Մշակույթ, գիր ունենալը միշտ էլ կարևոր է երկրի համար՝ որպեսզի պահպանվի երկրի ինդիվիդուալությունը պահելու համար, ուրիշի ազդեցության տակ չմնալու համար։ Գիրը պետք էր՝ կրթության համար, որպեսզի մարդկանց վրա ազդելը ավելի դժվար լինի։ Հրատապ ստեղծումն ուներ մի քանի նպատակներ, պետք էր քրիտոնեական գրքերը և արարողությունները կատարել հայերեն, զարգացնել մայրենի լեզուն և գրականությունը, պետք էր հիմք դառնար պետական անկախությունը վերականգնելու համար:
Ոսկեդարի հայ պատմիչներն էին՝ Ագաթանգեղոսը, Եղիշեն, Փարպեցին, Բուզանդը, Խորենացին: Ոսկեդարը կայացավ Սահակ-Մեսրոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության լուսաբանը Գրիգոր Լուսավորիչն էր: Թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին: Փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ:
Կազմակերպվում էին երկու կարգի ուսումնական կենտրոններ` տարրական և բարձր տիպի դպրոցներ։ Տարրական դպրոցները երկու կարգի էին՝ հասարակական և մասնավոր։ Հասարակական էին այն դպրոցները, որոնք պահպանվում էին եկեղեցու և պետության միջոցներով։ Աշակերտները ստանում էին տարրական գիտելիքներ թվաբանությունից, սովորում էին գրել-կարդալ, երգեցողություն։ Վարդապետարանները գիտակրթական կենտրոններ էին, որն ավարտելով՝ սաները ստանում էին վարդապետական աստիճան: Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները: Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։