Նախագծի նպատակը՝ երեխաներին ուսուցանել արվեստի հիմունքները և օգնել արտահայտել իրենց զգացմունքները ու մտքերը գույների միջոցով։
Դպրոց՝ Գեղարվեստի դպրոց
Մասնակիցներ՝ Ալիսա Աբրահամյան, Քեթրին Աղաջանյան, Անահիտ Օգանովա, Նարե Ղազարյան
Նկարչությունը ինքնարտահայտման յուրահատուկ միջոց է, որը երեխաներին թույլ է տալիս զարգացնել իրենց ստեղծագործական հմտությունները, կիսվել իրենց զգացմունքներով և ձևավորել իրենց անհատական ոճը։ Մեր նախագիծն ուղղված է երեխաներին օգնելու՝ ձեռք բերել նկարչության հիմնական հմտությունները և սովորել այն օգտագործել՝ որպես իրենց մտքերն ու գաղափարները արտահայտելու գործիք։

Մեր նախագծում հիմնական դեր է խաղում գույնի տեսությունը։ Այն հիմքն է, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես են գույներն ազդում միմյանց վրա, ինչպես են դրանք ազդում ընկալման վրա և առաջացնում տարբեր զգացմունքներ։ Գույների խորհրդանիշները յուրացնելու միջոցով երեխաները կկարողանան ոչ միայն կատարելագործել իրենց գեղարվեստական հմտությունները, այլև գիտակցաբար օգտագործել գույները՝ տրամադրություն փոխանցելու կամ գեղարվեստական կերպարներ ստեղծելու համար։
Նախագծի նպատակը երեխաներին այնպիսի հիմք տալն է, որը կլինի նրանց գեղարվեստական աճի հիմքը և կօգնի ազատորեն արտահայտել իրենց զգացմունքները, գաղափարներն ու երազանքները արվեստի միջոցով։
Հունվարյան ճամբարի շրջանակում մենք երեխաներին կներկայացնենք նկարչության հիմունքները և կցուցադրենք, թե ինչպես կարելի է արվեստի միջոցով արտահայտել սեփական մտքերն ու զգացմունքները։ Առաջին փուլում կլինի գույնի տեսության վերաբերյալ դասախոսություն։ Մենք կպատմենք, թե ինչպես են գույներն ազդում միմյանց վրա, ինչ զգացմունքներ են առաջացնում և ինչ նշանակություն ունեն հոգեբանության մեջ։ Դասախոսությունից հետո մասնակիցները կկատարեն առաջադրանք՝ նկարել իրենց յուրահատուկ մոլորակը, որը կարտացոլի նրանց ներաշխարհը։ Նրանց կառաջարկվի օգտագործել գույների մասին իրենց ստացած գիտելիքները՝ ավելացնելով այնպիսի մանրամասներ, որոնք կշեշտադրեն նրանց անհատականությունը։ Այս փուլից հետո ստեղծված բոլոր մոլորակները կմիավորվեն մեկ մեծ կոմպոզիցիայի՝ տիեզերքի ֆոնի վրա։
Այնուհետև մենք կանցկացնենք դասախոսություն գրաֆիկական դիզայնի վերաբերյալ։ Մենք կբացատրենք հիմնական սկզբունքները և կներկայացնենք վառ աշխատանքների օրինակներ։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես է դիզայնը օգտագործվում փաթեթավորումների, պիտակների և այլ օբյեկտների ստեղծման մեջ։ Առաջադրանքը կլինի նկարել սեփական դիզայնը՝ լինի դա փաթեթավորում, շիշ կամ այլ օբյեկտ։ Այստեղ երեխաներին կտրամադրվի լիակատար ազատություն՝ իրենց անհատականությունը արտահայտելու համար։
Վերջնական փուլը կլինի կերպարի մշակում (Character Development)։ Մենք մասնակիցներին կառաջարկենք ստեղծել յուրահատուկ կերպար, որը նույնպես կարտացոլի նրանց ներաշխարհը կամ երևակայությունը։ Այս առաջադրանքը երեխաներին հնարավորություն կտա համախմբել ստացած բոլոր գիտելիքները։







