերագիտությանը և ճշգրիտ մյուս գիտություններին ։Տյուքիկոսր սիրով է ընդունել հետաքրքրասեր հայ երիտասարդին և պարապել նրա հետ. «Նա սիրեց ինձ որդու նման,_ գրում է Շիրակացին,_և պարապեց ինձ հետ այնպիսի ջանասիրությամբ, որ նախանձել սկսեցին անգամ աշակերտակից ընկերներս, որոնք արքունիքի դրանիկների զավակներ էին»։
Շիրակացու խոսքերից երևում է, որ Տյուքիկոսն ունեցել է մեծ գրադարան. «Ամեն տեսակի գրքեր կային նրա մոտ՝ հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական), գիտական գրքեր, պատմագրքեր, բժշկարաններ, տարեգրքեր. էլ ի՞նչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկա այնպիսի գիրք, որ նա չունենար»։ Տյուքիկոսը կատարելապես տիրապետել է հայերենին. «Երբ ցանկանում էր հունարեն գրքերը թարգմանել, ուրիշ թարգմանիչների պես չէր դեգերում, այլ (հունարենն) այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ»: Ապա Շիրակացին գիտական մեծ պաշարով վերադառնում է հայրենի գավառը՝ Շիրակ: Այստեղ նա բաց է անում դպրոց, աշակերտներ հավաքում և իր իմացությունը հաղորդում սրանց։ Մանկավարժական աշխատանքներին զուգընթաց նա զբաղվում է նաև գիտական

աշխատանքներով։ Գրում է մի շարք ուսումնասիրություններ, որոնք, հիմնականում, ընդգրկում են բնական գիտությունների բնագավառը՝ աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարի, չափագրության և այլև։
Գիտական գործունեության ոլորտը
Անանիա Շիրակացին զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։
Թվանշանները, ինչպես ընդունված է եղել հին հայկական մատենագրության մեջ, Շիրակացու թվաբանական աշխատության մեջ ևս տրվել են հայկական տառանիշներով.
Ա-1______ Ժ-10 ______ ճ-100 ______ Ռ-1000
Բ-2______ Ի-20 ______ Մ-200______ Ս-2000
Գ-3______ Լ-30 ______ Յ-300______ Վ-3000
Դ-4______ Խ-40 ______ Ն-400______ Տ-4000
Ե-5______ Ծ-50 ______ Շ-500______ Ր-5000
Զ֊-6______ Կ-60 ______ Ո-600______ Ց-6000
է-7______ Հ—70 ______ Չ-700______ Ի-7000
Ը֊-8______ Ձ–80 ______ Պ-800______ Փ-8000
Թ-9______Ղ—90______ Ջ-900______ Ք-9000
Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին
Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։
Շիրակացին, իր տոմարական աշխատանքները մատչելի դարձնելու նպատակով, կազմել է մի շարք աղյուսակներ և բոլորակներ, որոնք զգալի չափով դյուրացնում են տոմարական ամենաբարդ հաշվումների կատարումը :
Շիրակացու արժեքավոր աշխատություններից մեկը նրա «Աստղաբաշխական երկրաչափությունն Է », որի մեջ ասպարիզական չափերով տրված են երկրի հեռավորությունը լուսնից, արեգակից և մյուս մոլորակներից: Այդ չափերը, իհարկե, տարբերվում են ներկայումս մետրերով որոշված ճիշտ չափերից, բայց նրանք ուշագրավ են այն տեսակետից, որ ցույց են տալիս հայ հեղինակի գիտական հետաքրքրության շրջանակները։
Շիրակացին ունի չափ ու կշիռներին, թանկագին քարերին, եղանակի տեսությանը և ընդհանուր պատմությանը նվիրված այլ աշխատություններ, որոնք կարևոր աղբյուր են հին Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսության և մշակույթի պատմության ուսամնասիրության համար։