Գործնական աշխատանք։ Հայոց լեզու

Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի (առանց «վ» տառի) վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը (առանց «վ» տառի), որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ:
Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը, և երբ լույսը ծաքեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

2․Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը։

Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի։
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը անկուշտին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր։

3․Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:

Ականակիտ – մաքուր
Այգաբաց – լուսաբաց
Աշտանակ – մոմակալ
Գիրթ – շեշտակի
Թափոր – շքերթ
Կտրիճ – քաջ
Մահիկ – կիսալուսին
Շեղբ – բերան
Սկահակ – գավաթ, բաժակ
Դշխուհի – թագուհի
Դժնի – դաժան
Կշտամբանք – մեղադրանք
Մարտիկ – զինվոր
Մթնշաղ – վերջալույս

4․Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

5․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

6.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

7.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա .լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխանակության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .րգանիզմի առող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:

8․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:8․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրիությունները երևում էին:

9. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թառվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

10.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են
փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլ անգամ հողի վրա վառվում են խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին
շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

11.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ: Ավելի խոսակցական

Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվական գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

Վանո Սիրադեղյան գրողը

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։

Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել:

Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ի:

Էկոլոգիա

Մարդը և նրա ապրելու միջավայրը

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների, նրանց համախմբությունների և շրջակա միջավայրի փոխազդեցությունների  հետ նաեւ մեզ շրջապատող միջավայրի և նրա մեջ կատարվող պրոցեսների մասին:

  1. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
  2. Շատ կարևոր է, որ մարդը զգուշորեն օգտագործի բնության ռեսուրսները և գիտակցի այդ ռեսուրսների իրական  արժեքը: Հնարավոր չէ, որ մարդը բնության շնորհիվ է, որ մենք ունենք էլեկտրոէներգիա, արդյունաբերության  համար անհրաժեշտ հումք, վառելիք և այլն: Մարդկության համար ամենակարևոր ռեսուրսներից են ջուրը և օդը: Այդ պատճառով մենք պետք է հետևենք, որ դրանք չախտոտվեն, քանի որ հակառակ դեպքում դա շատ վատ  հետեւանքներ կունենա:
  3. Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
  4. Մարդու միջամտությունը բնության վրա պետք է հասցնել մինիմալի։ Պարզ է, որ չազդել բնության վրա մարդը չի կարող։ Բնության պաշարներից մենք ստանում ենք վառելիք, շինանյութ, սնունդ և այլն։ Սակայն մենք պետք է փորձենք հնարավորին չափ բացասական ազդեցություն ունենալ բնության վրա։
  5. Ինչ է սպասվում մեզ ապագայում:
  6. Եթե մարդկությունը շարունակի այսպես անխնա վերաբերվել բնությանը, ապա շատ շուտով Երկիր մոլորակի հետ, նաև կվոչնչանանք մենք:

06.10.2022

Կետադրե՛ք նախադասությունները:
Մինչև շների` որսի կենդանու միսն ուտելը, Պանինը լռելյայն նստում էր մի փչակի մոտ, անշարժանում` կարծես անէանալով իր դժխեմ քմահաճույքին հագուրդ տված այդ վայրից:
Պանինի սարսափը հեռուներում էր տարածված, և նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում, սարսռում նրան տեսնելիս:
Ասում էին` նախկին սպա է և մարդ է սպանել, ձերբակալվել, իսկ բանտից ազատվելուց հետո գնացել է անտառ:
Ասում էին՝ նաև հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել. պարզապես հրամայել էր շներին՝ գզգզեն նրա մարմինը:
2. Կետադրե՛ք նախադասությունը․

Նորատունկ ծառերի հետևից, սաղարթների հովանու տակ պարիսպների աշտարակները՝ նորաշեն վեհաշուք, իրենց ստվերն էին փռել:
Փողոցի շրջադարձում նա հանկարծ կանգ առավ՝ հեռվում տարօրինակ ստվերներ էին երևում:
Երիտասարդ վանահոր մորուքի մեջ արդեն արծաթե թելեր էին երևում, և լայն ճակատը ակոսվում էր՝ գնալով մթնում:
Ոսկանը՝ քափ-քրտինք մտած, վանքի ստվերի միջով դիմեց վանականների խուցերի կողմը՝ հոգնած ընդարմացած։
3, Կետադրե՛ք նախադասությունները․

Թագուհին վերցրեց մագաղաթյա մատյանը, բաց արեց նշան դրած էջը, որ կարդա և նստեց օրորոցի մոտ՝ պատուհանի հարևությամբ։
Տաք շունչ ես զգում, երբ տեսնում ես՝ բացվել է ձնծաղիկը՝ առաջին սիրո խորհրդանիշը և ժպտում է իր լուրթ աչիկներով:
Ծառերի վրա՝ կանաչ խիտ տերեևների մեջ, ոստից ոստ թռչկոտում և իրենց զավակներին թռչելու գաղտնիքներն էին սովորեցնում ճնճղուկները:
Ծաղիկները երկար վիճեցին և նրանք բաժանվեցին երկու խմբի, մեկը վարդին էր ուզում ընտրել թագավոր մյուսը՝ մեխակին։
4․ Բարդ նախադասությունները պարզեցրե´ք:

Երբ շրջանավարտն իր ելույթն էր ընթերցում, հանկարծ բոլորի համար անսպասելի հուզվեց:
Իր ելույթն ընթերցելիս, շրջանավարտը, հանկարծ բոլորի համար անսպասելի հուզվեց:
Բոլորովին էլ սովորական բան չէր այն, ինչ պատահեց ինձ հետ:
Ինձ հետ պատահածը բոլորովին էլ սովորական բան չէր:
Ինչպե՞ս չանպատվեի այդ մարդուն, ով վիրավորում էր ազգիս ինքնասիրությունը։
Ինչպե՞ս չանպատվեի ազգիս ինքնասիրությունը վիրավորող մարդուն:
Հենց որ գրքերը բաժանեցին, ուսուցչուհին բացեց պահանջված էջը։
Գրքերը բաժանելուն պես ուսուցչուհին բացեց պահանջված էջը:
5․ Պարզ նախադասությունները դարձրե՛ք բարդ։ Գրե´ք ի՞նչ փոփոխություններ եղան:

Աննան հարգանքով ողջունում էր դահլիճ մտնողներին:
Աննան հարգանքով ողջունում էր նրանց, ովքեր դահլիճ էին մտնում:
Ընտանիքի թերի կողմերը տեսնելով` երիտասարդը տանջվում էր։
Երիտասարդը տանջվում էր, քանի որ տեսնում էի ընտանիքի թերի կողմերը:
Ընկերոջ հետ խոսելիս Արուսը հուզմունքից կարմրեց։
Երբ Արուսը ընկերոջ հետ էր խոսում, հուզմունքից կարմրեց:
Աչքիս առջև են իմ մանկության՝ տխրությամբ ու թախիծով լցված օրերը:
Աչքիս առջև են իմ մանկության այն օրերը, որոնք տխրությամբ ու թախծով են լցված:
6․ Վերհիշե´ք ածանցները:
Հետևայլ ածանցներով կազմե՛ք բառեր
Գոյականակերտ ածանցներ՝ ակ, անք, անոց, ացի, ենի, յուն
Ածականակերտ ածանցներ՝ ական, ային, իկ, եղ, յան, ան, դժ, ընդ
Թվականակերտ ածանցներ՝ երորդ, ական, սուն
մակբայակերտ ածանցներ՝ որեն, աբար, ովին

7. Նախադասությունը վերլուծեք ձևաբանորեն, շարահյուսորեն:
Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը: