Առաջադրանքներ
1. Առանձին սյունակներով դուրս գրեք պարզ և ածանցավոր բայերը․ որո-
շե՛ք, թե դրանք որ խոնարհման են պատկանում։
Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը մարդը դեռևս չէր կարողացել (ածանցավոր, ա ներքին) հաղթահարել (պարզ)
Երկրագնդի ձգողական ուժը և հնարավորություն չէր ունեցել (ածանցավոր, ա ներքին) թափանցելու (ածանցավոր)
տիեզերական ազատ տարածություն, լինել (պարզ) երկնային մարմինների վրա, ան-
միջականորեն հետազոտել (պարզ) այդ մարմինների բաղադրության մեջ մտնող (ածանցավով, ե ներքին) քի-
միական տարրերը: Նրանց քիմիական կազմության միակ լրաբերը լույսի
ճառագայթն էր:
Բայց մարդկային հանճարը ալիքային այդ նեղ լուսամուտից քամեց (պարզ) զարմա-
նալիորեն շատ տեղեկություն: Տակավին 17-րդ դարի կեսին՝ 1666 թ., Իսահակ
Նյուտոնը նկատեց (պարզ), որ ապակյա եռանկյուն հատվածակողմով (պրիզմա)
անցնող (ածանցավոր) ճառագայթները պատի վրա ծիածանանման մի լուսակ (սպեկտը) են
առաջացնում (ածանցավոր)։ Նյուտոնը կռահեց (պարզ), որ լույսի ճառագայթների փունջը, որը գալիս (պարզ) է Արեգակից, կազմված է ալիքի տարբեր երկարություն ունեցող ճառագայթներից, որոնք տարբեր չափով են բեկվում (պարզ, ա ներքին) ապակյա հատվածակողմում։
Փաստորեն այստեղից էլ սկսվեց (ածանցավոր, ու արտաքին) ճառագայթների գունակազմական վերլու-
ծությունը, որը երկնային մարմինների ճանաչման մի հզոր ու անփոխարինե-
լի միջոց դարձավ (ՀԳ)։
2. Առանձնացրե՛ք ածանցավոր բայերն ըստ տեսակների (սոսկածանցավոր,
պատճառական, բազմապատկական, կրավորական):
ա) Անվանել – սոսկ., գժվեցնել-պատճառական., գտնել-սոսկ, թոշնել-սոսկ, երկնչել-սոսկ, զանազանել-սոսկ, զբոսնել-սոսկ, իջնել-սոսկ,
որոնել-սոսկ, հասցնել -պատճ, հայտնել-սոսկ, հորինել-սոսկ, հիմնել-սոսկ, հասնել-սոսկ, տեսնել-սոսկ, օթևանել-սոսկ, ելնել-սոսկ,
մթնել-սոսկ, մեկնել-սոսկ, դեղնել-սոսկ, խթանել-սոսկ, յուղոտել-բազմ, հագնել-սոսկ, ճանաչել-սոսկ, զեղչել-սոսկ, կանչել-սոսկ,
թռչել-սոսկ, շնչել-սոսկ, գոչել-սոսկ, հնչել-սոսկ, գրվել-կրավ
բ) Եզրապատել-սոսկ, կոտրատել-բազմ, ընդհատել-սոսկ, վանկատել-սոսկ, փախցնել-պատճ, կոչել-սոսկ, կորչել-սոսկ,
շառաչել, սիրվել-կրավ, թռչկոտել-բազմ, մոտեցնել-պատճ, կտրատել-բազմ, վրդովվել-կրավ, ներկոտել-բազմ,
բոցկլտալ-սոսկ, մտնել-սոսկ, դիպչել-սոսկ, ճխլտել-բազմ, խաղացնել-պատճ, հեռանալ-սոսկ, քնեցնել-պատճ, արագաց-
նել-պատճ, պոկոտել-բազմ, մոտենալ-սոսկ, փախչել-սոսկ:
3. Կազմե՛ք հետևյալ բայերի պատճառականը (ածանցով կամ տալ բայի հա-
րադրությամբ).
ա) Խոնավանալ-խոնավացներ, մոտենալ-մոտեցնել, թռչել-թռչեցնել, վերանալ-վերացնել, իջնել-իջեցնել, գրել-գրել տալ, մոռանալ-մոռացնել, մերձենալ-մերձացնել,
մորթել-մորթել տալ, հասնել-հասցնել, թարմանալ-թարմացնել, փախչել-փախցնել, նվազել-նվազեցնել, կորչել-կորցնել, մգանալ-մգացնել, խաղալ-խաղացնել, սպի-
տակել-սպիտակեցնել, տափակել-տափակեցնել
բ) Մտնել-մտցնել, վազել-վազեցնել, նստել-նստեցնել, երկարել-երկարեցնել, կարճանալ-կարճացնել, նկարել-նկարել տալ, հնանալ-հնացնել, սառչել-սառեցնել,
կպչել-կպցնել, հասկանալ-հասկացնել, դադարել-դադարենել, մոլորվել-մոլորեցնել, հաշտվել-հաշտեցնել, պոկել-պոկել տալ, հաչել-հաչեցնել, ուտել-ուտեցնել, սատ-
կել-սատկացնել, տափականալ-տափակացնել, կազմել-կազմել տալ
4. Գտե՛ք սխալ բայաձևերը, ուղղե՛ք և բացատրե՛ք։
ա) Խոսացած-խոսված, դիպչեցինք, խստացնել, հարցրեցի-հարցրի. մուրացող, խլացնել-խլեցնել, հանգչեց-հանգեց, վիճվել-, մի՛ գրեցեք-մի գրեք, թռչիր. խաչակնքվել, քծնել, սառում էն-սառում են, սրդողաց, խնդրվել-, ասեց-ասաց։ բ) Հաջողացրեցինք, բուրող, ուռչած-ուռած, կպչի՛ր-կպիր, տուժված-տուժած, փախչել է-փախել է, ուտեցնել, մոտեցրա՛-մոտեցրու, կպնելիս-կպչելիս, կապնվել-կապվել, բռնվեց (կառչեց), մի՛ կորի-մի կորիր, ճաքճքված, զանգվել-, աշխատեցնել:
5․ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծեցին, որով հիացրին, հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն ծաղկել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճում,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից թռավ և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ պոկվելով դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա առկայծեցին։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատելով գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …հայտնվեց, որն անցնում էր ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։