Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։

ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱՑԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։

ՆՇԱՆՆԵՐԸ

սրտխառնոց, փսխում,լուծ,ընդհանուր թուլություն,գլխացավ, գլխապտույտ,որովայնային ցավեր,մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸՏ

ուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։ Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր (հավելված 3)։ Ահազանգեք շտապ օգնություն։Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Բյուրականի աստղադիտարան

Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը[2]։ Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, աստղադիտարան Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը