Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբ

The hotel upgraded us and gave us  a ———-   instead of a double room.  

suit

suite

Clear selection

You  should  definitely wear   a ———— to the interview , you will make a good impression. 

suit

suite

Clear selection

I  think we should buy  the Toyota. It is nicer looking and it is much more ————

economic

economical

Clear selection

I don’t agree with this government’s ———- policy.

economic

economical

Clear selection

Please ———down and relax. This will only take a minute.

lie

lay

Clear selection

If you—— her on the  sofa gently. I am sure she won’t wake up.

lie

lay

Clear selection

How does the crisis ——you?

affect

effect

Clear selection

  What is the main ——— of the crisis?

affect

effect

Clear selection

II. Abbreviations are used in various contexts, from everyday communication to professional settings, and can save time and space when writing or speaking. Abbreviations represent various organizations, agencies, and entities. Try to guess.

BTW , VIP ,DIY, FYI, TMI ,TBC ,MP, WHO, UN, NATO, CIA, BBC

BTW-by the way,VIP-Very Important Person,DIY-do-it-yourself,FYI-for your information,TMI-too much information,TBC-To be confirmed,MP-Member of Parliament,WHO-World Health Organization ,UN-united nations,NATO-North Atlantic Treaty Organization,CIA-Central Intelligence Agency,BBC-British Broadcasting Corporation

Give an extended answer to the following question:

If you could have any superpower for a day, what would it be and how would you use it?

Submit

Clear form

Բառարանային ֆլեշմոբ

պագ-Համբույր

մագլցտել-ճանկռտել

քալա- այ աղջիկ ( Կոչական բառ, որով դիմում են կանանց )

Պաժիտ — թռչյուն բռնելու ծուղակ

Ռաբդոն — ցուպ

Աբիոն — աղքատ

Քակ — բաժանում

Տաժան — չարաչարանք

Տաբեռնի — խանութ

բազմամագիլ-Շատ մագիլներ ունեցող

Տաժան — չարաչարանք

Գիռ — խաբել

Շագոյր — պայուսակ

Պագ — համբույր

Ռաբդոն — ցուպ

Շագոյր — պայուսակ

Շալակ — պարկ

Տալ — ամուսնու քույրը

Պալ — ծիլ

Նախագծի նպատակը

  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Օգտակար կայքեր

nayiri.com

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԹԵՄԱ՝ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 11-ՐԴ ԴԱՍ․
ՍՈՎՈՐՈՂ՝ ԱՆԱՀԻՏ ՕԳԱՆՈՎԱ
ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՖՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2024Թ․

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Ներածություն
  • Գլուխ 1․ Հոլիվուդյան փառքի ճեմուղին
  • Գլուխ 2․ Հոլիվուդյան աստղերի անունները
  • Գլուխ 3․ Հոլիվուդի հայ աստղերը
  • Եզրակացություն
    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
    1
    Ընտրել եմ այս թեման, քանի որ կինոդիտողներից յուրաքանչյուրի
    երազանքն է մեկնել Լոս Անջելես, այցելել «Աստղերի քաղաքի» բոլոր
    անկյունները`այն վայրերը, որոնք նրանք անթիվ անգամներ են տեսել
    ֆիլմերում, որտեղ նկարահանվել են ֆիլմերի լավագույն տեսարանները:
    Լինելով ֆիլմասեր՝ ինձ շատ հետաքրքրեց հոլիվուդյան աստղերի
    թեման, իսկ երբ սկսեցի կարդալ, ուսումնասիրել, շատ հետաքրքիր
    փաստեր գտա ինձ համար։ Սկզբից որոշեցի տեղեկություններ հավաքել
    իմ ամենասիրելի դերասանի մասին, թեպետ նա ազգությամբ հայ չէ, բայց
    հետո փոխեցի որոշումս և անդրադարձա հոլիվուդյան հայ աստղերին,
    որոնք, ի զարմանս ինձ, մեծ թիվ են կազմում։

  • Գլուխ 1․ Հոլիվուդյան փառքի ճեմուղին

Հոլիվուդյան փառքի ճեմուղի (անգլ.` Hollywood Walk of Fame), Լոս
Անջելեսում այն ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Հոլիվուդյան
պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի
շարան։ Մայթերի վրա նկարված են աստղեր, որոնք նվիրված են հայտնի
անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի,
հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի
ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց,
այլ նաև գեղարվեստական կերպարների։
Ըստ «NPO Plog Research» կոչվող հետազոտություն կատարող
ֆիրմայի 2003 թվականի զեկույցի՝ փառքի ճեմուղին տեսնելու համար
տարեկան մոտ 10 միլիոն զբոսաշրջիկ է այցելում՝ փնտրելով իրենց
հայտնի անուններ և լուսանկարներ անելով։

Հոլիվուդյան փառքի ճեմուղի (անգլ.` Hollywood Walk of Fame), Լոս
Անջելեսում այն ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Հոլիվուդյան
պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի
շարան։ Մայթերի վրա նկարված են աստղեր, որոնք նվիրված են հայտնի
անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի,
հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի
ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց,
այլ նաև գեղարվեստական կերպարների։
Ըստ «NPO Plog Research» կոչվող հետազոտություն կատարող
ֆիրմայի 2003 թվականի զեկույցի՝ փառքի ճեմուղին տեսնելու համար
տարեկան մոտ 10 միլիոն զբոսաշրջիկ է այցելում՝ փնտրելով իրենց
հայտնի անուններ և լուսանկարներ անելով։


Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում է մոտ 3 կիլոմետր։
1,8 մետր ընդմիջումներով մայթերի վրա շարված են մոտ 2400 աստղեր։
Բուն մայթը պատրաստված է իտալական «տերացցո» կոչվող
կերամիկական շինանյութի մուգ ածխագույն տեսակից, իսկ աստղերը՝
վարդագույն «տերացցո»-յից։ Աստղերի մեջ գտնվում են հատուկ
տարբերանշանները, որոնք ցույց են տալիս տվյալ անձի գործունեության
բնագավառը։ Դրանք էլ պատրաստված են բրասս կոչվող մետաղից։
Տարբերանշաններն ունեն հետևյալ տեսքը.

Դասական տեսախցիկ — ներկայացնում է կինոյի բնագավառը
Ալեհավաքով հեռուստացույց — ներկայացնում է
հեռուստատեսության բնագավառը
Ձայնապնակ — ներկայացնում է երաժշտության բնագավառը
Ռադիոմիկրոֆոն — ներկայացնում է ռադիոյի բնագավառը
Կատակերգության և ողբերգության դիմակներ —
ներկայացնում է թատրոնի բնագավառը, որը ավելացվել է 1984 թ.-
ին)։

Աղբյուրը


Փառքի ճեմուղու ծագումը


Կա երկու տեսություն այն մասին, թե ինչու որոշվեց ստեղծել այս
խորհրդանշական հոլիվուդյան բուլվարը:
Առաջին․ 1953 թվականին Լոս Անջելեսի Առևտրի պալատի այն
ժամանակվա նախագահ Մ. Ստյուարտը ցանկացավ հարգանքի տուրք
մատուցել կինոյի աշխարհին՝ ոգեշնչված Hollywood Hotel ռեստորանի
զարդարանքից, որի առաստաղից կախված էին աստղեր՝ տարբեր
նկարիչների անուններով:
Երկրորդ․ 1958 թվականին Հոլիվուդը վարձում է նկարիչ Օլիվեր
Վայսմուլլերին, որպեսզի վերջինս մասնակցի քաղաքի վերափոխման
աշխատանքներին՝ այն ավելի գրավիչ դարձնելու: Ասում են, որ
Հոլիվուդի փառքի ծառուղին ստեղծելու համար եղել է մի փոքրիկ
դիպված․ դերասանուհի Կոնստանս Թալմադջը, անզգուշաբար ոտք է
դրել նոր ասֆալտապատ տարածքը, և իր կոշիկի հետքը թողել է գետնին:
Երկրպագուների խանդավառ արձագանքերը միտք տվեցին
դաջվածքային աստղերով ասֆալտի վրա անմահացնել աստղերի
անունները։

Գլուխ 2․ Հոլվուդյան աստղերի անունները


Հայտնիների անունները միշտ գեղեցիկ են հնչում, սակայն դրանք միշտ
չէ, որ իրական են լինում: Շոու-բիզնեսի աշխարհում կեղծանուն
ունենալը սովորական է: Որոշ անուններ պարզապես կրճատվում են կամ
մի փոքր փոխում հնչողությունը, մյուսները ոչինչ ընդհանուր չեն
ունենում այն անունների հետ, որոնցով աստղերին կնքել են ծնվելուց
հետո (starbloid.com):
Տեսնենք, թե ինչ է հայտնիներից ոմանց իսկական անունը.

  • Իզաբել Մեբարակ Ռիպոլլ -երգչուհի Շակիրա
  • Օբրի Դրեյք Գրեհեմ -երգիչ Դրեյք
  • Բրայան Հյու Ուորներ — երգիչ Մերիլին Մենսոն
  • Գիորգիոս Կիրիակոս Պանայոտու — երգիչ Ջորջ Մայքլ
  • Փիթեր Ջին Էրնանդես — երգիչ Բրունո Մարս
  • Թոմաս Կրուզ Մեյփոթեր – դերասան Թոմ Կրուզ
  • Քեթրին Էլիզաբեթ Հադսոն — երգչուհի Քեթի Փերի
  • Սթիվեն Վիկտոր Տալլարիկո — երգիչ Սթիվ Թայլեր
  • Ալիշա Ջեյ Օջելլո Կուկ -երգչուհի Ալիշա Քիզ
  • Կառլոս Ռեյ Նորիս — դերասան Չակ Նորիս
  • Խոակին Ռաֆայել Բոթթոմ- դերասան Խոակին Ֆենիկս
  • Դեմետրիա Ջին Գայնս-դերասանուհի Դեմի Մուր
  • Մարկ Սինկլեր Վինսենտ — դերասան Վին Դիզել
  • Ջենիֆեր Ջոաննա Անաստասսակի – դերասանուհի Ջենիֆեր
    Էնիսթոն
  • Քալվին Քորդոզար Բրոադուս կրտսեր – երգիչ Սնուփ Դոգ
  • Օլիվիա Ջեյն Քոքբերն -դերասանուհի Օլիվիա Ուայլդ
  • Նիկոլաս Կիմ Կոպոլա – դերասան Նիկոլաս Քեյջ
  • Նատալի Հերշլագ — դերասանուհի Նատալի Պորտման
  • Ռեջինալտ Քեննետ Դուայթ – երգիչ Էլթոն Ջոն
  • Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտա – երգչուհի Լեդի Գագա
  •  

  • Այս շարքը կարելի է շարունակել․․․․․․․․․

  • Այստեղ կներայացնեմ հոլիվուդյան մի դերասանի մասին,
    այնուհետև անցում կկատարեմ հայ աստղերին։

  • Կիանու Ռիվզ

  • Կիանու Ռիվզը ունի շատ հարուստ կենսագրություն, իր դերասանական
    կարիերան սկսել է 9 տարեկանում: Սկզբից խաղացել է թատրոնում,
    հետո նկարահանվել է սերիալներում, տարբեր գովազդներում: Կիանու
    Ռիվզը նաև բաս կիթառահար է: 2008 թ․-ից նաև զբաղվում է
    ռեժիսուրայով: Կիանու Ռիվզը շատ է զբաղվում բարեգործությամբ, նա
    քաղցկեղով հիվանդների համար բարեգործական հիմնադրամ է բացել:
    Ռիվզը երբեք չի ամուսնացել. 1999 թվականի դեկտեմբերին նա և իր
    ընկերուհին՝ կինոդերասանուհի Ջենիֆեր Սայմը, ունեցան մահացած
    երեխա։ Ջենիֆեր Սայմը մահացել է ավտովթարից:
    Կիանու Ռիվզը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 2-ին, Լիբանանի
    մայրաքաղաք Բեյրութում։ Նրա ծնողները ծանոթացել են Բեյրութում,
    Ռիվզի հայրը այն ժամանակ ոչ փորձառու բանվոր էր։ Նա
    դատապարտվել է օդանավակայանում թմրանյութ վաճառելու համար,
    իսկ ընտանիքը լքել է, երբ որդին երեք տարեկան էր։ Ներկայումս Ռիվզը
    հարաբերություններ չունի իր հոր հետ: Ռիվզը ու նրա քույրերն իրենց
    մանկության մեծ մասն անցկացրել են Տորոնտոյում: Նրա
    դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են մոր ծնողներն ու
    դայակները։ Հինգ տարվա ընթացքում նա փոխել է չորս դպրոց, այդ
    թվում՝ Տորոնտոյի Արվեստների դպրոցը, որտեղից հետագայում նրան
    հեռացրել են «չափազանց անհնազանդ լինելու համար», ինչպես նա
    հետագայում բացատրեց: Ռիվզն ավելի շատ առաջադիմում էր հոկեյում,
    քան ակադեմիայում, քանի որ տառապում էր դիսլեքսիայով (սովորելու
    դժվարություն): Ռիվզը երազում էր օլիմպիական խաղերում Կանադան
    ներկայացնող հոկեյիստ դառնալ, սակայն վնասվածքը խոչընդոտեց նրա
    երազանքների իրականանալուն։ Հետագայում Կիանուն հաճախել է
    այլընտրանքային անվճար դպրոց («Avondale Alternative»), որը նրան թույլ
    է տվել կրթություն ստանալ և միևնույն ժամանակ լրացուցիչ գումար
    վաստակել որպես դերասան։ Հետագայում նա թողել է ուսումը`
    չստանալով միջնակարգ դպրոցի վկայականը:

    Աղբյուրը
  • Գլուխ 3․ Հոլիվուդի հայ աստղերը

    Անժելա Սարաֆյան


    Ամերիկացի հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը ծնվել է
    Երևանում, չորս տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում։ 2000 թվականին
    Սարաֆյանն իր հեռուստատեսային դեբյուտը կատարեց «Արդար Էմիին»
    սերիալի մի դրվագում, որից հետո նա սկսեց նկարահանվել
    հեռուստանովելներում։ Մեծ էկրանին Անժելա Սարաֆյանը
    երկրորդական դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչեպս «Մթնշաղ.
    Սագա. Արշալույսը – Մաս 2», «Պարանոյա», «Տեղեկատուներ» և այլն:
    Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը»
    ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալ անունով հերոսուհիներից
    մեկին։

    Աղբյուրը
  • Շառլ Ազնավուր

    2017-ին բացվել է լեգենդար Շառլ Ազնավուրի աստղը։ Հիմնարկեքի
    արարողության ժամանակ կազմակերպիչները հիշեցրել են 1998
    թվականին CNN-ի և Time-ի կողմից համատեղ անցկացված հարցման
    արդյունքները, որի արդյունքներով Շառլ Ազնավուրը ճանաչվել է դարի
    արտիստ։


    Շառլ Ազնավուրի իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան:
    ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող,
    կինոդերասան և հասարակական գործիչ։ ծնվել է 1924 թվականի մայիսի
    22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում։
    Ֆրանսիական և համաշխարհային շանսոնի լեգենդը. Ազնավուրը գրել է
    10
    մոտ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն
    ձայնասկավառակ։

    Ազնավուրի հայրը Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիթում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել է Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր): Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։ 11 1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը: Միշան, որը նախկին բարիտոն էր, «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենց երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը։ 1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն տանել այդ դպրոցը, քանի որ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ 12 թվում բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից
    Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին։
    1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար
    Պիեռ Ռոշին, որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում
    դարձավ Երգի ակումբ) և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո
    Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիեռի հետ
    նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը (1943-1950) և սկսում են
    ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա
    գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ
    արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։ Շառլի համար
    բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր
    կուռք Շառլ Տրենեի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի
    է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների։ Ռոշ
    և Ազնավուր դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում,
    այնուհետև՝ Մոնրեալում։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ
    ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և
    Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում
    հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր
    Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային
    Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է
    բերում։

    Աղբյուրը
  • Ռուբեն Զաքարի Մամուլյան



    Ռուբեն Զախարևիչ Մամուլյանը հայազգի ամերիկացի լեգենդար
    թատրոնի և կինոյի ռեժիսոր է։ Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897
    թվականի հոկտեմբերի 8-ին Թիֆլիսում, հայ ընտանիքում,
    մեծահարուստ բանկիրի՝ Զաքար և Վերժինե Մամուլյանների
    ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ծնողների հետ մեկնել
    է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում։ 1913
    թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ շարունակել է ուսումը։
    Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների
    իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել
    է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ Վերադառնալով
    Թիֆլիս՝ Մամուլյանը Լևոն Քալանթարի և Ս. Ի. Խաչատրյանի հետ 1918
    թվականին Թիֆլիսում հիմնադրել է բեմական արվեստի
    ստուդիա։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու
    14
    Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և
    երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել
    ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման
    վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրագործել է
    մի շարք նորարարություններ։

    Աղբյուրը
  • Շերիլին Սարգիսյան

Ամերիկահայ փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր։ Հաճախ կոչվում է «Փոփի աստվածուհի»։ Ունի մեկական Օսկար, Գրեմմի, Էմմի, երեք Ոսկե գլոբուս և զանազան 15 ուրիշ մրցանակներ։ Շերն ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը: Շերիլին Սարգիսյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին Էլ Սենթրո քաղաքում (Կալիֆոռնիա)։ Հայրը՝ Ջոն Փոլ (Կարապետ) Սարգիսյանը, բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթը դերասանուհի էր, որը ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ծագում ուներ։ Վաղ տարիքից Շերը երազում էր հայտնի դերասանուհի դառնալ և արդեն մանկության տարիներին աշխատում էր ինքնագրերի համար իր ստորագրության վրա։ 16 տարեկանում նա մեկնում է Լոս Անջելես։ 1962 թվականին Շերը սրճարանում հանդիպում է Սոննի (Սալվատորե) Բոնոյին, որը երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր։ Նա առաջարկում է Շերին ապրել իր մոտ, ինչի դիմաց նա պետք է մաքրեր տունը և ուտելիք պատրաստեր։ Շուտով նրանց հարաբերությունները ավելի մտերիմ են դառնում, և նրանք ամուսնանում են։ Այդ ժամանակ Շերը Ֆիլ Սպեկտորի ստուդիայում աշխատում էր որպես սեսիոն երգչուհի բեք-վոկալում և մասնակցում այնպիսի դասական երգերի ձայնագրություններին, ինչպիսիք են “You’ve Lost That Lovin’ Feelin” (The Righteous Brothers), “Da Doo Ron Ron” (The Crystals) և “Be My Baby” (The Ronettes): 16 Շերի առաջին սոլո ձայնագրությունը “Ringo, I Love You”-ն էր 1964 թվականին Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, քանի որ Սպեկտորը կարծում էր, որ Շերիլին անունը բավարար «ամերիկյան» չէ։

 Աղբյուրը

Ատոմ Էգոյան

 Ծնվել է 1960 թվականի հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և՛ քննադատների, և՛ հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» 17 յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993 թ.) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004 թվականին «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։

Աղբյուր

Արշալույս Մարդիգանյան

Մյուս հայուհին, ով հայտնի դարձավ Հոլիվուդում, լուռ կինոյի դարաշրջանում, դերասանուհի Արշալույս Մարդիգանյանն էր, ով հանդես է եկել «Ավրորա» կեղծանունով: 18 Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարտիկանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ նրա աչքերի առջև սպանվել են հայրը, քույրերը և երեք եղբայրները։ Արշալույսին, նրա քույրերին և մորը ուրիշ հայ կանանց հետ աքսորեցին Սիրիական անապատներ: Այնուհետև նրան առևանգեցին և վաճառեցին Անատոլիայի ստրուկների շուկայում, ցեղային առաջնորդի հարեմին: 14-ամյա Արշալույսը բռնության է ենթարկվել հարեմներում քրդական ցեղերի և թուրք պաշտոնյաների կողմից։ Բայց նա փախչում է թուրքական հարեմից, կրկին գերեվարվում ստրկավաճառների կողմից և կրկին փախչում։ Դերզիմա լեռների վրայով ավելի քան 1500 կմ հատելուց հետո, ինչը նրան տևեց 18 ամիս, թաքնվելով անտառներում և քարանձավներում, սնվելով բույսերով և արմատներով, նա հասավ Էրզրում, որն այնուհետև գրավվեց ռուսական զորքերի կողմից։ Նա ընկավ Ամերիկացի միսիոներների մոտ։ «Հայ ազգային միության» և «Ամերիկյան կոմիտեի օգնությունը Հայաստանին ու Սիրիային» կազմակերպությունների օգնությամբ նրան հաջողվեց մեկնել Ռուսաստան: Սկզում մեկնեց Թբիլիսի, այնտեղից՝ Սանկտ Պետերբուրգ, հասավ Օսլո քաղաք, այնուհետև մեկնեց Նյու Յորք: 19 Որդեգրվել է Նյու Յորքում հայ ընտանիքի կողմից: Նրա պատմությունը գրավել է լրագրողների ուշադրությունը։ Հայոց ցեղասպանության մասին Արշալույսի պատմությունը հրատարակվել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, 1918 թվականի վերջին: Նույն տարվա դեկտեմբերին հրատարակվել է “ravisded armenia” գիրքը:

Աղբյուրը

Եզրակացություն

 Հետազոտական աշխատանքս գրեցի մի քանի ամսվա ընթացքում: Ի՞նչ տվեց ինձ ուսումնասիրությունը։ Կարդացի, դիտեցի, լսեցի, նոր տեղեկություններ իմացա Հոլիվուդի աստղերի մասին, օրինակ՝ հայ աստղերի կյանքի ու գործունեության մասին, որն ինձ միշտ հետաքրքրել է։ Հիմնականում օգտվում էի սոցցանցերից, ինֆորմացիայի մեծ մասը վերցրել եմ օտարալեզու կայքերից և թարգմանել: Պետք է ասեմ, որ աշխատանքի շնորհիվ զարգացրի թարգմանական հմտություններս։ Որոշ հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմեր ես չէի դիտել։ Հիմա մեծ հետարքրությամբ դիտում եմ այդ ֆիլմերը։ Բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել եմ, նշված են աշխատանքումս։

Շնորհակալություն