Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք և փորձե՛ք գնահատել Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման կարևոր արդյունքներն ու բացասական հետևանքները։
1921 թվականի գարնանից խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցել է նոր տնտեսական քաղաքականության (նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինել է «ռազմական կոմունիզմին» և կիրառվել մինչև 1928 թվականը։ Մտցվել է պարենային հարկ, թույլատրվել են ապրանքադրամական հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն։ Նէպի շնորհիվ վերականգնվել են Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Վերաշահագործվել են պղնձահանքերը, պղնձաձուլարանները, կառուցվել են ջրանցքներ և ջրէկներ։ Սկզբնական շրջանում երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են կատարել Երևանի, Լենինականի, Ձորագետի, Քանաքեռի ջրէկները։
2․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցավ կոլեկտիվացումը Հայաստանում։
Արդյունաբերացումն ու գյուղատնտեսության կոլեկտիվացումը առաջացրեց մեծ դժգոհություն գյուղացիների մեջ, քանի որ իրենց հողերը պետք է տային իշխանությանը։ Իրենց եկամտի և սննդի աղբյուրը պահպանելու համար նրանք սկսեցին պայքարել զենքի միջոցով և այլ տարբերակներով։ Արդյունքում, գյուղացիների հարկերը հարկադրաբար ավելացան, իսկ անձնագրերը վերցվեցին, որպեսզի չկարողանան փախչել։ Այս բոլոր պայմանները և նոր առաջացած սովը ստիպեցին գյուղացիներին համաձայնվել նոր գաղափարի հետ։ Սակայն, այն միայն ունեցավ վատ հետևանքներ տնտեսության վրա։
3․ Համեմատե՛ք ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերը:
Ժողովրդավարական վարչակարգն ապահովում է ազատություններ և բազմակարծություն, մինչդեռ ամբողջատիրական վարչակարգը հիմնված է վերահսկողության, գաղափարախոսական ճնշման և անհատական իրավունքների խիստ սահմանափակման վրա։