Ուղղագրություն

Է — Ե-ի  ուղղագրությունը

Բառասկզբում լսվող  է-ն  է  տառով է գրվում:

Օրինակ ՝  էություն, էջ, էջանիջ, էներգիա…

Բացառություն են կազմում  եմ,  ես,  ենք,  եք,  են  բառերը: 

Բառամիջում է   հնչյունը է  տառով է գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառ է:

Օրինակ՝  մանրէ, երբևէ,

Բառամիջում ե  տառը  է  է  կարդացվում, եթե դրան նախորդում է բաղաձայն հնչյուն:

Օրինակ՝  կենդանի, անտեղի

 Բառամիջում  ե  տառը  յէ  է կարդացվում, եթե դրան նախորդում է ձայնավոր հնչյուն:

Օրինակ՝   ամենաերկար,

  Օ — Ո-ի ուղղագրությունը

Բառասկզբում  լսվող օ-ն օ տառով է գրվում:

Օրինակ՝ օձ, օրինակ
Բացառություն է կազմում Ով, ովքեր

Բառամիջում  օ հնչյունը  օ  տառով է գրվում, եթե բաղադրյալ բառի մեջ մտնող արմատի սկզբնատառ է:

Օրինակ՝   կեսօր, այսօր, անօդևան

Բառամիջում ո  տառը օ  է  կարդացվում, եթե դրան նախորդում է բաղաձայն հնչյուն:

Օրինակ՝  անորակ,

 Բառամիջում ո    տառը  վօ   է կարդացվում, եթե դրան նախորդում է ձայնավոր հնչյուն:

 Օրինակ՝  ամենաորակյալ, ամենաորոշակի,

 Բառասկզբում լսվող վո-ն գրվում է ո:

 Օրինակ՝  որոնել, ոտք, որդի, որոշել, ոհմակ…

Բացառություն՝ մի քանի օտար բառերի սկզբում լսվող վո-ն գրվում է վո, օրինակ՝ վոլտ․․․

Բայց՝ Ոդիսևս, Որմիզդուխտ:

Ը-ի ուղղագրությունը

 Բառասկզբում լսվող ը-ն գրվում է  ը   ղ, մ, ն  տառերից առաջ: 

Օրինակ՝  Ընձուղտ, ընտանիք

Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը  չի գրվում: Դրանք  զբ, զգ, շպ,

շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են։

Օրինակ՝ սկսել, զբաղված, շպրտել, ստանալ

Բառամիջում ը գրվում է, եթե կա  ը-ով սկսվող ածանց կամ արմատ:

Օրինակ՝ անընդունելի, անընդհատ

Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև

լսվող ը ձայնավորը չի գրվում.

Օրինակ՝  մկրատ, ունկնդրել

2․ Տրված բառերը ենթարկե՛ք բառակազմական վերլուծության․

բարորակ-բարի որակ

ինչևիցե-ինչ և իցե

ամենաէժան-ամենա էժան

ինչևէ-ինչ և է

դյուրընկալ- դյուր ընկալ

անօրգանական- ան օրգան ական

ձկնկիթ-ձուկն կթել

բարօրություն- բարի օր ություն
ամենաընդունակ-ամենա ընդունել ակ

մեղմօրոր-մեղմ օրօրել

մեղմորեն- մեղմ օրեն

դյուրընթեռնելի- դյուր ըպթերցել ելի

դողէրոցք- դող էրոցք

երփներանգ-երփն երակգ

մանրէաբան- մանր է ա բան

ակնբախ- ակն բաղվել

երկընտրանք- երկ ընտր անք

3․ Հայերենն ունի 39 տառ, 36 հնչյուն։

4․ Հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուն։ Դրանք են՝ ա է ը ի օ ու
Դրանցից երկուսը գրվում են երկու տառով՝ ե ո

5․ Հայերենն ունի 30 բաղաձայն հնչյուն։

6․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

7․ Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:

Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

8․ Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշ բառերով կամ արտահայտություններով:

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

— Արքա՛, հնարավոր չէ քո կամքը կատարել, մեկ ուրիշ բան կարգադրի՛ր:

Արքաի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան անցել:

Երեխաներն իրենց համար պարում էին, հետո պտտվում, իրենք իրենց ծափահարում ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից ծագում է արևը:

Մի գարնան երեկո դռանը նստած զրույցում էինք:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է արքան,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

9․ Թարգմանել առակը․