Հայ հին բանահյուսությունը ընդգրկում է բազմահազարամյա հայ ժողովրդի հավատալիքներն ու հնագույն պատմություն արտացոլող զրույցներ ու երգեր, որոնք մեր նախնիները կոչել են վիպասանք, առասպելներ, թվելյաց երգեր։ Դրանք պատմել և երգել են ժողովրդական երգիչ-գուսանները՝ վիպասանները՝ երաժշտական նվագարանների նվագակցությամբ։ Հատկապես նշանավոր են եղել պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի Գողթն գավառի երգիչները, որոնց անվամբ էլ հայ հին հեթանոսական վիպերգերը կոչվել են նաև Գողթան երգեր։
Մովսես Խորենացու և հայ մյուս պատմիչների գրի առած առասպելների միջոցով բացահայտվում է Հայոց դիցարանը, այսինքն՝ հայ հեթանոսական աստվածների ընտանիքը, որը հունական դիցարանից շատ ավելի հին է։ Պատմահայրը գուսաններից գրի է առել Հայոց դիցարանի՝ ամպրոպի, պատերազմի և քաջության աստված Վահագնի ծնունդը պատկերող երգը, ինչպես նաև կիսաստված Տորք Անգեղի մասին առասպելը։
Հայկական առասպելների հարուստ գանձարանից մնացել են միայն որոշ փշուրներ։ Բայց դրանք հնարավորություն են տալիս վեր հանելու հայ ժողովրդի դիցաբանական մտածողութունն ու պատկերացումները, որոնց մեջ արտացոլվել են նրա վառ երևակայութունը, բնավորության հիմնական գծերը, ազատասիրական իղձերը և ձգտումը դեպի գեղեցիկը, լույսը, գիտութունը։ Հայ հին վիպերգերը՝առասպեալխառը պատմություններով ու երգերով, ներկայացնում են հայ ժողովրդին, նրա պետականության ծավալումը ևկազմավորումը, նրա հաղթական և ազատագրական պայքարը։ Այս առումով առանձնանում են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» վիպերգերը։
Հայկական դիցաբանությունը, դա հայկական ցեղերի ու ցեղային միությունների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի շրջանում տարածված հավատալիքներն են։ Այն ներկայացված է մի քանի դիցարաններով պայմանականորեն առաջին շրջանի՝ բրոնզի և երկաթի դարերի հայկական տոհմացեղային դիցարան։ Երկրորդ շրջան Զրադաշտականություն։
Հազարամյակների պատմություն ունեցող հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած ամբողջությամբ իր տեղն է զիջում քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։
Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը [1]։ Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին [2] և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։
Որ Հայկական լեռնաշխարհում մինչև Մեսրոպ Մաշտողի հայոց այբուբենի գյուտը կիրառվել է 12 գրային համակարգ, որոնցից 7-ը ներմուծված է եղել, իսկ 5-ը ստեղծվել է տեղում՝ տարբեր կենսական ու անհրաժեշտ հանգամանքներում: Այդ գրային համակարգերից մեկը՝ մեհենագրությունը կամ հմայագրությունն օգտագործվում է մինչ օրս՝ մասնավորապես գրբացների կողմից:
Գիտնականն ատենախոսության թեման ուսումնասիրել է շուրջ 25 տարի և մինչ այս բազմաթիվ հրապարակումներ է ունեցել գիտական մամուլում: Մովսիսյանը տասնյակից ավելի գիտական ու հանրամատչելի գրքերի հեղիանկ է: Ուսումնասիրել ու լուսաբանել է հատկապես Քրիստոսից առաջ մեր պատմության 3-րդ՝ մութ ու կնճռոտ հազարամյակը: Այդ ժամանակաշրջանը, որ մեր պատմության բացն էր, այժմ ներկայացված է նաև դասագրքերում: Այդ երևույթն իրավամբ կարելի է համարել անկախության շրջանի մեր պատմագրության կարևոր և լավագույն ձեռքբերումներից մեկը: