Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
Աշխարհի գաղութային բաժանումը խոշոր տերությունների միջև վերջանում է նոր դարերի երկրորդ շրջափուլում, այնպես որ տնտեսությունը զարգացնելու համար հումքի աղբյուրների և սպառման շուկաների անհաժեշտություն կար։ Մետրապոլիայում մեծ կապիտալ էր կուտակվում, այնպես որ շատ երկրներ ձգտում էին նորանոր գաղութներ ունենալ։ Գաղութացված երկրներն հիմնականում Աֆրիկայում և Ասիայում էին։
Ներկայացնել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում: Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը։
(Հարցերի պատասխանը՝ երկուսը մեկում)
Եռյակը խոստանում էր Թուրքիային, որ կօգնի Անտանտի հետ պատերազմում։ Թուրքիայի նրանց միանալու գլխավոր պատճառն այն էր, որ նրանք հակամարտ էին Ռուսաստանին։ Նրանք ուզում էին պանթուրքական գաղափարարախոսությունը տարածել և Ռուսաստանում ապրող թուրքալեզու և մահմեդական ժողովուրդների միջոցով շանտաժել ռուսներին և ապագայում նրանց «Մեծ Թուրանի» մեջ միավորել։
Ընդհանրապես, Օսմանյան կայսրության առաջին համաշխարային պատերազմի մեջ մասնակցելու գլխավոր պատճառներն համարվում են Բալկանյան պատերազմների ժամանակ կորցրած հողերի վերադարձումը և հայկական հարցի լիկվիդացումը։
Ռուսաստանը նույնպես մեծ ծրագրեր ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտում էր ընդարձակելու իր ազդեցության ոլորտները, որպեսզի տիրանա սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գա Միջերկրական ծով, նվաճի Արևմտյան Հայաստանը, ամրապնդի իր դիրքերն Իրանում, իսկ դա, իր հերթին հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:




