Պետության առաջացումը և ձևերը

Պետության առաջացման հնագույն տեսություններից մեկը աստվածաբանականն է։ Այս տեսության հետևորդները գտնում էին, որ պետությունը գոյություն ունի աստվածային կամքի ուժով, հետևաբար յուրաքանչյուր ոք պարտավոր է հաշտվել այդ կամքի հետ, ենթարկվել նրան ամեն ինչում։

Պետության առաջացման նահապետական տեսությունը լայնորեն տարածված էր անտիկ աշխարհում և իր երկրորդ շնչառությունը ստացավ միջնադարում՝ հասնելով մինչև մեր օրերը։ Ըստ այս տեսության՝ մարդիկ՝ որպես հասարակական էակներ, ձգտում են միավորման, որի հետևանքով կազմավորվում է նահապետական ընտանիքը։ Այդ ընտանիքի անդամների քանակի աճը հանգեցնում է պետության առաջացմանը։ Հետևաբար պետական իշխանությունը հայրական, նահապետական իշխանության շարունակությունն ու զարգացումն է։ Հայ իրականության մեջ այս տեսության յուրօրինակ տարբերակը Հայկի և Բելի մասին առասպելն է։

Բռնության (նվաճումների) տեսությունը ծագել է 19-րդ դարի վերջին։ Հենվելով հայտնի պատմական փաստերի վրա, դրա կողմնակիցները գտնում են, որ պետության առաջացման պատճառը պատերազմներն ու նվաճումներն են։ Ըստ այդ տեսության դասակարգերը և պետությունը ծագել են միաժամանակ։ Նվաճման հետևանքով հաղթող ցեղն իրեն է ենթարկել պարտվող ցեղին՝ յուրացնելով նրա հողերը և ստիպելով աշխատել իր համար, վճարել հարկեր։ Այդ նվաճման տրամաբանական հետևանքը, ըստ այս տեսության, հաղթող ցեղի կողմից հարկադրանքի ապարատի, այսինքն պետության ստեղծումն է։

Պետության առաջացման մարքսիստական տեսությունը պետության ծագումը կապում է ընտանիքի, մասնավոր սեփականության, դասակարգերի ու դասակարգային պայքարի ի հայտ գալու հետ, որոնց տրամաբանական և իրական հետևանքը պետության առաջացումն է՝ որպես մի գործիք սեփականատեր դասակարգի ձեռքին հակառակորդ դասակարգին շահագործելու և ճնշելու համար։

Համաձայն ազատական-իրավաբանական տեսության՝ իրավունքն ու պետությունը ծագում, գործում, զարգանում են և մինչև օրս գոյություն ունեն որպես սոցիալական կյանքում մարդկանց ազատության կեցության ճանաչման, արտահայտման և իրականացման, իր էության միասնական եղանակի, կարգի ու ձևի փոխկապակցված տարրեր։

Պետության ձևը, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր է, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ Այդ իմաստներով բնորոշվում է պետության կառավարման ձևը, պետության կառուցվածքի ձևը և պետաիրավական ռեժիմը։

Պետության ձևի բաղադրատարրերն են՝

Պետական կառավարման ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև պետական մարմինների ձևավորման գործընթացին տվյալ երկրի բնակչության մասնակցությունը։ Ըստ կառավարման ձևերի՝ պետությունները լինում են հանրապետություններ և միապետություններ՝ իրենց առանձին ենթատեսակներով։
Պետության կառուցվածքի ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական իշխանության լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքի բաժանման կազմակերպումը, պետության ներքին տրոհումը, պետության և նրա բաղկացուցիչ մասերի միջև փոխհարաբերությունների կողմնորոշիչ բնույթը։
Պետաիրավական ռեժիմ՝ պետական իշխանության իրականացման միջոցների, մեթոդների և եղանակների համակցությունը։ Ըստ վարչաձևի՝ պետությունները լինում են ժողովրդավարական և հակաժողովրդավարական՝ սնուցված ավտորիտար (ամբողջատիրական) բնությամբ։
Պետության կազմավորման ձևի վրա ազդում են հետևյալ գործոնները, որոնք դասակարգվում են ըստ օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի։ Դրանք են՝

  • պետության պատական տիպը,
  • ֆինանսատնտեսական բնույթ՝ ժամանակակից հասարակության պայմաններում այն ծառայում է որպես տնտեսական հիմք՝ խարսխված արդի տնտեսական մոդելների վրա։ Ըստ բնույթի՝ տնտեսությունը կարող է լինել կենտրոնացված, պլանային, ապակենտրոնացված և այլն,
  • հասարակության զարգացվածության մակարդակը,
  • հասարակության շրջանում դասակարգային հարաբերակցությունը,
  • պատմական, էթնիկական, ազգային մշակույթի գծեր և ավանդույթներ

Ամեն պետություն իր գոյությունը պահպանելու և հասարակական կյանքը կազմակերպելու համար ստեղծում է կառավարման հատուկ համակարգ, որը կոչվում է պետական կառուցվածք: Տարբերում են պետական կառավարման երկու ձև՝ հանրապետական և միապետական:

Հանրապետական կառավարման ձև ընտրած պետությունները կոչվում են հանրապետություններ: Կառավարման հանրապետական ձևն ավելի ժողովրդավարական է: Կառավարման այս ձևն ամենատարածվածն է: Աշխարհում կան շուրջ 140 հանրապետություններ: Գոյություն ունի հանրապետության երկու տեսակ՝ նախագահական և խորհրդարանական: Նախագահական հանրապետությունում նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից՝ պարբերաբար կատարվող համընդհանուր ընտրությունների միջոցով: Նախագահը հաշվետու չէ խորհրդարանին և նրա հետ գործում է զուգահեռ: Նա է կազմում կառավարություն, նշանակում ու ազատում վարչապետին ու նախարարներին: Խորհրդարանական հանրապետությունում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, որին և հաշվետու է: Կառավարման այս ձևում նախագահի իրավունքներն ավելի սահմանափակ են, նա պակաս անկախ է իր գործողությունների ու վճիռներ կայացնելու մեջ: Դրան հակառակ՝ ավելի լայն են խորհրդարանի իրավունքները: Խորհրդարանն է ընտրում կառավարության ղեկավարներին: Պետության և կառավարության ղեկավարները ենթարկվում են խորհրդարանին:

Պետական կառավարման մյուս տիպը միապետությունն է: Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 30 միապետություն: Միապետի պաշտոնը ցմահ է և փոխանցվում է ժառանգաբար: Միապետությունները լինում են բացարձակ և սահմանադրական: Բացարձակ միապետությունում կառավարության և իշխանության մարմինները պատասխանատու են միայն միապետի առաջ: Խորհրդարանը մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայում է կամ էլ համարվում է խորհրդակցական մարմին: Սահմանադրական միապետությունների մասին ընդունված է ասել, որ միապետը «թագավորում է, բայց չի կառավարում»: Սահմանադրական միապետությունում օրենսդրական իշխանությունը պատկանում է ընտրովի խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը:

Պետության գործառույթները

Պեւոության գործառույթներն իր գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտացոլում են պետության էությունն ու սոցիալական նշանակությունը, հասարակության կառավարման գործում
նպատակներն ու խնդիրները, որոնք իրականացվում են յուրահատուկ
ձևերով և մեթոդներով:

Պետության գործառույթը ղեկավարման կառավարման գործառույթ է,
որը հիմնականում իրականացվում է իրավական ու քաղաքական մեթոդներով:
Եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա հասարակության մեջ առաջանում են բազմաթիվ բացասական երևույթներ:

Պետության յուրաքանչյուր գործառույթ ունի իր կոնկրետ բովանդակությունը, իր ազդեցության օբյեկտը (տնտեսություն, մշակույթ և
այլն):
Պետությունը չի կարող քաղաքակիրթ համարվել,
եթե ոտնահարում է մարդու իրավունքներն ու ազատությունները:
Պետության գործառույթները հիմնականում երկուսն են’ ներքին
ու արտաքին:

Պետության ներքին գործառույթները պետության գործունեության
այն հիմնական ուղղություններն են, որոնք բխում են դասակարգային
հակասությունների և ընդհանուր հասարակական պահանջմունքների
կարգավորման անհրաժեշտությունից:
Այդ ներքին գործառույթներից են.
1. Մարդու իրավունքների ու ազատությունների ճանաչումը, ամրագրումը և պաշտպանությունը պետության տրամադրության տակ
առկա բոլոր միջոցներով ու եղանակներով, մշտապես և ամենուր:
2. Տնտեսական գործառույթը, որի նպատակն է պայմաններ ստեղծել շուկայական տնտեսության կայացման ու ազատ մրցակցության
զարգացման համար, սանձահարել մենատիրությունների չարաշահումները շուկայում, նպաստել միջին դասի {միջինդասակարգի) ձևավորմանը, որը պետության տնտեսական ու քաղաքական կայունության
հիմքն է:
3. Հավասարակշռված հարկային քաղաքականության իրականացումը, որի նպատակն է, մի կողմից ապահովել օրենքով նախատեսված հարկերի ու տուրքերի գանձումը, պետական բյուջեի մուտքի մասի կատարումը, մյուս կողմից’ ճկուն հարկային քաղաքականության
միջոցով ձեռնարկատիրական գործունեության զարգացման ու հայրենի ապրանքարտադրողների շահերի պաշտպանության համար բնականոն պայմանների ստեղծումը:
4. Սոցիալական պաշտպանության {սոցիալական արդարության)
գործառույթը, սա համեմատաբար նոր խնդիր է, որը մի շարք պետություններ ստանձնել են XX դարում’ իրենց սոցիալական պետություններ նոչա\\ն\ո\\;. Երկրներից շատերում առաջացան տնտեսության պետական հատվածներ: Գրանցում պետությունը հանդես է գալիս որպես
խոշորագույն ձեռնարկատեր, միաժամանակ խոշոր բանկիր, ճկունորեն կարգավորում տնտեսական գործընթացները, ստացած միջոցների հաշվին կենսաթոշակառուների, հաշմանդամների, բազմազավակ
րնտանիքների համար ստեղծում համեմատաբար ընդունելի պայմաններ և սոցիալական այլ ծրագրեր իրականացնում:
5. Բնապահպանական գործառույթի նպատակն է առողջացնել ու
պահպանել շրջակա միջավայրը, մարդկանց համար բնականոն կենււապայմաններ ստեղծել, բնության և շրջակա միջավայրի նկատմամբ
պետական հոգածություն իրականացնել:
6. Իրավակարգի պահպանության գործառույթը բացառիկ կարևոր
նշանակություն ունի ընդհանրապես, իսկ անցումային շրջանը թևակոխած երկրների համար’ հատկապես: Կայուն իրավակարգի ստեղծումը
պետության ու իր մարմինների ողջ համակարգի խնդիրն է:.