Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

ա)Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում։


Հայ հայդուկային շարժում: Ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև: Ձևավորվել է XIX դ. 80-ական թթ. կեսին: Մկզբնական շրջանում հստակ քաղաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ  ստացել են ժողովրդի օգնությունը: Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հսւյրենասեր նոր երիտասարդներ: Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կովի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել: Դա ոգևորել Է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ: Հայ հայդուկային աոաջին խմբերը առաջացել են Տարոնում, Վւսսպուրականում, Կեսւսրիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի,

Արաբոյի, Ռ. Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ. Արխանյանի (Մնձուրի Առյուծ). Ա. Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը. Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրուրիշներ: Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջսւտ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները: Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել: Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք, ժողովուրդների մասնավորապես քրդերի, ազգային ազատագրական շարժման հետ: Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև . նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ. նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880-90-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագր. պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը: Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն). կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Աարգիս Կուկունյասի ձեռնարկները: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից. Անդրկովկասից, Պարսկաստանից:

  1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական  շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպան, մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ Հնչակյան Կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժման 2-րդ փուլ): Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմն, նպատակն էր Հայկական հարցի  լուծումը՝ Արևմտյան. Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը: Հայդուկային շարժումը. որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկա-վարությամբ: Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների , ապա դաշնակցականների հետ: Հետագայում՝ XIX դ. ՑՕ-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ւսվելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ: Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումը Արևմտյան. Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում: Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը , ֆիդայիները ակտիվորեն մասնակցեցին հայերի

 ինքնապաշտպանությանը (Խլաթ, Սասան, Վան, Շապին Գարահիսար և այլն): Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձը արդյունք չտվեց: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի:

 Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին. որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին. «ջանբեզարների» ավազակախմբերին  Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը: Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբ,Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիժներ: Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ:

XX դ. սկզբիս շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումը Արևմտյան Հայաստան: Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգ. կուսակցությունները: Այդ ճանապարհին, սակայն. խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահ իշխա-նությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության:

1903-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն Է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ): Նայն թվականի սեպտեմբերի  սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրքական զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ): 1904-ի մայիսի վերջին Աշոտ  Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քդեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկան գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրքական կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում: Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել Է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել: Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ Դումանիհեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում՝ բժիշկ Յա. Զւսվրիևը), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել Է և վերադարձել Պարսկաստան: Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավա¬րությամբ անցել է սահմանը Արարատի ուղղությամբ: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել Է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ` դեպի Զոր: Հանդիպելով թուրքական զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են: Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջոդել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները: Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քըրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային երթեր. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897): 

1904-ի Սասունի Ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել: Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ ՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված Էր անհաջողության: Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը. ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնականում պատճառներն էին. որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը: Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը. անձնազոհությանը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստակամաթյունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար: Հայ հայդուկային շարժումը. հայ ժողովրդի ազգ- ազատագրական  պայքարի վառ էջերից է:

Բ)Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը։

Եվ ահա սուլթան Աբդուլ Համիդը, որը գահ էր բարձրացել 1876 թվականին, ծրագրել էր հայերի մասսայական կոտորածներ կազմակերպել և լկտիաբար հայտարարում էր, թե Հայկական հարցը պետք է լուծել հայերին կոտորելով։ Լուծելով արտաքին բնույթի բազմաթիվ այլ հարցեր, սուլթանը միաժամանակ լուծում էր նաև ներքին խնդիրները։ Հայության դեմ ուղղված իր քաղաքականությունը Աբդուլ Համիդ II-ը սկսել էր իրագործել դեռ 1880-ական թվականներից։ Ինչպես ժամանակին ճիշտ նշել էր Հայկական դատի պաշտպաններից մեկը՝ Մաքքոլմ Մաք Քոլլը, նախ և առաջ պատերազմ հայտարարվեց հայերի կրթական համակարգին, դավանանքին և մշակույթին։ Համիդը գիտակցում էր, որ հայ ժողովրդի ազգային զարթոնքի դեմ պայքարում պետք է վճռվեր լինել-չլինելու համլետյան հարցը։

գ) Ազատագրական պայքարը 1894-96 թթ․

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ հայ: