Թեմա7.  Տիգրան մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը:

Ք.ա. 71թ. Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդը Հռոմի դեմ մղված հերթական

պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան։ Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղղարկեց ՝ պահանջելով հանձնել Հռոմի թշնամուն։ Տիգրան Մեծը, սակայն մերժեց Հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին։ Ք.ա. 69թ. գարնանը Հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք։ Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։ Ք.ա. 68թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածնիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից։ Հայոց զորքերի օգնությամբ Միհրդատը ազատագրեց Պոնտոսը ՝ այնտեղից դուրս մղելով հռոմեացիներին։ Ք.ա. 66թ. պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն արևելք եկավ հռոմեացի զորավոր Պոմպեոսը։ Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ։ Դաշինքի համաձայն ՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեց Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը ՝ Հայաստանի։ Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը։ Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին։ Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին։

Տրդատ Ա 52-88 թվականներ

Վաղարշ Ա 117 — 144 թվականներ

Խոսրով Ա 198 — 216 թվականներ

Տրդատ Բ 217 — 252 թվականներ

Արտավազդ Ե 253 — 272 թվականներ

Արշակ Բ 350 — 368 թվականներ

Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը: ԽՍՀՄ-ի գոյության շրջանում Արցախյան շարժմանը տրված սուբյեկտիվ գնահատականները երբեմն իրենց ազդեցությունն էին թողնում նաև միջազգային առանձին կառույցների վրա: Աստիճանաբար Արցախյան հիմնահարցը միջազգայնացվում էր: Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև: Հիմնահարցի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում: 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ): Բնականաբար, Հայաստանի անդամակցության հենց սկզբից ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման և հարցը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը։ Դրան ի պատասխան ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, օգտվելով ինքնորոշման սահմանադրական իրավունքից, անցկացրեց հանրաքվե և ձայնատվությամբ հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։Ինքնապաշտպանական մարտերում սկսեց կազմավորվել ԼՂՀ հաղթական բանակը։ 1994թ. դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց հանրապետության նախագահ։ 1992թ. ընդունվեց ԼՂՀ պետական զինանշանը և դրոշը։ Դ

1991թ. վերջից գնալով ավելի էր ուժգնանում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Ռմբակոծության թիրախ դարձան մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը։ Վերականգնվեց Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու բնականոն գործունեությունը։ Ստեփանակերտի խաղաղ բնակչության ռմբակոծումը երկու տարի շարունակ կատարում էին Շուշի քաղաքից։Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվեցին Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և ուրիշներ։

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունը առաջինը ճանաչել ու դիվանագիտական կապեր է հաստատել Լիտվայի Հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ, 2001-ին ՝ Եվրախորհրդի։ 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ 1991թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ-ն ճանաչեց ՀՀ անկախությունը։ Հաջորդ օրը ՀՀ-ն իր հերթին ճանաչեց ՌԴ անկախությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1992թ. ապրիլին։

ՀՀ-ն կարևոր նշանակություն է տալիս իր հարևանների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Թեև 1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին։ Շատ կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Սերտ հարաբերություններ հաստատվեցին հարևան Իրանի հետ։

2019թ. դրությամբ ՀՀ-ն հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ և աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

Թեմա 37. ՀՀ հասարակական — քաղաքական կյանքը

Անկախության հռչակումից հետո հանրապետության տնտեսական կյանքը կազմալուծվել էր: Ավերիչ երկրաշարժի հետևանքները, ԽՍՀՄ-ի փլուզումը, Արցախյան պատերազմը, շրջափակումը, երկիրը դրել էին ծանր վիճակի մեջ: Հայաստանը բացառիորեն մեկուսացած էր աշխարհից: Հարավում միայն Իրանն էր, որի հետ ուներ առևտրատնտեսական կապեր: Հյուսիսում Վրաստանը քաղաքացիական պատերազմների մեջ էր և տրանսպորտի նորմալ գործունեության համար պայմաններ չուներ: Ընդունվեց որոշումներ, որոնք նպատակ ունեին կարգավորելու տնտեսական հարաբերությունները: 1990թ. սեպտեմբերի 10-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենք, ըստ որի՝ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը հայտարարվեց հանրապետության սեփականություն:

Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին

հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե ՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ժողովուրդը ասաց «այո» անկախությանը։ Համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սեպտեմբերի 21-ը, որպես անկախության տոնական օր, Հայաստանում նշվում է ամեն տարի։ Անկախության հռչակումից հետո օրակարգային խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Պետական կարգն ամրապնդելու համար շատ կարևոր էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ 1991թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության առաջին նախարար ընտրվեց Վազգեն Սարգսյանը և նա մեծ դեր խաղաց կարգապահ բանակ ստեղծելու գործում։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց Հայոց բանակի ստեղծումը։ Ստեղծվեց ՀՀ Սահմանադրությունը 1995թ. հուլիսի 5-ին։ Այն շատ կարևոր երևույթ էր և հիմքեր էին ստեղծվում իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։