Վարժություն 1։ Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, դրանք գրել բառերով և նշե՛լ տեսակները։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճար-
տարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալու-
թյան տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հե-
նապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահա-
տակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորա-
մանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորին-
վածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պա-
տով։ Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրակա-
նացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամ-
փոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամա-
գիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
Երեք(բացարձակ), վեց հարյուր քառասունմեկ(բացարձակ), վեց հարյուր վաթսունմեկ(բացարձակ), վեց հարյուր հիթսուներկու(բացարձակ), վեց հարյուր քառասուներեք(բացարձակ), վեց հարյուր հիսուներկու(բացարձակ), տասերրորդ(դասական), չորրորդ(դասական), հինգերորդ(դասական), հազար ինը հարյուր հինգ(բացարձակ), երեսունհինգ ամբողջ յութանասունհինգ(կոտորակային), չորս(բացարձակ), զրո ամբողջ վեց(կոտորակային)
Վարժություն 2։ Գրե՛լ բառերով։
9 – ինն, ինը
12 – տասներկու
99- իննսունինը
50 – հիսուն
60 – վաթսուն
70 – յոթանասուն
80 – ութանասուն
100 – հարյուր
1938 – հազար ինը հարյուր երեսունութ
II – երկրորդ
III – երրորդ
IV – չորրորդ
Վարժություն 3։ Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ