Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Վանի Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Արգիշտի I-ի օրոք (Ք.ա.786 — 764 թթ.) Վանի տերությունը հասավ հաջողությունների:

Արգիշտի I-ը արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից վերցրեց Ասորեստանը: Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել են Արգիշտի I -ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում: Սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում և Թռեղքում։

Արգիշտի I-ը հիմնել էր նոր բնակավայրեր: Դրանցից նշանավորն է Էրեբունին (Ք.ա. 782թ.), որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը: 6 տարի անց Արարատյան դաշտում Արգիշտի արքան հիմնեց նոր ամրոց,որը կոչվեց Արգիշտիխինիլի : Դրանք դարձան արքայի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը:

Արգիշտի I-ի գերիշխանությունը տարածվել է իր թագավորության սահմաններից շատ հեռու՝ Փոքր Ասիա և Պարսից, իսկ քաղաքական ազդեցությունը՝ Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:

Վանի տերության հզորացումը շարունակեց նաև հաջորդ արքան՝Սարդուրի 2-ը (764-735թթ)։ Նրա շրջանբում Վանը ունեցել է տարածքային ամենամեծ աճը՝ հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով, ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը հիշատակում է Սարդուրի 2-ը։

Արևելքում նրա սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ փոքր Ասիա։

Այսպիսով, Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-ի օրոք Վանի տերությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Արքայատոհմի վերացման մասին ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի (Երվանդունիների)։