Արեգակնային համակարգի մոլորակները

Արեգակնային համակարգը մոլորակների համակարգ է, որը ներառում է կենտրոնական աստղը՝ Արևը, և նրա շուրջը պտտվող տիեերական օբյեկտները:

Արևի հետ գրավիտացիայի միջոցով կապված օբյեկտների զանգվածի մեծ մասը գտնվում է միմյանցից առանձին, համարյա գնդաձև մոլորակներում։ Չորս ներքին համեմատաբար փորք մոլորակները՝ Մերկուրին (Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը և Մարսը (Հրատ), որոնք կոչվում են նաև երկրային խմբի մոլորակներ, հինականում կազմված են սիլիկատներից և մետաղներից: Չորս արտաքին մոլորակները՝ Յուպիտերը (Լուսնթագ), Սատուրնը (Երևակ), Ուրանը և Նեպտունը, որոնք կոչվում են նաև գազային հսկաներ, հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից և ունեն շատ ավելի մեծ ծավալ, քան երկրային խմբի մոլորակները։

Արեգակնային համակարգում կա երկու հատված` լի մանր մարմիններով: Աստերոիդների գոտին, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև կառուցվածքով նման է երկրային խմբի ոլորակներին, քանի որ կազմված է սիլիկատներից և մետաղներից: Աստերոիդների գոտու մեծագույն օբյեկտներն են Ցերերան, Պալլադան և Վեստան: Նեպտունի ուղեծրից դուրս գտնվում են տրանսնեպտունյան օբյեկտները` կազմված սառած ջրից, ամոնյակից և մեթանից, որոնցից ամենամեծերն են Պլուտոնը, Սեդնան, Հաումեան, Մակեմակեն և Էրիդան։ Բացի այս խոշոր օբյեկտներից այս երկու հատվածներում կան բազմաթիվ մանր մարմիններ աստերոիդներ, մոլորակային քվազի արբանյակներ, տրոյական աստերոիդներ, կենտավրներ, ինչպես նաև Արեգակնային համակարգով շրջող գիսաստղեր, երկնաքարեր և տիեզերական փոշի:

Մորակներից շատերը, ունեն բնական արբանյակներ։ Արտաքին մոլորակներից յուրաքանչյուրը շրջապատված է փոշու և այլ մասնիկների օղակներով։ Արեգակնային հումակարգը մտնում է Ծիր կաթին գալակտիկայի մեջ։ Երկիր մոլորակի միակ բնական արբանյակը Լուսինն է։

ՆԱԽԱԳԻԾ՝ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ 9-ՐԴ ԴԱՍՐԱՆ 25․04- 15․05 2021Թ․

1․ Ատոմային էներգետիկան և բնապահպանական խնդիրները։

Միջուկային էնէրգետիկա, էներգետիկայի ճյուղ է, որն օգտագործում է միջուկային էներգիան։ Միջուկային էներգետիկայի հիմքը ատոմային էւեկտրակայանն է։ Տեխնիկայի ոչ մի բնագավառ այնքան արագ չի զարգանում, ինչպես միջուկային էներգետիկան։ 1954 թվականին ԽՍՀՄ Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին ԱԷԿ։       ԱԷԿ-ների հիմնական էներգիա արտադրող հանգույցը միջուկային ռեակտորն է, որտեղ էներգիայի անջատումը կատարվում է ծանր տարրերի միջուկների տրոհման հաշվին։ Միջուկային ռեակտորում անջատված ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի սկզբունքորեն չի տարբերվում սովորական ջերմային էլեկտրակայաններում իրականացվող եղանակներից։

2.Պատրաստեք հարցաթերթիկ միջուկային զենքի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը հետազոտելու նպատակով: Հարցում կատարեք դպրոցում սովորող տարբեր դասարանների աշակերտների, շենքում ապրող մարդկանց: Ամփոփեք արդյունքները, ներկայացրեք դիագրամմայի տեսքով և մեկնաբանեք:

3.Հավաքեք նյութեր Հայաստանի հանրապետությունում գտնվող ատոմային էլեկտրակայանի միջուկային  ռեակտորի վերաբերյալ : Հետազոտելու նպատակով պատրաստեք հարցաթերթիկ մարդկանց վերաբերմունքը  ատոմային էներգտետիկային ուղղված: Հարցում կատարեք դպրոցի տարբեր դասարաններում սովորող աշակերտներին, ձեր շենքում ապրող բնակիչներին: Ամփոփեք արդյունքները , ներկայացրեք դիագրամմայի տեսքով և մեկնաբանեք:

Տնային առաջադարանք՝ դաս 39 էջ133;Պատասխանել հարցերին;

1․ Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան ի՞նչ փոխակերպումների արդյունք է։

Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան միջուկի ճեղքման արդյունք է։

2․ Ի՞նչ փոխակերպումներ է տեղի ունենում ճառագայթակտիվ տրոհման պրոցեսում։

Ճառագայթաակտիվ տրոհման պրոցեսում սկզբնական նյութից առաջանում է նոր նյութ, որը իր ֆիզիկաքիմիական հատկություններով լիովին տարբերվում է սկզբնական նյութից:

3․ Ի՞նչն է կոչվում կրիտիկական զանգված։

Կրիտիկական զանգվածը ռադիոակտիվ նյութի նվազագույն զանգվածն է, որի դեպքում կարող է ընթանալ ատոմային միջուկների տրոհման ինքնապահպանվող շղթայական ռեակցիան։ Կրիտիկական զանգվածի մեծությունը կախված է միջուկային ոեակտորի կառուցվածքից, միջուկային վառելիքի և նեյտրոնների դանդաղիչի տեսակից։

4․ Ի՞նչ է շղթայական ռեակցիան։

Շղթայական ռեակցիաները քիմիական և միջուկային երևույթներ են, որոնց ընթացքում վերջանյութերի առաջացումն իրագործվում է միջանկյալ ակտիվ մասնիկների՝ ակտիվ կենտրոնների մասնակցությամբ ընթացող և այդ մասնիկները վերարտադրող տարրական փոխարկումների անընդհատ կրկնությամբ։

5․ Ի՞նչ է միջուկային ռեակտորը։

Միջուկային ռեակտորը սարք է, որում ընթանում է էներգիայի անջատումով ուղեկցվող կառավարվող միջուկային ռեակցիա։

6․ Ինչպե՞ս են կառավարում շղթայական ռեակցիան։

Միջուկային ռեակտորի մեջ է հենց շղթայական ռեակցիան կառավարվում։ Այն տեղի ունենում հատուկ նյութի միջոցով։

7․ Թվարկեք ատոմային էլեկտրակայանի հիմնական մասերը։

Ատոմային էլեկրակայանը բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։

8․ Ինչքա՞ն է Հայկական ատոմակայանի հզորությունը։

Հայկական ատոմակայանի հզորությունը 440 Մվտ է։

Նախնական պատկերացումներ օրգանական նյութերի վերաբերյալ

Ուղղորդող հարցեր.

քանի՞ միլիոն օրգանական նյութ է հայտնի մարդկությանը

Այժմ հայտնի է ավելի քան 30 միլիոնից ավելի նյութ: Այդ թվին ավելանում է տարեկան մեկ միլիոնով:

որո՞նք են օրգանական նյութերի բազմաթվության պատճառները

Օրգանական միացությունների հիմքը ածխածնի ատոմների շղթան է, որը տեսականորեն կարող է անսահման երկար լինել։

Այս շղթան կարող է ունենալ այլ կառուցվածք (գծային, ճյուղավորված, ցիկլային)։

Ածխածնի ատոմների միջև կարող են լինել տարբեր կապեր՝ պարզ, կրկնակի, եռակի։ Արդյունքում, իզոմերիզմն առաջանում է, երբ միևնույն բաղադրության նյութը գոյություն ունի բազմաթիվ իզոմերների տեսքով, որոնք ունեն տարբեր կառուցվածք, բայց տարբեր հատկություններ։

ինչպիսի՞ քիմիական կապ է առկա օրգանական նյութերի մոլեկուլներում Կովալենտային, իոնային և մետաղական։Եթե կովալենտային կապն առաջանում է նույն տարրի երկու ատոմների միջև, ապա այն կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:

Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային:

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

ի՞նչ նյութեր են պարունակվում մարդու կողմից ընդունած սննդամթերքը (անօրգանական և օրգանական), բերեք օրինակներ

Այսպիսով, մեր սնունդը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային աղեր և ջուր։ Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են մեր սնուցման համար։

ի՞նչ է ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞ նյութեր են ստացվում բույսերում լուսասինթեզի հետրանքով (անօրգանական և օրգանական)

ֆոտոսինթեզը կամ լուսասինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է:

որո՞նք են ածխաջրածինների բնական աղբյուրներըՆավթը, բնական գազը, ածուխը և թերթաքարը։

ինչու՞ է նավթը համարվում <<սև ոսկի>>

Նավթը կարևոր հանքանյութ է։ Այն նստվածքային ծագում ունի և արդյունահանվում է ամբողջ աշխարհում։ Դրա վրա՝ բառիս բուն իմաստով ապահովում է ողջ համաշխարհային տնտեսությունը։

Նավթը տարբեր ածխաջրածինների հեղուկ բնական խառնուրդ է՝ փոքր քանակությամբ այլ օրգանական միացությունների հետ։ Արժեքավոր հանքանյութ, որը հաճախ հանդիպում է գազային ածխաջրածինների հետ միասին. յուղոտ, դյուրավառ հեղուկ՝ բնորոշ հոտով, սովորաբար Բրաուն կանաչավուն կամ այլ երանգով, երբեմն՝ գրեթե սև, շատ հազվադեպ՝ անգույն։ Դա հանածո վառելիք է կոչվում է նաև «սև ոսկի»քանի որ առանց դրա ոչ ոք չի կարող գոյություն ունենալ:

ինչպիսի՞ նյութեր են պոլիմերները, օրինակներ:

Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից: