Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես բարձրադիր տարածք, այն ծովի մակերևույթից 1500-1800մ բարձրության վրա է գտնվում, այդ պատառով հաճախ այն անվանում են նաև Լեռնային երկիր և Լեռնային կղզի: Հայերի պատմական հայրենիքը ընդգրկում է իր մեջ համարյա ամբողջ հայակական լեռնաշխարհը, որը մոտ 400.000 կմ²։ Հայկական լեռնաշխարհի տարածքները հարավում հասնում են Հայկական Տավրոսի լեռներին, հյուսիսում Կուր գետն է, արեմուտքում Փոքրասիական սարահարթը, արևելքում Ուրմիա լիճն և Կասպից ծովը, իսկ հյուսիս-արևմուտքում սահմանները հասնում են Պոնտոսի լեռնաշղթային։
Ծովի մակարդակից բարձր է 5165մ: Իսկ Փոքր Արարատը (Սիսը) ունի 3925մ բարձրություն: Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտք, գտնվում է Հայկական պար լեռնաշղթան:
ՀՀ-ի ամենաբարձր լեռը Արագածն է: Այն ունի 4096մ բարձրություն: Ըստ ավանդության Արագածի կատարին է Գրիգոր Լուսավորիչի կանթեղը։
Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային զանգվածներ են, բայց գործող է միայն Թոնդրակը։ Այս ամեն ինչի հետ, Հայաստանը ակտիվ երկրաշարժային գոտի է համարվում։
Սևանա լիճը գտնվում է Հայաստանի Հայկական լեռնաշխարհում։ Լճի մակերեսը կազմում է 1240 կմ²։ Լճից դուրս է հոսում Հրազդան գետը։ Այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Լիճը քաղցրահամ է և նրա մեջ թափվում են 29 գետեր։ Մի ժամանակ կոչվում էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Սևանա լիճը մի ժամանակ ուներ մեկ կղզի, բայց ջրի մակարդակի արհեստական իջեցման պատճառով կղզին դարձավ թերակղզի։
Վանա լիճը (կամ Բզնունյաց ծովը) Սևանից համարյա երկուսուկես անգամ մեծ է։ Վանա լիճն ուներ 7 կղզի, ջրի մակարդակի բարձրացման պատճառով, 3-ը մնացել են ջրի տակ։ Կղզիներից մեկն է Աղթամարը, որի վրա գտնվում է Սուրբ Խաչ եկեղեցին։
Ուրմիա (Կամ Կապուտակ) լիճը շատ աղի է և այնտեղ չկա ոչ մի կենդանական կամ բուսական կյանք։
Հայական լեռնաշխարհից սկիզբ են առնում Եփրատ, Տիգրիս, Գայլ, Արաքս, Կուր, Ճորոխ և այլ գետեր։ Հայաստանի մայր գետը Երասխն է (Արաքս) համարվում, որը սկիզբ է առնում Բյուրական լեռներից։ Այն միակ գետն է, որ հոսում է ամբողջ Հայաստանով։ Ըստ ավանդության Եփրատի և Տիգրիսի միջև եղել է դրախտը։ 301 թ-ին Տրդատ արքան կնքվել է Արածանիի ջրերում։