Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Տրդատ 3-ը ծնվել է 287թ. և մահացել է 330թ.: Նա եղել է հայ Արշակունի արքա։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը:

Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Ամենահիշարժանը 276թ. նրա հաղթական մենամարտն էր գոթերի իշխանի նկատմամբ։ 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ 3-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ 3-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր ՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտ Աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում։

Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Տրդատ 3-ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում ՝ Խոր Վիրապում։ Գրիգորն այդտեղ մնում է 13 տարի։ Հռոմեացիների հետապնդումներից փախչելով ՝ Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան։ Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը։ Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին և նա ծանր հիվանդանում է։ Տրդատի քույր ՝ Խոսրովադուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել։ Խոր Վիրապից դուրս գալով ՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին և սկսում է կատարել քրիստոնեական քարոզչությունը։

Տրդատը բազուն սխրագործություններ է կատարում ինչպես Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս, այնպես էլ Պարսկաստանի սահմաններում։ Այդ ընթացքում սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի։ 296թ. պարսից զորքը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 297թ. Բասեն գավառի Ուխա գյուղի մոտ հայ-հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։ 298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատ 3 Մեծը վերջնականապես հաստատվում է հայոց գահին։

Արտաշես Բարեպաշտ
մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160
մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160
Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա
մ.թ.ա. -մ.թ.ա. 115
մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115
Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիրան Ա
մ.թ.ա. -մ.թ.ա. 95
մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95
Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ
մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55
մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55
Տիրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ
մ.թ.ա. -մ.թ.ա. 34
մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34
Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ
մ.թ.ա. -մ.թ.ա. 20
մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20
Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ
մ.թ.ա. -մ.թ.ա. 8
մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8
Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը

8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.ա/ Կրասոսի արշավանքը բ/ Անտոնիոսի արշավանքը։

  1. Տիգրան Մեծի մահից հետո գահակալեց նրա որդի Արտավազդ II-ը(Ք.ա 55-34 թթ):Նա ստացել էր հիանալի կրթություն ,գրում էր <<ողբերգություններ , ճառեր ու պատմական երկեր>>:Կրասոը օգնություն խնդրեց Արտավազդ II-ից, բայց Արտավազդը նրան մերժեց:Ք.ա 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն Հռոմեկան զորքը ջաղջախվեց Խառանի ճակատամարտում և Կրասոսը սպանվեց:Մինչ այդ Պարթևստանի արքան Օրոդեոս II-ը իր Սուրեն զորովարին ուղարկել էր Կրասոսի դեմ, իսկ ինքը եկել էրՀայաստան:Հայ-պարթևական արքաները իրար հանդիպելով որոշում են կնքել բարեկամության դաշինք, որն ամրապնդում է պարթև արքայզն Բակուրի և Արտավազդ II- ի քրոջ ամուսնությամբ:Երկու արքաներն էլ Արտաշատ մայրաքաղաքում տոնում էին իրենց միացումը և դիտում էին ներկայացում երբ նրանց մոտ բերում են Կրասոսի գլուխը և գցում են գետնին, որպես հաղթանակի նշան :
  2. Անտոնիոսի արշավանքը տեղի է ունեցել Ք.ա. 38 թ. Պարթևստանում գահը գրավեց Օրոդես II-ի որդի Հրահատը:Հրահատը սպանեց իր հորը, եղբայներին և որդիներին:Իսկ Հայաստանի հետ դաշինքը խզվեց:Արտավազդ II-ը որոշեց Արտաշատի դաշնագրի համաձայն օգնի Հռոմին գրավելու Պարթևստանը: Անտոնիոսը ապաշնորհ զորավար էր և խայտառակ պարտություն կրեց 100 հազար զորքից կորցրեց 35 հազար զինվոր:Նա հետ քաշվեց Հայաստան ապա գնաց Եգիպտոս ամուսնացավ Կլեոպատրայի հետ,արդարանալու համր պարտության մեղքը բարդեց Արտավազդ II ի վրա:Ք.ա. 34թ. Անտոնիոսի զորքերը անակնկալ ներխուժեցին Հայաստան և գերի վերցրեցին Արտավազդին և նրա ընտանիքին և տարան Եգիպտոս:
  3. Հայոց բանակը թագավոր նշանակեց Արտաշես II- ին, որը պարտություն կրեց և ապաստան գտավ Պարթևստանում: ¢ Անտոնիոսը ստիպեց, որպեսզի Արտավազդը և իր կինը Կլեոպատրայի դիմաց խոնարհվեն, որպեսզի ազատություն ստանան:Բայց Վեհանձն ընտանիքը չխոնհարվեցին Կլեոպատրայի դիմաց:Կլեոպատրան և Անտոնիոսը որոշեցին, որ գլխատեն Արտավազդ II- ին և նրա կնոջը:Իսկ որդիներին կպահեն գերության մեջ:

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը

  • Հայկական աշխարհակալության սահմանները
    Ք.ա. 95-70թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական Օվկիանոս։ Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։
  • Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը
    Ք.ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Հիմնվեց նոր մայրաքաղաքը ՝ Տիգրանակերտը, որը և՛ հայոց հողում էր և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։
  • Տիգրան մեծը ժամանակակիցների
    Տիգրան Մեծը չափազանց բարձր գնահատականի էր արժանացել իր ժամանակակիցների կողմից։ Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը ՝ Կիկերոնը Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին անվանել է վեհագույն և դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականներից էր։ Հռոմեացի պատմիչ Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչել է «Իր ժամանակի հզորագույն թագավոր» և «թագավորներից մեծագույնը»։ Նրան նաև մեծարում էին ՝ կոչելով «Աստված»

Թեմա 5

Հայաստանը աշխարհակյալ Տերություն: Տիգրան

2-րդ մեծ

Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Ծնվել է Ք.ա. 140 թվականին։ Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկան։ Տիգրանն ուներ պատվավոր դիրք Պարթևական արքունիքում։ Ք.ա. 95թ. վերադառնալով Հայաստան ՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգը մինչ այդ անհայտ մի վայրում և հետագայում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը, որը կոչվեց ՝ Տիգրանակերտ։ Տիգրան 2-րդը սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին։ Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում ՝ Ք.ա. 94թ. Տիգրան 2-ը պարտություն մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։ Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները։ Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղ ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները։

Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էջ 91-97, նաև այլ աղյուրներ/Հայկական հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը, բայց դա իրագործվել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին և այնտեղ թագավոր էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից։ Հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, իսկ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք։ Այս դեպքում երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ոգնենալ ամուր թիկունք, մանավանդ, որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Ք.ա. 87թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա ՝ ջախջախելով պարթևական զորքերը, հասնելով Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը և պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր Միջերկրական ծովից Սև ծով, Սև ծովից Կասպից ծով։

Թեմա 4

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավուորթյունը: Արտաշես 1-ին

Մինչև Արտաշեսի 1-ինի գահակալությունը հարևան երկիրները զավթել էին երկրամասեր,Արտաշեսը և Զարեհը ցանկացան վերամիավորել հայկական հողերը։Արտաշեսը Մեծ Հայքի տարածնքները վերամիավորելուց բացի թագավորոթյանը միացրեց Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը։ Մեծ Հայքին միացրեց Փայտակարանը և մինչև Ուրմիա լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին,բայց հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ:Արտաշես 1-ինը բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Նրաշնորհիվ մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Հիմնադրեց նոր մայրաքաղաքը՝ Արատաշատը: Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշես 1-ը շատ բարեփոխումներ է արել, որոնք էլ մեծ նշանակություն են ունեցել երկրի տնտեսության զարգացման համար ։

Թեմա 3

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք՞ա՞ 7-6-րդ դարերում: Պարույր Նահապետը՛ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան:

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
    Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
  • Երվանդ 1-ին Սակավակյաց

Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

  • Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/

Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

Թեմա 2

Վանի աշխարհակալ տերությունը՞ Արգիշտի 1-ին: Սարդուրի 2- րդ:

  • Վանի տերությունը հասավ հաջողությունների: Նրա թագավորության մեջ էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախքը, Սևանա լճի ավազանից և Կուր գոտից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը:Արգիշտի I-ի արշավանքներից մեկի ժամանակ գրավեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը:

Արգիշտի I-ը հիմնեց նոր բնակավայրեր: Նշանավորն է Էրեբունին (Ք.ա. 782թ.), որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը: 6 տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք — ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի մոտ): Դրանք դարձան արքայի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը:

Սարդուրի II-ի օրոք Ք․ ա․ 764-735 թթ․ Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Նրա օրոք, չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի II-ը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ էր նվաճել։ Արգիշտի I-ը մինչև վերջ մնաց անհաղթ, իսկ Սարդուրի երկրորդը իր գահակալութան վերջում անհաջողություններ ունեցավ։ Սարդուրի II-ի առաջխաղացումը դեպի հարավ կասեցրեց Ասորեստանի արքա
Թիգլաթպալասար III-ը, դրանով Ասորեստանը լիակատար չշրջափակվեց և միքանի տարի հետո Ասորեստանը արշավեց Տուշպա Վան։

6 – րդ դասարան

Թեմա 1Հայկական լեռնաշխարհը

Աշխարհագրական այն տարածքը, որը կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմության հետ կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայերը իրենց հայրենիքը կոչում են Հայք, Հայաստան, իսկ մյուսները Արմենիա, վրացիները՝ Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհը ունի 400․000կմ2 տարածք։ Հ․լ-ի մակերևույթը լեռնային է։ Հ․լ-ի միջին մասը հայտնի է Միջնաշխարհ անունով։ Հ․լ-ն գտնվում է Փոքրասիական բարձրավանդակում և Իրանական սարահարթի միջև։ Ծովի մակարդակից 1500-1800մ բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքում՝ Պոնտական լեռներ, Հյուսիս-արևելքում Փոքր Կովկաս, հարավ՝ Տավրոսի լեռներ։ Հայկական պարը սկիզբ առնելով Մասիսից ձգվելով հարավ-արևմուտք, երկիրը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Բարձր լեռնագագաթներն են՝ Մեծ Արարատ-5165մ, Սիփան-4058մ, Արագած-4096մ, Փոքր Արարատ-3925, Կապուտջուղ-3905մ։

Գետերն ու լճերը

Հյուսիսում Կուր գետն է, արևելքում ՝Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում ՝Փոքրասիական սարահարթը: Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով: Կան երեք խոշոր լճեր ՝Սևանը, Վանը ու Ուրմիան։ Վանա լիճը (հնում՝ Նաիրի երկրի, Բզնունյանց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։ Լիճը ունեցել է 7 կղզի, սակայն ջրի բարձրացման պատճառով մնացել են 4 Լիմ՝ Աղթամար, Արտեր, Կտոց։ Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճն Ուրմիան է, սակայն աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։ Սևանա լիճ․ Գտնվում է ՀՀ տարածքում, ունի բարձր դիրք և քաղցրահամ ջուր։ Լիճ թափվում է 29 գետեր, սկիզբ է առնում Հրազդան գետը։

Վարչական բաժանումը

Ք․ա 4-րդ դար։ Բաժանվեց 2 քաղաքական միավորի՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Ք․ա 3-րդ դարի կեսերին Մեծ Հայքից առանձնացավ Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը, որը հետագայում բաժանվեց Ծոփքի և Կոմմագենեի։ Ըստ աշխարհացույցի, Մեծ Հայքը բաժանվել էր 15 աշխարհների՝ Այրարատ, Գուգարք, Ուտիք, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Բարձր Հայք, Տայք։ Յուրաքանչյուրը բաժանվում էր գավառների, որոնց թիվը շուրջ 200 էր։ Մեծ Հայքի թագավորության տարածքը 300․000կմ2, Փոքր Հայք՝ 80․000 կմ2, ՀՀ․ 29․800 կմ2, ԼՂՀ 12․500կմ2։ ՀՀ-ն կազմված է Մեծ Հայքի, Այրարատի, Սյունիքի, Գուգարքի, Ուտիքի մի մասից։ ԼՂՀ-ն գրեթե ամբողջությամբ Սյունիքի և Ուտիքի որոշ հատվածներից։