06.10.2022

Կետադրե՛ք նախադասությունները:
Մինչև շների` որսի կենդանու միսն ուտելը, Պանինը լռելյայն նստում էր մի փչակի մոտ, անշարժանում` կարծես անէանալով իր դժխեմ քմահաճույքին հագուրդ տված այդ վայրից:
Պանինի սարսափը հեռուներում էր տարածված, և նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում, սարսռում նրան տեսնելիս:
Ասում էին` նախկին սպա է և մարդ է սպանել, ձերբակալվել, իսկ բանտից ազատվելուց հետո գնացել է անտառ:
Ասում էին՝ նաև հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել. պարզապես հրամայել էր շներին՝ գզգզեն նրա մարմինը:
2. Կետադրե՛ք նախադասությունը․

Նորատունկ ծառերի հետևից, սաղարթների հովանու տակ պարիսպների աշտարակները՝ նորաշեն վեհաշուք, իրենց ստվերն էին փռել:
Փողոցի շրջադարձում նա հանկարծ կանգ առավ՝ հեռվում տարօրինակ ստվերներ էին երևում:
Երիտասարդ վանահոր մորուքի մեջ արդեն արծաթե թելեր էին երևում, և լայն ճակատը ակոսվում էր՝ գնալով մթնում:
Ոսկանը՝ քափ-քրտինք մտած, վանքի ստվերի միջով դիմեց վանականների խուցերի կողմը՝ հոգնած ընդարմացած։
3, Կետադրե՛ք նախադասությունները․

Թագուհին վերցրեց մագաղաթյա մատյանը, բաց արեց նշան դրած էջը, որ կարդա և նստեց օրորոցի մոտ՝ պատուհանի հարևությամբ։
Տաք շունչ ես զգում, երբ տեսնում ես՝ բացվել է ձնծաղիկը՝ առաջին սիրո խորհրդանիշը և ժպտում է իր լուրթ աչիկներով:
Ծառերի վրա՝ կանաչ խիտ տերեևների մեջ, ոստից ոստ թռչկոտում և իրենց զավակներին թռչելու գաղտնիքներն էին սովորեցնում ճնճղուկները:
Ծաղիկները երկար վիճեցին և նրանք բաժանվեցին երկու խմբի, մեկը վարդին էր ուզում ընտրել թագավոր մյուսը՝ մեխակին։
4․ Բարդ նախադասությունները պարզեցրե´ք:

Երբ շրջանավարտն իր ելույթն էր ընթերցում, հանկարծ բոլորի համար անսպասելի հուզվեց:
Իր ելույթն ընթերցելիս, շրջանավարտը, հանկարծ բոլորի համար անսպասելի հուզվեց:
Բոլորովին էլ սովորական բան չէր այն, ինչ պատահեց ինձ հետ:
Ինձ հետ պատահածը բոլորովին էլ սովորական բան չէր:
Ինչպե՞ս չանպատվեի այդ մարդուն, ով վիրավորում էր ազգիս ինքնասիրությունը։
Ինչպե՞ս չանպատվեի ազգիս ինքնասիրությունը վիրավորող մարդուն:
Հենց որ գրքերը բաժանեցին, ուսուցչուհին բացեց պահանջված էջը։
Գրքերը բաժանելուն պես ուսուցչուհին բացեց պահանջված էջը:
5․ Պարզ նախադասությունները դարձրե՛ք բարդ։ Գրե´ք ի՞նչ փոփոխություններ եղան:

Աննան հարգանքով ողջունում էր դահլիճ մտնողներին:
Աննան հարգանքով ողջունում էր նրանց, ովքեր դահլիճ էին մտնում:
Ընտանիքի թերի կողմերը տեսնելով` երիտասարդը տանջվում էր։
Երիտասարդը տանջվում էր, քանի որ տեսնում էի ընտանիքի թերի կողմերը:
Ընկերոջ հետ խոսելիս Արուսը հուզմունքից կարմրեց։
Երբ Արուսը ընկերոջ հետ էր խոսում, հուզմունքից կարմրեց:
Աչքիս առջև են իմ մանկության՝ տխրությամբ ու թախիծով լցված օրերը:
Աչքիս առջև են իմ մանկության այն օրերը, որոնք տխրությամբ ու թախծով են լցված:
6․ Վերհիշե´ք ածանցները:
Հետևայլ ածանցներով կազմե՛ք բառեր
Գոյականակերտ ածանցներ՝ ակ, անք, անոց, ացի, ենի, յուն
Ածականակերտ ածանցներ՝ ական, ային, իկ, եղ, յան, ան, դժ, ընդ
Թվականակերտ ածանցներ՝ երորդ, ական, սուն
մակբայակերտ ածանցներ՝ որեն, աբար, ովին

7. Նախադասությունը վերլուծեք ձևաբանորեն, շարահյուսորեն:
Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը: