1․ Կարդա տեքստը
Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։ Տոնինո Գուերա
2․ Տեքստից գտի՛ր
- դերանունները, որոշիր տեսակները․
- անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
Այս– ցուցական
Ձեզ– անձնական, հայցական հոլով
Մի– անորոշ
Մեր– անձնական, սեռական հոլով
Մեզ– անձնական, հայցական հոլով
Նրանք– անձնական, ուղղական հոլով
Իրենց– անձնական, սեռական հոլով
Ի՞նչ– հարցական դերանուն
Որ– հարաբերական դերանուն
Ով– հարաբերական դերանուն
Դու– անձնական դերանուն, ուղղական հոլով։
3) Թվականները, որոշիր տեսակները։
Երկու– քանակական
Հինգ– քանակական
Երեք– քանակական
Մեկական– բաշխական
Յոթ– քանակական
Չորս– քանակական
Մի– քանակական
Մեկ– քանակական
- ու հոլովման ենթարկվող երկու բառ.
հոգի-հոգու
մարդ- մարդու - երեք բառ, որի հոգնակին կազմվի —ներ վերջավորությամբ.
պատմություն – պատմություններ
ընկեր – ընկերներ
սրճարան – սրճարաններ
- երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
երկու, արևոտ, եկան
- ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
սրճարան, ցրտին, դռնից
- երեք ածանցավոր բառ։
պատմություն, փոքրիկ, արևոտ
3․ Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
–Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Ես — I դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով,
Դու — II դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով,
Մենք — I դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով,
Ձեր — II դեմք, եզակի թիվ, սեռական հոլով,
Դուք — II դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով,
Նա — III դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով,
Ինձ — I դեմք, եզակի թիվ, հայցական հոլով,
Իմ — I դեմք, եզակի թիվ, սեռական հոլով,
Քեզ — II դեմք, եզակի թիվ, հայցական հոլով,
Քո—II դեմք, եզակի թիվ, սեռական հոլով։
Նրան — III դեմք, անձնական դերանուն, եզակի թիվ, հայցական հոլով: