Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ,անձրևներն անցան և գնալով հեռացան։Ծաղիկներ երևացին մեր երկրում,եկավ էտելու ժամանակը,լսվեց մեր երկրում տատրակի ձայնը։Թզենին արձակեց իր բողբոջները,մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրը։Վեր կաց արի ,իմ ծանոթ,իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի և դու։ Ցույց տուր ինձ քո տեսքը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, որովհետև քո խոսքը քաղցր է և քո տեսքը գեղեցիկ։