1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։
Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։
День: 3 июня, 2022
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացը սկիզբ դրվեց։
Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀխՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի պատմության մեջ սկսվում է Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը ՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, հետո ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը ՝ զինանշանը, երկուսն էլ Առաջին Հանրապետության խորհրդանիշներն էին, որով ընդգծվում էր կապը Առաջին և նորահռչակ Երրորդ հանրապետությունների միջև։ Մշակույթային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների և մամուլի ազատություն։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայըլու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, որը հետագայում դրվեց նոր սամանադրության հիմքում։ 1990թ. տեղի ունեցան ընտրություններ և այդ ընտրություններով ձևավորվեց ըատ էության խորհրդարանական կառավարման հանրապետություն։ Չկար նախագահի պաշտոն, խորհրդարանը նշանակում էր կառավարություն, որի ձեռքին էր ամբողջ գործադիր իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանում (1990թ. օգոստոսից 1991թ. սեպտեմբեր) իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Օրինակ ՝ հողի սեփականաշնորհում, գազամուղի անցկացում Վրաստանի տարածքով, միջազգային կապի առաջին միջոցների կառուցում, որոնց շնորհիվ Հայաստանը անմիջական կապ հաստատեց աշխարհի հետ։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի աեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը հրատապ էր դարձել խորհրդա-թուրքական նոր խորհրդաժողով հրավիրելու հարցը։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նախատեսել խորհրդաժողովին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ. հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա` իր հետ վերցնելով փաստագրական նյութերի մեծ փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեին 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ` ռուս-թուրքական։
Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագիր։ Մոսկվայի խորհրդաժողովում հայկական շահերի անտեսման կապակցությամբ հայկական պատվիրակությունը 1921թ. ապրիլի 15-ին բողոքի հուշագիր ներկայացրեց Մոսկվա, սակայն ապարդյուն։ Այսպիսով` Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց նրա տարածքների զգալի մասը։
Կարսի խորհրդաժողովը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակությունը, որի նախագահն էր ՀՍԽՀ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն Թուրքիան ոչ մի զիջման չգնաց։ Մի կողմից` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային հանրապետությունների և մյուս կողմից` Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ-թուրքական սահմանը։
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։
Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։
Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։
1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։
9-րդ դասարան Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Բաթումի պայմանագիրը կնքվել է 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում։Այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական առավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները։Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։
Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։
Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։
Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը:
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին: Կրթություն: Գիտություն
Հայկական մշակույթն արդյունաբերական հասարակության երկրորդ շրջանում մեծ վերելք ապրեց։
Եվրոպական քաղաքակրթական նվաճումների հետ շփումը ապահովեց հայ մշակույթի առաջընթացը Հայաստանում։
Այս վերելքին օգուտ տվեց նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների գործունեությունը։
Կրթական համակարգը
19-րդ դարի երկրորդ կեսին վերելք ապրեցին հայկական դպրոցները:
Արևելահայության մեջ կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային:
Դպրոցներում պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Դասավանդում էին հայերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, աշխարհագրություն, բնագիտություն և պատմություն:
Օսմանյան կայսրության կազմում գտնվող արևմտահայությունը կրթության ոլորտում նույնպես առաջընթաց ուներ, գործում էին երկու կարգի դպրոցիներ՝ նախակրթական և երկրորդական:
Գիտության զարգացումը։
Բնական գիտությունները։
Այս ժամանակաշրջանում հայ նշանավոր գիտնականները ապրում էին Հայաստանի սահմաններից դուրս:
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի՝ մայիսի 21–29, Բաշ Ապարանի՝ մայիսի 23–29, Ղարաքիլիսայի՝ մայիսի 24–28 ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից՝ 1917 թ.)հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը:Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը այժմ՝ Գյումրի գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա այժմ՝ Վանաձոր, իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
- Մեծ եղեռնը
Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով: Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև՝ ոչնչացումը: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: 1915թ. ապրիլի 11-ին և հաջորդող մի քանի օրերին Կ. Պոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների ձերբակալեց 2300-ից ավելի մարդ: Նրանց թվում էին՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Ապա սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը՝ համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:
- Մեծ եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ: Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն մինչ օրս Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
- Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ միության միջև: Գերմանիային՝ Անտանտի հակառակորդին, հաջողվեց իր դաշինքի մեջ ներգրավել Թուրքիային: Խոստացավ ամեն կարգի աջակցություն ու օգնություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ թուրքերին դրդեց նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, ռուս—թուրքական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադրություն ունեին Ռուսաստանում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Հայերն ու Հայաստանը այդ ծրագրի իրագործման ճանապարհին մեծ խոչընդոտ էին: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերզմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նաև հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:
- Կովկասյան ճակատը 1914-17թթ․
Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացրել էին 300-հազարանոց երրորդ բանակը: Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ին:
Թեմա 26. Հայդուկային շարժումը
Շարժման առաջացումը
Սուլթան Աբդուլ Համիդ 2-ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական և պարտիզական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը։ Հայդուկները կամ ֆիդայիները վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։ Նրանք հաճախ անձնական վրիժառություն էին իրականացնում թուրք և քուրդ ատելի պաշտոնյաների նկատմամբ։պԱրևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր։ Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր վիճակի։ Հայդուկային պայքարը ուժեղացավ 1890-ական թվականներին։ Առաջին հայդուկներից էին ՝ Մարգար Վարժապետը, Արաբոն, Թորոս Ծառուկյանը և ուրիշներ։
Նշանավոր հայդուկներ
- Ներկայացրե՛ք բեռլինի վեհաժողովի բովանդակությունը և դրա հետևանքներւ հայ ժողովրդի համար:/բլոգային աշխատանք/
Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերը Արևմտյան Հայաստանում և Բալկաններում։ Դա առաջին հերթին հարուցեց Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը։ Մեծ տերությունները Ռուսաստանին սպառնացին պատերազմով և պահանջեցին 1878թ. հունիսին գումարել Բեռլինում վեհաժողով ՝ ռուս-թուրքական հաշտության պայմանները վերանայելով։ Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի կամ Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց։ Հայ պատվիրակները մինչև վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, ստացան օգնության խոստումներ։ Եվրոպացի պետական գործիչները ցանկություն չունեին օգնելու հայերին։ Նրանք Հայկական հարցը օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին և պարտավորվեց վեհաժողովում պաշտպանել նրա շահերը։ Հայ պատվիրակներին թույլ չտրվեց նույնիսկ մտնել վեհաժողովի շենքը։ Հայկական հարցը վճռվեց առանց հայերի մասնակցության։ 16-րդ հոդվածի փոխարեն Բեռլինի պայմանագրում տեղ գտավ հոդված 61-րդը։ 61-րդ հոդվածը նույնպես թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը։ Բաֆեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում գրաված տարածքներից։ Դրանով ոչ մի երաշխիք չէր մնում 61-րդ հոդվածի կենսագործման համար։ «Հայաստան» հասկացության փոխարեն պայմանագրում հայտնվել էր «հայաբնակ մարզեր» բառակապակցությունը։ Խոսքը ոչ թե Հայաստանի, այլ հայերով բնակեցված տարածքի մասին էր։ Ռուսաստանին էին մնում միայն Կարսը և շրջակայքը։ Ալաշկերտը և Բայազետը նույնպես վերադարձվելու էին կայսրությանը։ Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում։ Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը։ Մկրտիչ Խրիմյանը, Գարեգին Սրվանձտյանցը և ուրիշ շատ գործիչներ հանդես եկան հայ ժողովրդի ուղղված կոչերով ՝ օտար տերություններին անդրագրեր ներկայացնելու փոխարեն անցնել զինված պայքարի կազմակերպմանը։