Հետազոտական աշխատանք

SՀայկական սփյուռքի կրթօջախներ

Մեծ եղեռնից հետո աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերն օտար միջավայրում նոր կյանք սկսելու դժվարությունների հաղթահարմանը զուգահեռ հիմնել են նաև ազգային դպրոցներ կամ հների կողքին ստեղծել նորերը։ Սկզբնական շրջանում սփյուռքահայ ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացած էին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ ԼիբանանումՍիրիայումԵգիպտոսումՊաղեստինումԻրանումԻրաքում և այլն։ Դրանք որբանոց-կրթարաններ էին, որտեղ պատսպարվել, սնվել ու կրթվել են հազարավոր որբեր։ Գաղթավայրերի կայունացմանը զուգընթաց բացվել են նաև դպրոցներ՝ կրթական որոշակի ծրագրով, որոնք մշտապես եղել են բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, կուսակցությունների ու անհատ բարերարների հոգածության ներքո։ Ներկայումս Սփյուռքում գործում են ամենօրյա 4 տիպի շուրջ 400 կրթական հաստատություններ՝ տարրական, թերի միջնակարգ (նախակրթարան), միջնակարգ (երկրորդական) և բարձրագույն (լիցեյ, քոլեջ), ինչպես նաև շուրջ 500 մեկօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) դպրոցներ։ Սփյուռքի գրեթե բոլոր հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են և, ի տարբերություն պետականների, վճարովի։ Այդ դպրոցներում ուսուցանում են տվյալ երկրի պետական ուսումնական ծրագրով և պետական լեզվով, որը պարտադիր պայման է ավարտական պետական վկայականը պետության կողմից ճանաչվելու համար։ Հայկական ամենօրյա դպրոցների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ երեխաները սովորում են նաև հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմություն, հայկական երգ ու պար։ Խիստ կարևոր է նաև այդ դպրոցներում ստեղծված մթնոլորտը, որի շնորհիվ հայ երեխաների մեջ ձևավորվում է ազգային ինքնագիտակցություն՝ ի տարբերություն կիրակնօրյա դպրոցների, որոնք չեն կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները։

Սիրիա

  Դպրոցների կազմակերպված համակարգ ունի նաև սիրիահայ համայնքը։ Սիրիայում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1848 թվականին Քեսաբում։ 1850-ական թվականներին Հալեպում բացվել է Հայկազյան ազգային վարժարանը1898 թվականին Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց ճեմարանը (գործում են ցայսօր)։

Մեծ եղեռնից փրկված հայերը Սիրիայում հիմնադրել են 100-ից ավելի դպրոցներ։ Ներկայումս Հալեպում գործում են 12 ամենօրյա հայկական կրթօջախներ՝ Կիլիկյան (1921, 1960 թվականներից որպես ճեմարան) և ազգային «Կարեն Եպպե» (1947 թվականից) ճեմարանները, Հայկազյան ազգային (1850-ական թվականներից), ազգային Մեսրոպյան (1923 թվականից), Հայ ավետարանական Բեթել (1923 թվականից), Կրթասիրաց (1924 թվականից), Ազգային Զավարյան (1925 թվականից), Ազգային Սահակյան (1927 թվականից), ազգային Կյուլպենկյան (1930 թվականից), Ազգային Մխիթարյան (1936 թվականից), Լագար Նաճարյան և Գալուստ Կյուլպենկյան (1954 թվականից) և Հայ կաթողիկե Զվարթնոց (1965 թվականից) վարժարանները, Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց (1898 թվականից), ազգային միացյալ (1929 թվականից), Կյուլապի Կյուլպենկյան (1929 թվականից), Ալիշան (1965 թվականից), Քեսաբում՝ Հայ ավետարան, երկսեռ (1848 թվականից), ազգային ոաումնասիրաց միացյալ (1933 թվականից), Ռաքքայում՝ ազգային Նուպարյան (1924 թվականից), Յագուպիեում՝ ազգային վերածնունդ (1929 թվականից), Թել Աբյադում՝ ազգային Խորենյան (19301932), Ռաս ուլ Այնում՝ ազգային նահատակաց (1932 թվականից), Կամիշլիում՝ ազգային (1932 թվականից), Հասիչեում՝ ազգային Մեսրոպյան (1939 թվականից), Դերիկում՝ ազգային ազատության (1945 թվականից) վարժարանները, Լաթաքիայում՝ Սբ Հակոբյան նախակրթարանը (1922 թվականից) և այլն։ Վարժարաններում առաջնորդվում են պետական ուսումնական ծրագրով։ Ոաուցումն արաբերեն է։ Հայերենով արտոնված է դասավանդել հայոց լեզու, հայ գրականություն և կրոն։

Հայերը Սիրիայում

Հայերը ՍիրիայումՍիրիայի Արաբական Հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը, հայկական սփյուռքի մաս։

Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին Սիրիա տեղափոխելուց հետո։ Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին։ 700-862 թվականներին Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ, որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման պատմության մեջ։ 9-15-րդ դարերում Սիրիայում հայերի թվաքանակը բավականին աճել է՝ հյուսիսային Սիրիա հայերին գաղթեցնելու բյուզանդական քաղաքականության, ինչպես նաև Բագրատունյաց և Կիլիկյան հայկական թագավորությունների անկման և սելջուկ թուրքերի ասպատակությունների հետևանքով։

Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով։ 1918 թվականին սիրիահայության թիվը եղել է շուրջ 142 հազար, որից 60 հազարը բնակվել է Հալեպում։ Հետագայում հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948 թվականներ, 1964-1966 թվականներ)։ Սիրիայում բնակվում է շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Հալեպում (շուրջ 70 հազար), մնացյալը` Կամիշլիում (շուրջ 10 հազար), Դամասկոսում (շուրջ 8 հազար), Լաթակիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար)։ Գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, «Նոր սերունդ» մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի Վերածնունդ մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ։ Այս տվյալները վերաբերում են մինչև 2012թվականն ընկած ժամանակահատվածին։

Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի Հայ օգնության խաչ՝ ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Բերիո թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, «Ջեբեջյան» ակնաբուժարանը և «Կյուլպենկյան» ծննդատունը։

Սիրիայում գործում են՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սիրիայի թեմը (առաջնորդանիստը՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցի, առաջնորդը՝ Արմաշ եպս. Նալբանդյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմը (առաջնորդանիստը՝ Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի, առաջնորդը՝ Շահան եպս. Սարգիսյան)։ Գործում են նաև Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ։

Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների, հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» (համազգայինի հովանու ներքո) և «Արմիս» դպրոցները։ Սիրիայում Բերիո թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը։

Հալեպում լույս է տեսնում Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը[1]։

Հալեպ

Հալեպ (Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ. աղբյուրներում‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբ․՝ حَلَب‎‎, արևմտահայերէն՝ Հալէպ), Սիրիայի Արաբական Հանրապետության խոշորագույն քաղաք[1]։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Հալեպի մարզի վարչական կենտրոնն է։ Սիրիայի ամենամեծ հայկական գաղութ ունեցող քաղաքն էր. նախքան Սիրիական ճգնաժամը տարբեր գնահատականներով այստեղ ապրում էր 40-60 հազար հայ։

Քաղաքի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ․ թ․ ա․ 10-րդ դարին։ Հնում կոչվել է Հալաբ (այժմ արաբերենում շարունակվում է այդպես կոչվել)․ ոմանք գտնում են, որ այդ անվանումն ունի խեթական ծագում։ Անտիկ շրջանում հայտնի է եղել Բերոյա անունով։

Հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև Բերիա, Տիրերիա, Խալիպոն, Խաղաբ անուններով։ Եվրոպայում օգտագործվել է անվանման իտալերեն Aleppo ձև։

Հալեպի հայ համայնք

Հայկական գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը կա 1329-ին Հալեպում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում, ըստ որի, XIV դ. Հալեպում եղել է հայկական համայնք և եկեղեցի՝ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին։ Հալեպը միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հալեպում կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ ավելի քան 20 հազար հայ (ՋուղայիցԵրևանիցՂարաբաղիցԷրզրումիցՍեբաստիայիցԿիլիկիայից գաղթած)։ Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոջաների (խոշոր առևտրականներ) դերը Սիրիայի միջազգային առևտրի և ապրանքափոխանակության մեջ։ Զբաղվելով Պարսկաստանի և Սիրիայի հում մետաքսի առևտրով՝ նրանք աշխույժ կապերի մեջ էին ՎենետիկիՋենովայիԼիվոռնոյիԱմստերդամիՄարսելի շուկաների հետ։ Նրանց ձեռքում էին Հալեպի մաքսատունն ու փողերանոցը։ XVII դ. վերջին հայ համայնքն անկում է ապրել (կապված միջազգային տարանցիկ առևտրում Հալեպի դերի նվազման և քրիստոնյաների նկատմամբ կամայականությունների ուժեղացման հետ)։ Վիճակը համեմատաբար բարելավվել է XIX դ. 40-ական թթ., երբ օտարերկրյա կապիտալի մուտքը նպաստել է Սիրիայի առևտրական կապերի զարգացմանը։ Եվրոպական վաճառականներն օգտվել են գլխավորապես հալեպահայ միջնորդ առևտրականների ծառայություններից։ 1880-90-ական թթ. հայ առևտրականները, դրամական խոշոր միջոցներ կուտակելով, ձեռնամուխ են եղել գորգագործության, տեքստիլի, պղնձագործության, կաշեգործության և այլ մանուֆակտուրաների ստեղծմանը։ Նրանց արտադրանքն առաքվել է Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո շուրջ 60 հազար հայ գաղթականներ Արևմտյան ՀայաստանիցԿիլիկիայից ապաստանել են Հալեպում։ 1999-ին հալեպահայերի թիվը մոտ 70 հազար էր։ Հալեպում են Հյուսիսային Սիրիայի հայության ազգային առաջնորդարանը, ազգային կուսակցությունների Սիրիայի ղեկավար մարմինները։ 1936-ին Հայ աշխատավորական միությունը, հնչակյան և ռամկավար կուս-ները Հալեպում կազմել են ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժողողվրդական ճակատ։ 1943-45-ին հայերը գործունորեն մասնակցել են Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին։ 1946-47-ին մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան։ 1967-73-ին արաբա-իսրայելական պատերազմները բացասաբար են անդրադարձել նաև Հալեպի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթել են Հալեպից։

Հայերը Հալեպում ստեղծել են մշակութային ուշագրավ արժեքներ։ XVI-XVII դդ. գործել է դպրատուն («դասատուն»), որի գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ։ Հայտնի էին նկարիչներ Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը և ուրիշներ։ XIX դ. 40-ական թթ. Հալեպում գործել է հայկական չորս տարրական դպրոց։ 1858-ին բացվել է առաջին մանկապարտեզը («Ծաղկոց»), 1867-ին՝ առաջին իգական դպրոցը։ 1876-ին հիմնվել են Ներսեսյան (արական) և Վարդուհյաց (իգական) դպրոցները։ 1930-ական թթ. կային 18, 1946-47-ին՝ 21, 1972-78-ին՝ 14 հայկական միջնակարգ և տարրական, 1986-ին՝ 22 դպրոց, 1994-ին՝ 14 դպրոց։ Հալեպի գլխավոր միջնակարգ դպրոցներն են Կարեն Եփփե Ազգ․ Ճեմարանը, Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան, Կիլիկյան, Մխիթարյան վարժարանները։ Նախակրթարաններից են Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ հղության քույրերինը, Ազգ․Հայկազյանը,Ազգ․Սահակեանը,Ազգ․ Զաւարեանը,Ազգ․ Կիւլպէնկեանը, Ներսեսյանը և այլն։ Հալեպահայ ազգային կյանքը կազմակերպել են Ռուբինյան միությունը (հիմնադրվել է 1846 թ.), Ուսումնասիրաց ընկերությունը (1880), Դպրոցասեր տիկնանց միությունը (1898), 1920-ական թթ-ից գործում են մեծ թվով բարեգործական, հայրենակցական, մշակութային, հայրենասիրական, մարմնամարզական միություններ։ Գնահատելի աշխատանքներ են կատարում ՀԲԸՄ (1910-ից),Ս․Օ․Խաչը (1919-ից) Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության, ՀԵԸ-ի մասնաճյուղերը, Ազգային մշակութային և Կիլիկյան մշակութային միությունները,«Բ․Կանաչեան» երաժշտանոցը, ինչպես նաև « Արխիլ Կորքի» և «Մարտիրոս Սարյան» ակադեմիաները և Ս. Ասլամազյանի անվան լարային քառյակը, «Զվարթնոց» երգչախումբը,«Սարդարապատ» և «Շուշի» պարախումբերը։ Հալեպում հայտնի են Ասատուր Ալթունյանի հիմնած (1911-ին) Ալթունյան հիվանդանոցը և բժիշկ Ռոպեր Ճեպեճյանի 1952-ին հիմնած Ճեպեճյան ակնաբուժարանը։ Հալեպում 1877-ին լույս տեսած արաբական «Ֆռաթ» (Եփրատ) պարբերականն ունեցել է հայկական բաժին։ Երկարատև ընդհատումից հետո հայ մամուլը սկսել է հրատարակվել 1918-ից, և ցայսօր լույս է տեսել ավելի քան 70 անուն պարբերական։ 1975-ից լույս է տեսնում «Գեղարդ» գրակ-գեղ. պատմ. տարեգիրքը, 1980-ից՝ «Նոր ապրիլ» բազմաբնույթ քառամսյան, «Գանձասար» շաբաթաթերթը։

Սուրբ Գևորգ 1936թ, այժմ կիսաքանդ

Հալեպի Սուրբ Խաչ եկեղեցի 1993թ

Սուրբ Փրկիչ եկեղեցի 1925թ՞

Հայկական դպրոց Հալեպում

Հալեպի հյուսիսային շրջանները 1936թվականին: Հայ փախստականների քողտիկները առաջին պլանում են, իսկ դրանց հետևում երևում են նորակառույց շենքեր:

Հայ որբերը արհեստներ են սովորում Հալեպի Ջիլիջյան մանկատանը 1923թ.

Հայ որբերը ասեղնագործել են սովորում Հալեպի մանկատանը 1923թ.

Հալեպի հայկական մանկական գավիթը/ տարեթիվը հայտնի չէ

Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆուտբոլի թիմը Հալեպում /1929-30/

Հայկական եկեղեցի և դպրոց Հալեպում 1936թ

Հալեպի Նոր Գյուղ թաղամասի դպրոցի աշակերտները 1937-1938թթ