Ազոտը մտնում է սպիտակուցների, նուկլեինաթթուների, հեմոգլոբինի, քլորոֆիլի և այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի բաղադրության մեջ։
Ազոտի միացությունների փոխակերպումը կենդանի բջիջներում հանդիսանում է բոլոր օրգանիզմների նյութափոխանակության կարևորագույն մասը։
Բույսերը աճի համար արմատներով հողից յուրացնում են ազոտային միացություններ՝ հինականում ամոնիումի և ազոտական թթվի աղեր։ Առավել շատ ազոտ օգտագործում են լոբազգիները։ Բույսերի կողմից սինթեզված ազոտ պարունակող միացությունները, մասնավորապես սպիտակուցները, անցնելով կենդանիների և մարդու օրգանիզմ, վերածվում են այլ օրգանական միացությունների և այլ սպիտակուցների։
Ազոտի պակասը հողի մեջ լրացվում է ազոտի շրջապտույտի շնորհիվ։ Առաջին հերթին դա կատարվում է օդի ազոտի հաշվին։ Օդում տեղի ունեցող էլեկտրական պարպումները՝ կայծակները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ազոտից ու թթվածնից ազոտի (II) օքսիդ առաջացնելու համար։ NO-ն այնուհետև օդում հեշտությամբ վերածվում է NO2-ի։ Վերջինս անձրևաջրերի հետ առաջացնում է ազոտական թթու, որն էլ, հողի մեջ գտնվող մետաղների օքսիդների կամ աղերի հետ փոխազդելով, առաջացնում է միտրատներ։Ազոտի քանակն օդում, սակայն, չի պակասում, որովհետև օրգանական նյութերի, հիմնականում բուսական զանգվածի արյման և փտման հետևանքով անջատվում է գազային ազոտ, որը նորից անցնում է մթնոլորտ։ Սակայն հողից պակասած ազոտի ամբողջ քանակությունը չի լրացվում օդի հաշվին, որի պատճառով էլ այդ պակասը լրացվում է ազոտային պարարտանյութերով։ Այսպիսով տեղի է ունենում ազոտի շրջապտույտ օդից հող, իսկ այնուհետև՝ նորից օդ։ Հազարամյակների ընթացքում երկրագնդի վրա ստեղծվել է հավասարակշռությունը պահպանելու համար։ Որպեսզի գյուղատնտեսության բուռն զարգացման պայմաններում հողն ուժասպառ չլինի, հողի մեջ ներմուծում են ազոտային միացություններ՝ պարարտանյութեր։Գիտնականները վերջին տասնամյակում[փա՞ստ] պարզվել են, որ հողի մեջ կան բակտերիաներ, որոնք կարողանում են կապել օդի ազոտն անմիջականորեն և ավելի արդյունավետ ձևով վերածել օրգանական միացությունների։ Թե ինչպես է դա կատարվում, դեռևս անհայտ է։