New_English_File_Intermediate


1. My uncle died and left me £2000. = I inherited£2000 from my uncle. 2. I put some money aside every week for my next holiday.= I save money every week. 3. I asked my brother to give me €10 until next week. = I borrowed €10 from him. 4. My brother gave me €10 until next week.= He lent me €10.  5. I often spend money on stupid things.=  I often waste money. 6. I don’t have enough money to buy that car. = I can’t afford to buy that car. 7. I had to pay the mechanic €100to repair my car.= The mechanic charged €100.  8. I went to the cash machine and got €200. = I took out €200 from the cash machine. 9. I bought a book. It was $25. = The book cost(me) $25. 10. I bought some shares in British Telecom. = I invested some money. 11. Jim gave me $ 100. I haven’t paid it back yet. = I owe Jim $ 100. 12. I work in a supermarket.  They pay me €2000 a month.= I earn €2000 a month.  13. I could sell my house for about €200,000. = My house is worth about €200,000.

1.I paid for the dinner last night.

2.When can you pay me back the money I lent you?

3. Would you like to pay by cash or by credit card?

4.I spent $50 on books yesterday.

5. I don’t like lending money to friends.

6. I borrowed a lot of money from the bank.

7.They charged us $660 for a bottle of wine.

Կարդալ բնագիրը և կատարել առաջադրանքները

(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

Առաջադրանքներ

  1. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։

(13) մեծանուն

(14) լուսավոր, ընդարձակ, հսկայական

  1. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։

Այդ – ցուցական դերանուն

  1. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։

Դատարկ – փուչ, սնամեջ

լուռ – անձայն, անշշուկ

  1. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։

(10) խռովված հոգին

(12) հրաժեշտ տվեցին

  1. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը։
  2. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ։

Շուրջբոլորը, որոտընդոստ

  1. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական։
  2.  3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ։
  3. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ։

Դիմացի պատին տեսավ, ծաղկամաններով դրված նկարի տակ

  1. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը։

Ինքը՝ հեղինակ

  1. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ։

Անգլայում

  1. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը։
  2. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը։
  3. 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։

Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված։

Հաճախ նա չափազանց վրդովված ասում էր, թե թողած «Սպարտակը», իր մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում։