Շատ ամանորյա պատմվածքներ ուրախ ավարտ ունեն, բայց Դոստոևսկին հարկ չի համարել գեղեցկացնել իրականությունը։ Իսկապես, երեխաների մասին նրա մյուս պատմվածքներում փոքրիկները փողոցներում մուրացկանություն են անում, իսկ հետո հաճախ հայտնվում գաղութներում: Հավանական է, որ նման ճակատագիր էր սպասվում այս պատմության հերոսին, եթե նա փողոցում չսառեր։Կարելի է մի բան նկատել՝ հեղինակը չի նշում ո՜չ քաղաքի, ո՜ք տղայի անուն, քանի որ այսպիսի դեպք կարող է պատահել ում հետ ասես և որտեղ ասես։ Բայց, այսպիսի տեսություն կա, որ այս ամեն ինչը Պետերբուրգում է, քանի որ Դոստոեվսկին այս քաղաքի մասին շատ տրագիկ բաներ է գրել։ Այս տղայի դեպքը միակը չէ։ Քրիստոսի տոնածառի մոտ փոքրիկ հերոսը հանդիպում է բազմաթիվ տղաների ու աղջիկների, որոնց ճակատագրերը ավերվել են մեծերի անտարբերության պատճառով։ Ավանդաբար, նախատոնական օրերին մարդիկ կառուցում են Սուրբ Ծննդյան տեսարան, որը խորհրդանշում է այն քարայրը, որտեղ ծնվել է Հիսուսը։ Չէ՞ որ քաղաքում Աստվածամոր համար տեղ չկար։ Դոստոևսկին ուռճացնում է գույները, բայց զուգահեռը շատ պարզ կարելի է նկատել՝ փողոցներից մեկում Սուրբ Ծնունդից առաջ կար այսպիսի տեսարան՝ նկուղ մի մահացած կնոջ հետ, ով եկել է քաղաք և տեղ չի գտել իր և իր երեխայի համար։ Սուրբ Ծննդյան օրերին մարդկան մոտ (հատկապես՝ Ռուսաստանում) ընդունված է օգնել աղքատներին ու անապահովներին։ Այս ավանդույթին հետևում են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, բայց, չգիտես ինչու, մեծ քաղաքի փողոցներում ցրտահարված փոքրիկը նրանց չի հետաքրքրում:Սովից ու ցրտից վեցամյա երեխայի մահը հանցագործություն է ողջ հասարակության համար։ Կարելի է մեղադրել նկուղում մնացող պառավին, ոստիկանին, հրուշակեղենի վաճառողուհուն և մեր հերոսին հարվածած և գլխարկը պոկած մեկ այլ տղային։ Բայց ես կարծում եմ, որ սա հենց հասարակության միջի խնդիր է, որի արմատները շատ խորն են։ Մարդկային անտարբերությունը՝ երևույթ է, որը արագ չի կորում։ Այն երկար է ձևավորվել, կամ էլ նույնիսկ հենց մեր բնույթի մեջ է։
Այս պատմվածքը շատ զգացմունքային է, և, իմ կարծիքով, շատ լավ է բացում մարդկային անտարբերության թեման։ Այո, գուցե ամանորյա «մթնոլորտ» մեր սովորական պատկերացմամբ չունի, բայց չէ՞ որ դրանք մեզ սովորեցնում են բարություն, խիղճ զգալ։ Դոստոեվսկին պարզապես ընտրել է ուրիշ ձև դա արտահայտելու։