Թեմա 12՝ Ազգային շահեր
ա/ «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 217-220
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․
Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։
«Ազգային շահ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում: Միայն 1935 թ. այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ: Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացրեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր «Ի պաշտպանություն ազգային շահի» (1948 թ.) գրքում: «Շահ» բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն: Այսպիսով՝ «ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետութունների հետ ունեցած հարաբերություններում:
Ազգային շահը արտահայտվում է իր գործադրման ընթացքում և այդ տեսակետից կարելի է ասել, որ քաղաքականությունը ազգային շահերի կարևորագույն միջոցներից է։
2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։
Ազգային շահերը, ինչպես ասեցի, շատ են կախված հասարակության արժեքային համակարգից։ Նաև ազգային շահերի ձևավորման վրա շատ են ազդում տնտեսական, սոցիալական, ռազմական և այլ գործոններ։ Մեծ ազդեցություն ունի աշխարհաքաղաքական բնութագրերը, նաև ռեսուրսները։
Օրինակներ՝
3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։
Կարող են բաժանվել այսպիսի ձևով՝ Կենսականորեն կարևոր (գլխավոր) և երկրորդական, նաև երկարատև և ժամանակավոր։
Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․