1915 թվականին Մալևիչը հարուստ չէր և այդ պատճառով իր «Քառակուսիներից» առաջինը նկարեց արդեն օգտագործված կտավի վրա։ 2015 թվականի ռենտգենը ցույց տվեց, որ Սև հրապարակի տակ ևս երկու նկար կա: Մեկը կուբոֆուտուրիստական է, մյուսը շատ վաղ սուպրեմատիստական գործերից է։
«Սուպրեմատիզմ» տերմինը հորինել և ներմուծել է Կազիմիր Մալևիչը։ Այս ուղղության նկարները բաղկացած են հարթ, հիմնականում երկրաչափական ձևերից, որոնք լցված են պինդ գույնով: Սև քառակուսի առաջին տարբերակի տակ, ըստ երևույթին, թաքնված է վաղ փորձերից մեկը, որը չի բավարարել նկարչին։
Նկարի ստեղծմանը նախորդող ժամանակաշրջանը՝ 1910-1913 թվականները, վճռորոշ էր ռուսական ավանգարդի զարգացման տեսանկյունից։ Այդ ընթացքում կուբոֆուտուրիզմը հասել էր իր զարգացման պիկին, և ի հայտ էին գալիս նկարչական նոր ուղղություններ։ Կուբիզմը և նրա մեթոդները նկարիչներին արդեն թվում էին միակողմանի։ Նրանցից ոմանք ձգտում էին հասնել արվեստի և բնության առավել նուրբ և բարդ համաձայնության։ Ուրիշներին կուբիզմի մեջ խանգարում էր պատկերի «առարկայականությունը»։ Այդպիսով՝ ռուսական արվեստի մեջ ձևավորվեց սկսված շարժման երկու նոր ուղղություն դեպի «մաքուր անառարկայականությունը»։ Կոնստրուկտիվիզմի ղեկավարը դարձավ Վլադիմիր Եվգրաֆովիչ Տատլինը, իսկ սուպրեմատիզմինը՝ Կազիմիր Սեվերինովիչ Մալևիչը։
1910-1913 թվականներին Մալևիչի արվեստը նման էր փորձարարական դաշտի․ նա միաժամանակ աշխատում էր կուբիզմի, ֆուտուրիզմի և ալոգիզմի շրջանակներում։ Մալևիչն իրականացնում էր ալոգիզմը իր նկարչական նոր համակարգում։ Ալոգիզմը չի բացառում տրամաբանությունը, այլ մատնանշում է տրամաբանության բարձրագույն մակարդակ։
Two men wanted to go swimming. They drove down to a lake. On a little rock they saw a boy. He had a fishing rod in his hands. » Are the fish biting?» one of the men asked. «No, they aren’t.» the boy answered , «but the worms are.» The two men looked on and laughed about the boy’s answer. When they came back they saw that something was wrong with the boy. They looked at him and saw lots of little red bites on his hands and arms. So, they went into the can with the worms in it. They found out that it was full of baby rattlesnakes.
2. Read Tessa’s postcard to Angela and write the missing words. Use one word only in each space.
We’rehaving a great time here. It’s beautiful, and the sun is shining. Yesterday I went water skiing! Whatdo— you think of that? I still think postcards are nicer than emails, so I’m sittingat a table in our hotel room and writing a few. The room is fine, but we dont like the food very much. But it does`t matter because we go out to a restuarant every evening.
We’re both getting very lazy at the moment. I wake up quite late in the morning, and Danwake up even later. You know of course how much Dan’s work means to him and how he’d been talking about it. Well, the holiday is so good that he’s forgotten all about work. So it’s the perfect holiday. The only problem is that it’s taking us a lot of money But we’ll worry about that later.
3. Subject and object pronouns, possessive pronouns and adjectives. Fill in the gaps with the subject pronouns, object pronouns, possessive pronouns, and possessive adjectives from the box.
her it its our she them they you you your we
Dear James,
Thanks for your email. It was very nice to have news from you. I was very happy to hear that you are finally getting married to Maria. It’s perfect! I think you will make her very happy and she will make you very happy, too. How did your parents react when you gave them the news? Aren’t they excited? I’m sure they are really happy. I’m really looking forward to seeing you all at the wedding.
By the way, do you remember that I wanted a dog? I already have one. It’s a really cute little dog that I found in the street. Its name is Max. Sara and I found it under our car on a really cold winter day and we decided to adopt that adorable creature right away. We are so happy with our new pet! Max has quickly become one more member of the family.
Well, I hope to see you soon, James. Please call me if you need any help.
Love,
Samuel.
4. Comparison of Adjectives
Fill in all the gaps.
Write down the comparative and superlative next to the adjectives.
cheap — cheaper — the cheapest interesting — more interesting interesting — the most interesting hot — hoter — the hotest heavy — havier — the haviest hard —harder — the hardest famous — more famous — the most famous big — bigger — the biggest easy — easier— the easiest Adjectives with irregular comparison forms — complete with the comparative and superlative.
good — better — the best bad — worse — the worst many — more — the most little —less — the least much — more— the most
Complete the sentences using the comparative. Use the adjective in brackets.
Football ismore popular than volleyball. (popular) My brother is taller than my sister. (tall) Spanish is more difficult to learn than English. (difficult) Snowboarding is easier than skiing. (easy)
Complete the sentences with the superlative of the adjectives in brackets.
This is the highest building of the city. (high) Toni is the fastest runner of our school. (fast) My test was thebest in class. (good) She is one of themost difficult tennis players. (difficult)
Tell that it is the same. Use the given adjectives.
My friend is as clever as my brother. (clever) I like skateboarding as much as jogging. (much) We played soccer as lond as yesterday. (long) Tigers are as dangerous as lions. (dangerous)
Fill in as, than or the.
For me, watching a football match is as interesting as watching a tennis match. But for my brother football is the best sports, but my sister thinks that watching sports is the most boring thing you can do. She likes meeting her friends much more than anything else. She meets them as often as possible and they enjoy going to the mall more than going to the cinema. I really don’t like going shopping. I think that’s theԱ most boring thing you can do.
Մեծ եղեռնից հետո աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերն օտար միջավայրում նոր կյանք սկսելու դժվարությունների հաղթահարմանը զուգահեռ հիմնել են նաև ազգային դպրոցներ կամ հների կողքին ստեղծել նորերը։ Սկզբնական շրջանում սփյուռքահայ ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացած էին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իրանում, Իրաքում և այլն։ Դրանք որբանոց-կրթարաններ էին, որտեղ պատսպարվել, սնվել ու կրթվել են հազարավոր որբեր։ Գաղթավայրերի կայունացմանը զուգընթաց բացվել են նաև դպրոցներ՝ կրթական որոշակի ծրագրով, որոնք մշտապես եղել են բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, կուսակցությունների ու անհատ բարերարների հոգածության ներքո։ Ներկայումս Սփյուռքում գործում են ամենօրյա 4 տիպի շուրջ 400 կրթական հաստատություններ՝ տարրական, թերի միջնակարգ (նախակրթարան), միջնակարգ (երկրորդական) և բարձրագույն (լիցեյ, քոլեջ), ինչպես նաև շուրջ 500 մեկօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) դպրոցներ։ Սփյուռքի գրեթե բոլոր հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են և, ի տարբերություն պետականների, վճարովի։ Այդ դպրոցներում ուսուցանում են տվյալ երկրի պետական ուսումնական ծրագրով և պետական լեզվով, որը պարտադիր պայման է ավարտական պետական վկայականը պետության կողմից ճանաչվելու համար։ Հայկական ամենօրյա դպրոցների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ երեխաները սովորում են նաև հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմություն, հայկական երգ ու պար։ Խիստ կարևոր է նաև այդ դպրոցներում ստեղծված մթնոլորտը, որի շնորհիվ հայ երեխաների մեջ ձևավորվում է ազգային ինքնագիտակցություն՝ ի տարբերություն կիրակնօրյա դպրոցների, որոնք չեն կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները։
Սիրիա
Դպրոցների կազմակերպված համակարգ ունի նաև սիրիահայ համայնքը։ Սիրիայում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1848 թվականին Քեսաբում։ 1850-ական թվականներին Հալեպում բացվել է Հայկազյան ազգային վարժարանը, 1898 թվականին Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց ճեմարանը (գործում են ցայսօր)։
Մեծ եղեռնից փրկված հայերը Սիրիայում հիմնադրել են 100-ից ավելի դպրոցներ։ Ներկայումս Հալեպում գործում են 12 ամենօրյա հայկական կրթօջախներ՝ Կիլիկյան (1921, 1960 թվականներից որպես ճեմարան) և ազգային «Կարեն Եպպե» (1947 թվականից) ճեմարանները, Հայկազյան ազգային (1850-ական թվականներից), ազգային Մեսրոպյան (1923 թվականից), Հայ ավետարանական Բեթել (1923 թվականից), Կրթասիրաց (1924 թվականից), Ազգային Զավարյան (1925 թվականից), Ազգային Սահակյան (1927 թվականից), ազգային Կյուլպենկյան (1930 թվականից), Ազգային Մխիթարյան (1936 թվականից), Լագար Նաճարյան և Գալուստ Կյուլպենկյան (1954 թվականից) և Հայ կաթողիկե Զվարթնոց (1965 թվականից) վարժարանները, Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց (1898 թվականից), ազգային միացյալ (1929 թվականից), Կյուլապի Կյուլպենկյան (1929 թվականից), Ալիշան (1965 թվականից), Քեսաբում՝ Հայ ավետարան, երկսեռ (1848 թվականից), ազգային ոաումնասիրաց միացյալ (1933 թվականից), Ռաքքայում՝ ազգային Նուպարյան (1924 թվականից), Յագուպիեում՝ ազգային վերածնունդ (1929 թվականից), Թել Աբյադում՝ ազգային Խորենյան (1930—1932), Ռաս ուլ Այնում՝ ազգային նահատակաց (1932 թվականից), Կամիշլիում՝ ազգային (1932 թվականից), Հասիչեում՝ ազգային Մեսրոպյան (1939 թվականից), Դերիկում՝ ազգային ազատության (1945 թվականից) վարժարանները, Լաթաքիայում՝ Սբ Հակոբյան նախակրթարանը (1922 թվականից) և այլն։ Վարժարաններում առաջնորդվում են պետական ուսումնական ծրագրով։ Ոաուցումն արաբերեն է։ Հայերենով արտոնված է դասավանդել հայոց լեզու, հայ գրականություն և կրոն։
Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին Սիրիա տեղափոխելուց հետո։ Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին։ 700-862 թվականներին Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ, որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման պատմության մեջ։ 9-15-րդ դարերում Սիրիայում հայերի թվաքանակը բավականին աճել է՝ հյուսիսային Սիրիա հայերին գաղթեցնելու բյուզանդական քաղաքականության, ինչպես նաև Բագրատունյաց և Կիլիկյան հայկական թագավորությունների անկման և սելջուկ թուրքերի ասպատակությունների հետևանքով։
Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով։ 1918 թվականին սիրիահայության թիվը եղել է շուրջ 142 հազար, որից 60 հազարը բնակվել է Հալեպում։ Հետագայում հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948 թվականներ, 1964-1966 թվականներ)։ Սիրիայում բնակվում է շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Հալեպում (շուրջ 70 հազար), մնացյալը` Կամիշլիում (շուրջ 10 հազար), Դամասկոսում (շուրջ 8 հազար), Լաթակիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար)։ Գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, «Նոր սերունդ» մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի Վերածնունդ մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ։ Այս տվյալները վերաբերում են մինչև 2012թվականն ընկած ժամանակահատվածին։
Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի Հայ օգնության խաչ՝ ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Բերիո թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, «Ջեբեջյան» ակնաբուժարանը և «Կյուլպենկյան» ծննդատունը։
Սիրիայում գործում են՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սիրիայի թեմը (առաջնորդանիստը՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցի, առաջնորդը՝ Արմաշ եպս. Նալբանդյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմը (առաջնորդանիստը՝ Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի, առաջնորդը՝ Շահան եպս. Սարգիսյան)։ Գործում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ։
Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների, հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» (համազգայինի հովանու ներքո) և «Արմիս» դպրոցները։ Սիրիայում Բերիո թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը։
Հալեպում լույս է տեսնում Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը[1]։
Հալեպ
Հալեպ (Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ. աղբյուրներում‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբ․՝ حَلَب, արևմտահայերէն՝ Հալէպ), Սիրիայի Արաբական Հանրապետության խոշորագույն քաղաք[1]։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Հալեպի մարզի վարչական կենտրոնն է։ Սիրիայի ամենամեծ հայկական գաղութ ունեցող քաղաքն էր. նախքան Սիրիական ճգնաժամը տարբեր գնահատականներով այստեղ ապրում էր 40-60 հազար հայ։
Քաղաքի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ․ թ․ ա․ 10-րդ դարին։ Հնում կոչվել է Հալաբ (այժմ արաբերենում շարունակվում է այդպես կոչվել)․ ոմանք գտնում են, որ այդ անվանումն ունի խեթական ծագում։ Անտիկ շրջանում հայտնի է եղել Բերոյա անունով։
Հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև Բերիա, Տիրերիա, Խալիպոն, Խաղաբ անուններով։ Եվրոպայում օգտագործվել է անվանման իտալերեն Aleppo ձև։
Հալեպիհայհամայնք
Հայկական գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը կա 1329-ին Հալեպում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում, ըստ որի, XIV դ. Հալեպում եղել է հայկական համայնք և եկեղեցի՝ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին։ Հալեպը միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հալեպում կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ ավելի քան 20 հազար հայ (Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Կիլիկիայից գաղթած)։ Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոջաների (խոշոր առևտրականներ) դերը Սիրիայի միջազգային առևտրի և ապրանքափոխանակության մեջ։ Զբաղվելով Պարսկաստանի և Սիրիայի հում մետաքսի առևտրով՝ նրանք աշխույժ կապերի մեջ էին Վենետիկի, Ջենովայի, Լիվոռնոյի, Ամստերդամի, Մարսելի շուկաների հետ։ Նրանց ձեռքում էին Հալեպի մաքսատունն ու փողերանոցը։ XVII դ. վերջին հայ համայնքն անկում է ապրել (կապված միջազգային տարանցիկ առևտրում Հալեպի դերի նվազման և քրիստոնյաների նկատմամբ կամայականությունների ուժեղացման հետ)։ Վիճակը համեմատաբար բարելավվել է XIX դ. 40-ական թթ., երբ օտարերկրյա կապիտալի մուտքը նպաստել է Սիրիայի առևտրական կապերի զարգացմանը։ Եվրոպական վաճառականներն օգտվել են գլխավորապես հալեպահայ միջնորդ առևտրականների ծառայություններից։ 1880-90-ական թթ. հայ առևտրականները, դրամական խոշոր միջոցներ կուտակելով, ձեռնամուխ են եղել գորգագործության, տեքստիլի, պղնձագործության, կաշեգործության և այլ մանուֆակտուրաների ստեղծմանը։ Նրանց արտադրանքն առաքվել է Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո շուրջ 60 հազար հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից ապաստանել են Հալեպում։ 1999-ին հալեպահայերի թիվը մոտ 70 հազար էր։ Հալեպում են Հյուսիսային Սիրիայի հայության ազգային առաջնորդարանը, ազգային կուսակցությունների Սիրիայի ղեկավար մարմինները։ 1936-ին Հայ աշխատավորական միությունը, հնչակյան և ռամկավար կուս-ները Հալեպում կազմել են ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժողողվրդական ճակատ։ 1943-45-ին հայերը գործունորեն մասնակցել են Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին։ 1946-47-ին մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան։ 1967-73-ին արաբա-իսրայելական պատերազմները բացասաբար են անդրադարձել նաև Հալեպի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթել են Հալեպից։
Հայերը Հալեպում ստեղծել են մշակութային ուշագրավ արժեքներ։ XVI-XVII դդ. գործել է դպրատուն («դասատուն»), որի գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ։ Հայտնի էին նկարիչներ Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը և ուրիշներ։ XIX դ. 40-ական թթ. Հալեպում գործել է հայկական չորս տարրական դպրոց։ 1858-ին բացվել է առաջին մանկապարտեզը («Ծաղկոց»), 1867-ին՝ առաջին իգական դպրոցը։ 1876-ին հիմնվել են Ներսեսյան (արական) և Վարդուհյաց (իգական) դպրոցները։ 1930-ական թթ. կային 18, 1946-47-ին՝ 21, 1972-78-ին՝ 14 հայկական միջնակարգ և տարրական, 1986-ին՝ 22 դպրոց, 1994-ին՝ 14 դպրոց։ Հալեպի գլխավոր միջնակարգ դպրոցներն են Կարեն Եփփե Ազգ․ Ճեմարանը, Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան, Կիլիկյան, Մխիթարյան վարժարանները։ Նախակրթարաններից են Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ հղության քույրերինը, Ազգ․Հայկազյանը,Ազգ․Սահակեանը,Ազգ․ Զաւարեանը,Ազգ․ Կիւլպէնկեանը, Ներսեսյանը և այլն։ Հալեպահայ ազգային կյանքը կազմակերպել են Ռուբինյան միությունը (հիմնադրվել է 1846 թ.), Ուսումնասիրաց ընկերությունը (1880), Դպրոցասեր տիկնանց միությունը (1898), 1920-ական թթ-ից գործում են մեծ թվով բարեգործական, հայրենակցական, մշակութային, հայրենասիրական, մարմնամարզական միություններ։ Գնահատելի աշխատանքներ են կատարում ՀԲԸՄ (1910-ից),Ս․Օ․Խաչը (1919-ից) Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության, ՀԵԸ-ի մասնաճյուղերը, Ազգային մշակութային և Կիլիկյան մշակութային միությունները,«Բ․Կանաչեան» երաժշտանոցը, ինչպես նաև « Արխիլ Կորքի» և «Մարտիրոս Սարյան» ակադեմիաները և Ս. Ասլամազյանի անվան լարային քառյակը, «Զվարթնոց» երգչախումբը,«Սարդարապատ» և «Շուշի» պարախումբերը։ Հալեպում հայտնի են Ասատուր Ալթունյանի հիմնած (1911-ին) Ալթունյան հիվանդանոցը և բժիշկ Ռոպեր Ճեպեճյանի 1952-ին հիմնած Ճեպեճյան ակնաբուժարանը։ Հալեպում 1877-ին լույս տեսած արաբական «Ֆռաթ» (Եփրատ) պարբերականն ունեցել է հայկական բաժին։ Երկարատև ընդհատումից հետո հայ մամուլը սկսել է հրատարակվել 1918-ից, և ցայսօր լույս է տեսել ավելի քան 70 անուն պարբերական։ 1975-ից լույս է տեսնում «Գեղարդ» գրակ-գեղ. պատմ. տարեգիրքը, 1980-ից՝ «Նոր ապրիլ» բազմաբնույթ քառամսյան, «Գանձասար» շաբաթաթերթը։
Սուրբ Գևորգ 1936թ, այժմ կիսաքանդ
Հալեպի Սուրբ Խաչ եկեղեցի 1993թ
Սուրբ Փրկիչ եկեղեցի 1925թ՞
Հայկական դպրոց Հալեպում
Հալեպի հյուսիսային շրջանները 1936թվականին: Հայ փախստականների քողտիկները առաջին պլանում են, իսկ դրանց հետևում երևում են նորակառույց շենքեր:
Հայ որբերը արհեստներ են սովորում Հալեպի Ջիլիջյան մանկատանը 1923թ.
Հայ որբերը ասեղնագործել են սովորում Հալեպի մանկատանը 1923թ.
Հալեպի հայկական մանկական գավիթը/ տարեթիվը հայտնի չէ
Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆուտբոլի թիմը Հալեպում /1929-30/
Հայկական եկեղեցի և դպրոց Հալեպում 1936թ
Հալեպի Նոր Գյուղ թաղամասի դպրոցի աշակերտները 1937-1938թթ