Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Վանի Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Արգիշտի I-ի օրոք (Ք.ա.786 — 764 թթ.) Վանի տերությունը հասավ հաջողությունների:

Արգիշտի I-ը արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից վերցրեց Ասորեստանը: Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել են Արգիշտի I -ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում: Սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում և Թռեղքում։

Արգիշտի I-ը հիմնել էր նոր բնակավայրեր: Դրանցից նշանավորն է Էրեբունին (Ք.ա. 782թ.), որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը: 6 տարի անց Արարատյան դաշտում Արգիշտի արքան հիմնեց նոր ամրոց,որը կոչվեց Արգիշտիխինիլի : Դրանք դարձան արքայի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը:

Արգիշտի I-ի գերիշխանությունը տարածվել է իր թագավորության սահմաններից շատ հեռու՝ Փոքր Ասիա և Պարսից, իսկ քաղաքական ազդեցությունը՝ Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:

Վանի տերության հզորացումը շարունակեց նաև հաջորդ արքան՝Սարդուրի 2-ը (764-735թթ)։ Նրա շրջանբում Վանը ունեցել է տարածքային ամենամեծ աճը՝ հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով, ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը հիշատակում է Սարդուրի 2-ը։

Արևելքում նրա սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ փոքր Ասիա։

Այսպիսով, Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-ի օրոք Վանի տերությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Արքայատոհմի վերացման մասին ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի (Երվանդունիների)։

Դանիել Վարուժան

1884 — 1915

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց, «Հորս բանտին մեջ» ոտանավորում, Վարուժանը հիշում է՝

Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի եւ մահճի։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։

Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։

Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։

Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։

Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես բարձրադիր տարածք, այն ծովի մակերևույթից 1500-1800մ բարձրության վրա է գտնվում, այդ պատառով հաճախ այն անվանում են նաև Լեռնային երկիր և Լեռնային կղզի: Հայերի պատմական հայրենիքը ընդգրկում է իր մեջ համարյա ամբողջ հայակական լեռնաշխարհը, որը մոտ 400.000 կմ²։ Հայկական լեռնաշխարհի տարածքները հարավում հասնում են Հայկական Տավրոսի լեռներին, հյուսիսում Կուր գետն է, արեմուտքում Փոքրասիական սարահարթը, արևելքում Ուրմիա լիճն և Կասպից ծովը, իսկ հյուսիս-արևմուտքում սահմանները հասնում են Պոնտոսի լեռնաշղթային։

 Ծովի մակարդակից բարձր է 5165մ: Իսկ Փոքր Արարատը (Սիսը) ունի 3925մ բարձրություն: Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտք, գտնվում է Հայկական պար լեռնաշղթան:

ՀՀ-ի ամենաբարձր լեռը Արագածն է: Այն ունի 4096մ բարձրություն: Ըստ ավանդության Արագածի կատարին է Գրիգոր Լուսավորիչի կանթեղը։

Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային զանգվածներ են, բայց գործող է միայն Թոնդրակը։ Այս ամեն ինչի հետ, Հայաստանը ակտիվ երկրաշարժային գոտի է համարվում։

Սևանա լիճը գտնվում է Հայաստանի Հայկական լեռնաշխարհում։ Լճի մակերեսը կազմում է 1240 կմ²։ Լճից դուրս է հոսում Հրազդան գետը։ Այն աշխարհում ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Լիճը քաղցրահամ է և նրա մեջ թափվում են 29 գետեր։ Մի ժամանակ կոչվում էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Սևանա լիճը մի ժամանակ ուներ մեկ կղզի, բայց ջրի մակարդակի արհեստական իջեցման պատճառով կղզին դարձավ թերակղզի։

Վանա լիճը (կամ Բզնունյաց ծովը) Սևանից համարյա երկուսուկես անգամ մեծ է։ Վանա լիճն ուներ 7 կղզի, ջրի մակարդակի բարձրացման պատճառով, 3-ը մնացել են ջրի տակ։ Կղզիներից մեկն է Աղթամարը, որի վրա գտնվում է Սուրբ Խաչ եկեղեցին։

Ուրմիա (Կամ Կապուտակ) լիճը շատ աղի է և այնտեղ չկա ոչ մի կենդանական կամ բուսական կյանք։

Հայական լեռնաշխարհից սկիզբ են առնում Եփրատ, Տիգրիս, Գայլ, Արաքս, Կուր, Ճորոխ և այլ գետեր։ Հայաստանի մայր գետը Երասխն է (Արաքս) համարվում, որը սկիզբ է առնում Բյուրական լեռներից։ Այն միակ գետն է, որ հոսում է ամբողջ Հայաստանով։ Ըստ ավանդության Եփրատի և Տիգրիսի միջև եղել է դրախտը։ 301 թ-ին Տրդատ արքան կնքվել է Արածանիի ջրերում։

Հնչյունափոխություն

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ-ե-ն դարձել է ի, միություն-, գինեգործ-ի-ն դարձել է ե, կիսալուսինի-ն դարձել է ե, թիավարել-, վիպասան-ե-ն դարձել է ի, շինարարություն-ե-ն դարձել է ի, հիվանդասենյակ-, գիրանալ-ե-ն դարձել է ե, գիտուն-ե-ն դարձել ի, վիրահատել-ե-ն դարձե է ի, վիճահարույց-ե-ն դարձել է ի,գիսավոր-ե-ն դարձել է ի, հիանալի, լիություն-, զինագործ-ե-ն դարձել է ի, սիրավեպ-ե-ն դարձել է ի, դիմաքանդակ-ե-ն դարձել է ի, կինոթատրոն-։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան-ի-ն դարձե է ը, տնական-ու-ն դարձել է ը, ջրավազան-ու-ն դարձել է ը, ընչաքաղց-ի-ն դարձել է ը, ըղձական-ի-ն դարձել է ը, ընկուզենի-ույ-ը դարձել է ու, ազնվական-ի-ն դարձել է ը, գնորդ-ի-ն դարձել է ը, վեհապանծ-, մտաբերել-ի-ն դարձել է ը, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր-ու-ն դարձել է ը, աղավնյակ-ի-ն դարձել է յա, վիրակապ-ե-ն դարձել է ի, թմային-ի-ն դարձել է ը, գարեհաց-ի-ն դարձել է ե, ճգնել-ի-ն դարձել է ը, թրթիռ, գունագեղ-ույ-ու, միջանկյալ-ե-ի, նշաձև-ի-ը, գրակալ-ի-ը, թխամորթ-ու-ը, կրաման-ի-ը, նմանատիպ, սրտակից-ի-ը:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ-ու-ը, կարմրախայտ-ի-ը, բվեճ-ու-ի, թմբեր-ու-ը, ըմպանակ-ու-ը, գնացուցակ-ի-ը, ջրամբար-ու-ը, նշանագրություն-ի-ը, տնական-ու-ը, գթալ-ու-ը, ժողովրդական-ու-ը, խճուղի, խմբակային-ու-ը, մրգահյութ-ի-ը, խնկարկել-ու-ը, տրտնջալ-ի-ը, ոսկեգույն, սրել-ու-ը, գրականություն-ի-ը, աշխարհագրական, լրաբեր-ու-ը, ցորենահատ, առվակ-ու-ն սղվել է, մթնել-ու-ը, դյուրահալ, հնձել-ու-ը:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ-ու-ը, մանկական-ու-ն սղվել է, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն-ի-ը, մեղրահաց, կիսակառույց-ե-ի, փոքրություն, լրատվական-ու-ը, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր-ու-ը, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ-ու-ը, կպրագույն-ու-ը, լայնություն, բարձրություն, ծաղկաման-ի-ն սղվել է, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ-ու-ը, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական-ույ-ու, հրեղեն-ու-ը, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ-յու-ը, նվիրատվություն-ե-ի, ալրաղաց-յու-ը, անկյունաչափ, բնավեր-ույ-ը, գունատ-ույ-ու, ձկնաբուծարանու-ը, դռնակ-ու-ը, եղջերափող-յու-ե, միութենական-, մանկական-ու-ն սղվել է, սառցարան-ույ-ը սղվել է, մրցավազք-ույ-ը սղվել է, մատենագիր-յա-ե, բուրավետ-ույ-ու, հրակայուն-ու-ը, մշակութային-ույ-ու, տարեվերջ-ի-ե, արնանման-յու-ն սղվել է, առօրեական, այգեպան-ի-ե, մթերային, զգուշություն-ույ-ու։

Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասանությունը
հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվարություններ
չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրական
դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։


Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ.,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։

504

1. As I looked at all the data the salesman showed me, I knew that I was getting more and more mixed up.

2. I used  tact  when I told my fat uncle that his extra weight made him look better.

3. When the guard saw that the cot was vacant he realized that the prisoner had left the jail.

4. Although he took an oath on the Bible, Sal lied to the jury.

5. My aunt was so jealous of our new couch that she bought one just like it.

6. I enjoyed reading the story of the gallant man who put his cloak over a mud puddle so that the queen would not dirty her feet.

7. The loss of Claudia’s eyesight was a hardship which she learned to live with.

8. The driver was forced to abandon his car when two of the tires became flat.

9. Betty could not qualify for the Miss Teenage America Contest because she was twenty years old.

10. The blade was so keen that I cut myself in four places while shaving.

11. Unaccustomed to being kept waiting, the angry woman marched out of the store.

12. Because he was a bachelor, the movie actor was invited to many parties.

Word detective

1.oath

2. keen

3. abandon

4. hardship

5. qualify

6. jealous

7. gallant

8. bachelor

9.data

10.tact

11. vacant

12. unaccustomed