Ժամանակակից արվեստ՝ արվեստ թե չարվեստ

Վերջին տարիների ընթացքում քննադատները  տարբեր գիտակարգերում մեծ ուշադրություն են դարձնում «ժամանակակից»,“contemporary ” կատեգորիային: Այդ հետաքրքրությունը առանձնանում է հատկապես արվեստի  պատմության և տեսության աշխարհում: Առանձին հաստատություններ, պարբերականներ, քննադատներ եւ արվեստի պատմաբաններ  առաջ են քաշում հետեւյալ հարցը՝ «Ի՞նչ է ժամանակակից արվեստը»: Բայց այդ հարցը չի կարելի հասկանալ կամ վերլուծել միայն այն տեսանկյունից, թե ի՞նչ է անում այսօր այդ արվեստը: Իրականում «ժամանակակից արվեստ» տերմինը բովանդակում է բազմաթիվ նշանակություններ, դառնալով համապարփակ արտահայտություն, որը կապված է այն համատեքստից, որտեղ  օգտագործվում է: Այն կարող է ունենալ տարբեր հղումներ՝ որոշակի  արվեստային  լուծումներ, արվեստի պատմական ժամանակահատված, ցուցադրվելու միջոց, թանգարանում առանձին բաժին, ինչպես նաեւ որոշակի վարքագիծ, ճաշակ եւ արժեքներ արվեստի շուկաների բարձրագույն  հարթակներում: Ի տարբերություն պոստմոդեռնիստական տրամասությունների, որոնք  մանրամասնորեն քննարկվել են ճարտարապետական, գրական եւ մշակութային քննադատների եւ տեսաբանների կողմից, ժամանակակից արվեստի ուսումնասիրությունն ու քննարկումը դեռ գտնվում է սկզբնական փուլում: «Ժամանակակից արվեստ» տերմինը առաջին հայացքից թվում է, թե շատ պարզ է եւ բացատրության կարիք չի պահանջում, բայց այս երեւույթը, ինչպես արդեն նշվեց,  իրականում շատ տարասեռ է եւ բազմաբնույթ:

Սթրիթ Արվեստ

Սթրիթ արտ (անգլ.՝ Street art՝ փողոցի արվեստ), ուղղություն ժամանակակից կերպարվեստում, որի տարբերակիչ առանձնահատկությունն է վառ արտահայտված ուրբանիստական բնույթը։

Սթրիթ արտի հիմնական մասը գրաֆիտին է (կամ սփրեյ արտ), սակայն սխալ է համարել, որ սթրիթ արտը գրաֆիտին է։ Սթրիթ արտը նաև ներառում է պաստառներ (ոչ կոմերցիոն), տրաֆարետներ, տարբեր ճարտարապետական տեղադրումներ և այլն։ Փողոցի արվեստում կարևոր է ամեն մանրամասնություն, մանրուք, ստվեր, գույն, գիծ։ Նկարիչը ստեղծում է իր ոճավորված լոգոն՝ «եզակի նշանը», և պատկերում է այն քաղաքի լանդշաֆտի շրջաններում։ Ամենակարևորը սթրիթ արթում տարածքը յուրացնելը չէ, այլ հանդիսատեսին ներառել երկխոսության մեջ և ցուցադրել տարբեր սյուժեների ծրագիր։

Մինչև 2012 թվական աշխարհի ոչ մի թանգարանում գոյություն չունեին սթրիթ արտի պահպանման բաժիններ, մինչև որ Սանկտ Պետերբուրգում չի բացվել Սթրիթ արտի թանգարան․ դրա նպատակն էր փողոցի արվեստի մասին տեղեկությունների պահպանումը և տրամադրումը, երիտասարդ նկարիչների նորարարական նախագծերի իրականացումը, ստեղծագործական պրակտիկաների և ժամանակակից արվեստի միջոցով արդյունաբերական տարածքների և կենտրոնից հեռացված շրջանների զարգացման նոր մոտեցման ներդրումը։

Փոփ արվեստ

Փոփ արտ (անգլ.՝ pop-art — ընդմիջվող հնչյուն, թեթև հարված, բառացի՝ արվեստ, որ առաջացնում է անակնկալ, շփոթեցնող տպավորություն, մեկնաբանվում է նաև որպես անգլ.՝ popular art-ի՝ հանրամատչելի արվեստի կրճատ ձև), նեոավանգարդիստական ուղղություն կերպարվեստում։

Որպես աբստրակտ արվեստի յուրօրինակ հակազդեցություն, միաժամանակ, կապ ունենալով դադաիզմի (հատկապես Մարսել Դյուշանի գործերի) և սյուրռեալիզմի հետ, «Փոփ-Արտ»-ը տարածում է գտել 1950-ական թվականների 2-րդ կեսից ԱՄՆ-ում (Ջ․ Ռոզենկվիստ, Ջ․ Ջոնս, Ջ․ Դայն, ուղղության հիմնադիր՝ Ռ․ Ռաուշենբերգ), Մեծ Բրիտանիայում (Պ․ Բլեյք, Ռ․ Համիլտոն) և այլ երկրներում։ «Փոփ-Արտ»-ի ներկայացուցիչները հռչակել են «վերադարձ իրականությանը», մասսայական արտադրանքի նմուշների, մասսայական հաղորդակցության միջոցների (գովազդ, լուսանկար, վերատպություն և այլն) լեզվի, մարդուն շրջապատող արվեստական նյութական միջավայրի «գեղագիտական արժեքի բացահայտում»։ Նրանք բառացիորեն վերարտադրում են (հաճախ կուլաժի կամ սրան հիշեցնող տեխնիկաների օգնությամբ) ժամանակակից ոլրբանիզացված կենցաղի տիպական առարկաներ (կահկարասիներ, ապրանքների փաթեթավորում են), անվանի մարդկանց, իրադարձությունների հանրածանոթ տպագիր պատկերներ կամ էլ, նույնիսկ՝ այդ առարկաներն ու պատկերները կոմպոզիցիաների մեջ են ներառնում բնական վիճակվով։

«Փոփ-արտ», ինչպես և նրան պատմականորեն նախորդած մոդեռնիզմի հոսանքները, ներփակված է ինքնաբավ ձևական փորձերի շրջանակում և նույնպես հեռու է իրականության ռեալիստական վերապատկերումից, ինչպես, օրինակ, աբստրակցիոնիզմը, և, ըստ էության, հակարվեստ է։

Արվեստի ամենաթանկ գործերը

«Աշխարհի Փրկիչ» Լեոնարդո դա Վինչը, $450 մլն

Պաբլո Պիկասո, Ալժիրի կանայք՝ 179,365 մլն դոլար

«Ճիչ» Էդվարդ Մունկ, $125,1 մլն

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ ԾԱՂԿԻ ԶԱՄԲՅՈՒՂՈՎ – 115 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

ԵՐԵՔ ԷՍՔԻԶ ԼՅՈՒՍԻԱՆ ՖՐՈՅԴԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ՝ 142,4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

ԵՐԲ ՀԱՐՍԱՆԻՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 300 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ