Հրաժեշտի ու հանդիպմանԵրանելի մի ակնթարթ…Զրը՜նգ զրը՜նգ,- ծոր է տալիսԺամացույցի զանգը հպարտ:Սեղանների վրա թողածԻր օրհնությունն ու իր բարին,Հարազատի հոժարությամբՀեռանում է հոգնած տարին:Մանուկ տարին իր սպիտակԽանձարուրից աչքը բանում,Ուրախություն, ուրախություն,Ուրախություն է խոստանում:
Ուրախանանք նոր տարու հետ,-Նոր տարու հետ նորանալով,Հին հոգսի հետ մեր քունքերիՃերմակն անգամ մոռանալով…Ուրախանանք նոր տարու հետ,Նոր տարու հետ նորանալով,Դալարելով մեր կյանք ապրենք, Ոչ թե դանդաղ չորանալովԽաղաղություն մաղթենք հողին,Մաղթենք` ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտԵվ ծիլերին հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրոՀավատ մաղթենք մի հաստատուն,Իմաստունին կորով մաղթենք,Եվ կտրիճին իմաստություն;Մերձավորին վստահություն,Մեծավորին` ներող հոգի,Բարուն ազատ թևեր մաղթենքԵվ բարություն ամեն ոքի:
***
Զարկենք թասերն ու դատարկենքՄեր այս սեղան-սինու կենաց,Քանի գինին մեզ չի խմել,Խմենք նաև գինու կենաց…Մեր սրտերում ուրախությանԿրակն այնպես թող ճարճատի,Որ էլ հոգսի հետք չմնաԿնճիռներում մեր ճակատի:Ուրախանանք Նոր տարու հետ,Նոր տարու հետ զորանալով,-Շտկենք սապատն այս աշխարհիԹեկուզ մի քիչ կորանալով: