Բառարանային ֆլեշմոբ

պագ-Համբույր

մագլցտել-ճանկռտել

քալա- այ աղջիկ ( Կոչական բառ, որով դիմում են կանանց )

Պաժիտ — թռչյուն բռնելու ծուղակ

Ռաբդոն — ցուպ

Աբիոն — աղքատ

Քակ — բաժանում

Տաժան — չարաչարանք

Տաբեռնի — խանութ

բազմամագիլ-Շատ մագիլներ ունեցող

Տաժան — չարաչարանք

Գիռ — խաբել

Շագոյր — պայուսակ

Պագ — համբույր

Ռաբդոն — ցուպ

Շագոյր — պայուսակ

Շալակ — պարկ

Տալ — ամուսնու քույրը

Պալ — ծիլ

Նախագծի նպատակը

  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Օգտակար կայքեր

nayiri.com

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԹԵՄԱ՝ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 11-ՐԴ ԴԱՍ․
ՍՈՎՈՐՈՂ՝ ԱՆԱՀԻՏ ՕԳԱՆՈՎԱ
ՂԵԿԱՎԱՐ՝ ՍՈՖՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ
ԵՐԵՎԱՆ 2024Թ․

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Ներածություն
  • Գլուխ 1․ Հոլիվուդյան փառքի ճեմուղին
  • Գլուխ 2․ Հոլիվուդյան աստղերի անունները
  • Գլուխ 3․ Հոլիվուդի հայ աստղերը
  • Եզրակացություն
    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
    1
    Ընտրել եմ այս թեման, քանի որ կինոդիտողներից յուրաքանչյուրի
    երազանքն է մեկնել Լոս Անջելես, այցելել «Աստղերի քաղաքի» բոլոր
    անկյունները`այն վայրերը, որոնք նրանք անթիվ անգամներ են տեսել
    ֆիլմերում, որտեղ նկարահանվել են ֆիլմերի լավագույն տեսարանները:
    Լինելով ֆիլմասեր՝ ինձ շատ հետաքրքրեց հոլիվուդյան աստղերի
    թեման, իսկ երբ սկսեցի կարդալ, ուսումնասիրել, շատ հետաքրքիր
    փաստեր գտա ինձ համար։ Սկզբից որոշեցի տեղեկություններ հավաքել
    իմ ամենասիրելի դերասանի մասին, թեպետ նա ազգությամբ հայ չէ, բայց
    հետո փոխեցի որոշումս և անդրադարձա հոլիվուդյան հայ աստղերին,
    որոնք, ի զարմանս ինձ, մեծ թիվ են կազմում։

  • Գլուխ 1․ Հոլիվուդյան փառքի ճեմուղին

Հոլիվուդյան փառքի ճեմուղի (անգլ.` Hollywood Walk of Fame), Լոս
Անջելեսում այն ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Հոլիվուդյան
պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի
շարան։ Մայթերի վրա նկարված են աստղեր, որոնք նվիրված են հայտնի
անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի,
հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի
ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց,
այլ նաև գեղարվեստական կերպարների։
Ըստ «NPO Plog Research» կոչվող հետազոտություն կատարող
ֆիրմայի 2003 թվականի զեկույցի՝ փառքի ճեմուղին տեսնելու համար
տարեկան մոտ 10 միլիոն զբոսաշրջիկ է այցելում՝ փնտրելով իրենց
հայտնի անուններ և լուսանկարներ անելով։

Հոլիվուդյան փառքի ճեմուղի (անգլ.` Hollywood Walk of Fame), Լոս
Անջելեսում այն ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Հոլիվուդյան
պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի
շարան։ Մայթերի վրա նկարված են աստղեր, որոնք նվիրված են հայտնի
անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի,
հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի
ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց,
այլ նաև գեղարվեստական կերպարների։
Ըստ «NPO Plog Research» կոչվող հետազոտություն կատարող
ֆիրմայի 2003 թվականի զեկույցի՝ փառքի ճեմուղին տեսնելու համար
տարեկան մոտ 10 միլիոն զբոսաշրջիկ է այցելում՝ փնտրելով իրենց
հայտնի անուններ և լուսանկարներ անելով։


Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում է մոտ 3 կիլոմետր։
1,8 մետր ընդմիջումներով մայթերի վրա շարված են մոտ 2400 աստղեր։
Բուն մայթը պատրաստված է իտալական «տերացցո» կոչվող
կերամիկական շինանյութի մուգ ածխագույն տեսակից, իսկ աստղերը՝
վարդագույն «տերացցո»-յից։ Աստղերի մեջ գտնվում են հատուկ
տարբերանշանները, որոնք ցույց են տալիս տվյալ անձի գործունեության
բնագավառը։ Դրանք էլ պատրաստված են բրասս կոչվող մետաղից։
Տարբերանշաններն ունեն հետևյալ տեսքը.

Դասական տեսախցիկ — ներկայացնում է կինոյի բնագավառը
Ալեհավաքով հեռուստացույց — ներկայացնում է
հեռուստատեսության բնագավառը
Ձայնապնակ — ներկայացնում է երաժշտության բնագավառը
Ռադիոմիկրոֆոն — ներկայացնում է ռադիոյի բնագավառը
Կատակերգության և ողբերգության դիմակներ —
ներկայացնում է թատրոնի բնագավառը, որը ավելացվել է 1984 թ.-
ին)։

Աղբյուրը


Փառքի ճեմուղու ծագումը


Կա երկու տեսություն այն մասին, թե ինչու որոշվեց ստեղծել այս
խորհրդանշական հոլիվուդյան բուլվարը:
Առաջին․ 1953 թվականին Լոս Անջելեսի Առևտրի պալատի այն
ժամանակվա նախագահ Մ. Ստյուարտը ցանկացավ հարգանքի տուրք
մատուցել կինոյի աշխարհին՝ ոգեշնչված Hollywood Hotel ռեստորանի
զարդարանքից, որի առաստաղից կախված էին աստղեր՝ տարբեր
նկարիչների անուններով:
Երկրորդ․ 1958 թվականին Հոլիվուդը վարձում է նկարիչ Օլիվեր
Վայսմուլլերին, որպեսզի վերջինս մասնակցի քաղաքի վերափոխման
աշխատանքներին՝ այն ավելի գրավիչ դարձնելու: Ասում են, որ
Հոլիվուդի փառքի ծառուղին ստեղծելու համար եղել է մի փոքրիկ
դիպված․ դերասանուհի Կոնստանս Թալմադջը, անզգուշաբար ոտք է
դրել նոր ասֆալտապատ տարածքը, և իր կոշիկի հետքը թողել է գետնին:
Երկրպագուների խանդավառ արձագանքերը միտք տվեցին
դաջվածքային աստղերով ասֆալտի վրա անմահացնել աստղերի
անունները։

Գլուխ 2․ Հոլվուդյան աստղերի անունները


Հայտնիների անունները միշտ գեղեցիկ են հնչում, սակայն դրանք միշտ
չէ, որ իրական են լինում: Շոու-բիզնեսի աշխարհում կեղծանուն
ունենալը սովորական է: Որոշ անուններ պարզապես կրճատվում են կամ
մի փոքր փոխում հնչողությունը, մյուսները ոչինչ ընդհանուր չեն
ունենում այն անունների հետ, որոնցով աստղերին կնքել են ծնվելուց
հետո (starbloid.com):
Տեսնենք, թե ինչ է հայտնիներից ոմանց իսկական անունը.

  • Իզաբել Մեբարակ Ռիպոլլ -երգչուհի Շակիրա
  • Օբրի Դրեյք Գրեհեմ -երգիչ Դրեյք
  • Բրայան Հյու Ուորներ — երգիչ Մերիլին Մենսոն
  • Գիորգիոս Կիրիակոս Պանայոտու — երգիչ Ջորջ Մայքլ
  • Փիթեր Ջին Էրնանդես — երգիչ Բրունո Մարս
  • Թոմաս Կրուզ Մեյփոթեր – դերասան Թոմ Կրուզ
  • Քեթրին Էլիզաբեթ Հադսոն — երգչուհի Քեթի Փերի
  • Սթիվեն Վիկտոր Տալլարիկո — երգիչ Սթիվ Թայլեր
  • Ալիշա Ջեյ Օջելլո Կուկ -երգչուհի Ալիշա Քիզ
  • Կառլոս Ռեյ Նորիս — դերասան Չակ Նորիս
  • Խոակին Ռաֆայել Բոթթոմ- դերասան Խոակին Ֆենիկս
  • Դեմետրիա Ջին Գայնս-դերասանուհի Դեմի Մուր
  • Մարկ Սինկլեր Վինսենտ — դերասան Վին Դիզել
  • Ջենիֆեր Ջոաննա Անաստասսակի – դերասանուհի Ջենիֆեր
    Էնիսթոն
  • Քալվին Քորդոզար Բրոադուս կրտսեր – երգիչ Սնուփ Դոգ
  • Օլիվիա Ջեյն Քոքբերն -դերասանուհի Օլիվիա Ուայլդ
  • Նիկոլաս Կիմ Կոպոլա – դերասան Նիկոլաս Քեյջ
  • Նատալի Հերշլագ — դերասանուհի Նատալի Պորտման
  • Ռեջինալտ Քեննետ Դուայթ – երգիչ Էլթոն Ջոն
  • Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտտա – երգչուհի Լեդի Գագա
  •  

  • Այս շարքը կարելի է շարունակել․․․․․․․․․

  • Այստեղ կներայացնեմ հոլիվուդյան մի դերասանի մասին,
    այնուհետև անցում կկատարեմ հայ աստղերին։

  • Կիանու Ռիվզ

  • Կիանու Ռիվզը ունի շատ հարուստ կենսագրություն, իր դերասանական
    կարիերան սկսել է 9 տարեկանում: Սկզբից խաղացել է թատրոնում,
    հետո նկարահանվել է սերիալներում, տարբեր գովազդներում: Կիանու
    Ռիվզը նաև բաս կիթառահար է: 2008 թ․-ից նաև զբաղվում է
    ռեժիսուրայով: Կիանու Ռիվզը շատ է զբաղվում բարեգործությամբ, նա
    քաղցկեղով հիվանդների համար բարեգործական հիմնադրամ է բացել:
    Ռիվզը երբեք չի ամուսնացել. 1999 թվականի դեկտեմբերին նա և իր
    ընկերուհին՝ կինոդերասանուհի Ջենիֆեր Սայմը, ունեցան մահացած
    երեխա։ Ջենիֆեր Սայմը մահացել է ավտովթարից:
    Կիանու Ռիվզը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 2-ին, Լիբանանի
    մայրաքաղաք Բեյրութում։ Նրա ծնողները ծանոթացել են Բեյրութում,
    Ռիվզի հայրը այն ժամանակ ոչ փորձառու բանվոր էր։ Նա
    դատապարտվել է օդանավակայանում թմրանյութ վաճառելու համար,
    իսկ ընտանիքը լքել է, երբ որդին երեք տարեկան էր։ Ներկայումս Ռիվզը
    հարաբերություններ չունի իր հոր հետ: Ռիվզը ու նրա քույրերն իրենց
    մանկության մեծ մասն անցկացրել են Տորոնտոյում: Նրա
    դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են մոր ծնողներն ու
    դայակները։ Հինգ տարվա ընթացքում նա փոխել է չորս դպրոց, այդ
    թվում՝ Տորոնտոյի Արվեստների դպրոցը, որտեղից հետագայում նրան
    հեռացրել են «չափազանց անհնազանդ լինելու համար», ինչպես նա
    հետագայում բացատրեց: Ռիվզն ավելի շատ առաջադիմում էր հոկեյում,
    քան ակադեմիայում, քանի որ տառապում էր դիսլեքսիայով (սովորելու
    դժվարություն): Ռիվզը երազում էր օլիմպիական խաղերում Կանադան
    ներկայացնող հոկեյիստ դառնալ, սակայն վնասվածքը խոչընդոտեց նրա
    երազանքների իրականանալուն։ Հետագայում Կիանուն հաճախել է
    այլընտրանքային անվճար դպրոց («Avondale Alternative»), որը նրան թույլ
    է տվել կրթություն ստանալ և միևնույն ժամանակ լրացուցիչ գումար
    վաստակել որպես դերասան։ Հետագայում նա թողել է ուսումը`
    չստանալով միջնակարգ դպրոցի վկայականը:

    Աղբյուրը
  • Գլուխ 3․ Հոլիվուդի հայ աստղերը

    Անժելա Սարաֆյան


    Ամերիկացի հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը ծնվել է
    Երևանում, չորս տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում։ 2000 թվականին
    Սարաֆյանն իր հեռուստատեսային դեբյուտը կատարեց «Արդար Էմիին»
    սերիալի մի դրվագում, որից հետո նա սկսեց նկարահանվել
    հեռուստանովելներում։ Մեծ էկրանին Անժելա Սարաֆյանը
    երկրորդական դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչեպս «Մթնշաղ.
    Սագա. Արշալույսը – Մաս 2», «Պարանոյա», «Տեղեկատուներ» և այլն:
    Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը»
    ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալ անունով հերոսուհիներից
    մեկին։

    Աղբյուրը
  • Շառլ Ազնավուր

    2017-ին բացվել է լեգենդար Շառլ Ազնավուրի աստղը։ Հիմնարկեքի
    արարողության ժամանակ կազմակերպիչները հիշեցրել են 1998
    թվականին CNN-ի և Time-ի կողմից համատեղ անցկացված հարցման
    արդյունքները, որի արդյունքներով Շառլ Ազնավուրը ճանաչվել է դարի
    արտիստ։


    Շառլ Ազնավուրի իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան:
    ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող,
    կինոդերասան և հասարակական գործիչ։ ծնվել է 1924 թվականի մայիսի
    22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում։
    Ֆրանսիական և համաշխարհային շանսոնի լեգենդը. Ազնավուրը գրել է
    10
    մոտ 1300 երգ, խաղացել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 200 միլիոն
    ձայնասկավառակ։

    Ազնավուրի հայրը Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիթում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել է Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր): Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։ 11 1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը: Միշան, որը նախկին բարիտոն էր, «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենց երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը։ 1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն տանել այդ դպրոցը, քանի որ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ 12 թվում բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից
    Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին։
    1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար
    Պիեռ Ռոշին, որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում
    դարձավ Երգի ակումբ) և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո
    Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիեռի հետ
    նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը (1943-1950) և սկսում են
    ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա
    գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ
    արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։ Շառլի համար
    բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր
    կուռք Շառլ Տրենեի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի
    է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների։ Ռոշ
    և Ազնավուր դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում,
    այնուհետև՝ Մոնրեալում։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ
    ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և
    Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում
    հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր
    Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային
    Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է
    բերում։

    Աղբյուրը
  • Ռուբեն Զաքարի Մամուլյան



    Ռուբեն Զախարևիչ Մամուլյանը հայազգի ամերիկացի լեգենդար
    թատրոնի և կինոյի ռեժիսոր է։ Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897
    թվականի հոկտեմբերի 8-ին Թիֆլիսում, հայ ընտանիքում,
    մեծահարուստ բանկիրի՝ Զաքար և Վերժինե Մամուլյանների
    ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ծնողների հետ մեկնել
    է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում։ 1913
    թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ շարունակել է ուսումը։
    Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների
    իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել
    է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ Վերադառնալով
    Թիֆլիս՝ Մամուլյանը Լևոն Քալանթարի և Ս. Ի. Խաչատրյանի հետ 1918
    թվականին Թիֆլիսում հիմնադրել է բեմական արվեստի
    ստուդիա։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու
    14
    Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և
    երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել
    ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման
    վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրագործել է
    մի շարք նորարարություններ։

    Աղբյուրը
  • Շերիլին Սարգիսյան

Ամերիկահայ փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր։ Հաճախ կոչվում է «Փոփի աստվածուհի»։ Ունի մեկական Օսկար, Գրեմմի, Էմմի, երեք Ոսկե գլոբուս և զանազան 15 ուրիշ մրցանակներ։ Շերն ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը: Շերիլին Սարգիսյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին Էլ Սենթրո քաղաքում (Կալիֆոռնիա)։ Հայրը՝ Ջոն Փոլ (Կարապետ) Սարգիսյանը, բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթը դերասանուհի էր, որը ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ծագում ուներ։ Վաղ տարիքից Շերը երազում էր հայտնի դերասանուհի դառնալ և արդեն մանկության տարիներին աշխատում էր ինքնագրերի համար իր ստորագրության վրա։ 16 տարեկանում նա մեկնում է Լոս Անջելես։ 1962 թվականին Շերը սրճարանում հանդիպում է Սոննի (Սալվատորե) Բոնոյին, որը երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր։ Նա առաջարկում է Շերին ապրել իր մոտ, ինչի դիմաց նա պետք է մաքրեր տունը և ուտելիք պատրաստեր։ Շուտով նրանց հարաբերությունները ավելի մտերիմ են դառնում, և նրանք ամուսնանում են։ Այդ ժամանակ Շերը Ֆիլ Սպեկտորի ստուդիայում աշխատում էր որպես սեսիոն երգչուհի բեք-վոկալում և մասնակցում այնպիսի դասական երգերի ձայնագրություններին, ինչպիսիք են “You’ve Lost That Lovin’ Feelin” (The Righteous Brothers), “Da Doo Ron Ron” (The Crystals) և “Be My Baby” (The Ronettes): 16 Շերի առաջին սոլո ձայնագրությունը “Ringo, I Love You”-ն էր 1964 թվականին Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, քանի որ Սպեկտորը կարծում էր, որ Շերիլին անունը բավարար «ամերիկյան» չէ։

 Աղբյուրը

Ատոմ Էգոյան

 Ծնվել է 1960 թվականի հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և՛ քննադատների, և՛ հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» 17 յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993 թ.) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004 թվականին «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։

Աղբյուր

Արշալույս Մարդիգանյան

Մյուս հայուհին, ով հայտնի դարձավ Հոլիվուդում, լուռ կինոյի դարաշրջանում, դերասանուհի Արշալույս Մարդիգանյանն էր, ով հանդես է եկել «Ավրորա» կեղծանունով: 18 Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարտիկանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ժամանակ նրա աչքերի առջև սպանվել են հայրը, քույրերը և երեք եղբայրները։ Արշալույսին, նրա քույրերին և մորը ուրիշ հայ կանանց հետ աքսորեցին Սիրիական անապատներ: Այնուհետև նրան առևանգեցին և վաճառեցին Անատոլիայի ստրուկների շուկայում, ցեղային առաջնորդի հարեմին: 14-ամյա Արշալույսը բռնության է ենթարկվել հարեմներում քրդական ցեղերի և թուրք պաշտոնյաների կողմից։ Բայց նա փախչում է թուրքական հարեմից, կրկին գերեվարվում ստրկավաճառների կողմից և կրկին փախչում։ Դերզիմա լեռների վրայով ավելի քան 1500 կմ հատելուց հետո, ինչը նրան տևեց 18 ամիս, թաքնվելով անտառներում և քարանձավներում, սնվելով բույսերով և արմատներով, նա հասավ Էրզրում, որն այնուհետև գրավվեց ռուսական զորքերի կողմից։ Նա ընկավ Ամերիկացի միսիոներների մոտ։ «Հայ ազգային միության» և «Ամերիկյան կոմիտեի օգնությունը Հայաստանին ու Սիրիային» կազմակերպությունների օգնությամբ նրան հաջողվեց մեկնել Ռուսաստան: Սկզում մեկնեց Թբիլիսի, այնտեղից՝ Սանկտ Պետերբուրգ, հասավ Օսլո քաղաք, այնուհետև մեկնեց Նյու Յորք: 19 Որդեգրվել է Նյու Յորքում հայ ընտանիքի կողմից: Նրա պատմությունը գրավել է լրագրողների ուշադրությունը։ Հայոց ցեղասպանության մասին Արշալույսի պատմությունը հրատարակվել է Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, 1918 թվականի վերջին: Նույն տարվա դեկտեմբերին հրատարակվել է “ravisded armenia” գիրքը:

Աղբյուրը

Եզրակացություն

 Հետազոտական աշխատանքս գրեցի մի քանի ամսվա ընթացքում: Ի՞նչ տվեց ինձ ուսումնասիրությունը։ Կարդացի, դիտեցի, լսեցի, նոր տեղեկություններ իմացա Հոլիվուդի աստղերի մասին, օրինակ՝ հայ աստղերի կյանքի ու գործունեության մասին, որն ինձ միշտ հետաքրքրել է։ Հիմնականում օգտվում էի սոցցանցերից, ինֆորմացիայի մեծ մասը վերցրել եմ օտարալեզու կայքերից և թարգմանել: Պետք է ասեմ, որ աշխատանքի շնորհիվ զարգացրի թարգմանական հմտություններս։ Որոշ հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմեր ես չէի դիտել։ Հիմա մեծ հետարքրությամբ դիտում եմ այդ ֆիլմերը։ Բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել եմ, նշված են աշխատանքումս։

Շնորհակալություն

1․ Տրված հատվածն արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն․

Այս քարերուն, լեռներուն բուսականությունը մեր բարձրավանդակի սարերունը չէ։ Խոտավետ չեն։ Խիտ ու բազմաճյուղ չեն։ Նոսր են ու երկայն ցողուններով։ Համեմավոր են։ Ծաթրին կբուրեն, կգրգռեն ռունգերդ։
Վայրի սխտորներ կան, այնքան կծու են, որ բերանդ կայրեն։ Անոնց մեկ պճեղը մեր ածուները մշակած սխտորներուն տասը պճեղին դեմ են։ Այս տեղերու խոտերեն այծերը շատ կախորժին։ Կվազեն դարվեր, դարվար, խոտ մը, ցողուն մը, ծիլ մը, կամ ծառի մը տերևները ուտելու համար։ Եվ կամ՝ թուփի մը հասնելու համար անանկ գահավեժի մը եզերքը կկենան, ուր մենք կզարհուրինք։ Երբեմն ալ կսոսինձեն, կարծես, իրենց կճղակները՝ ժայռերուն։ Ինչպես արիշի մը ողկույզները՝ կկախվին պարապին մեջ, կռնակնին վար, բերաննին, փորերնին վեր, կապույտ ծաղիկներով ծաթրին մը փրցնելու, խըբըռ-խըբըռ ծամելու, կուլ տալու համար։
Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»
2․ Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գտիր բաղադրյալ ստորոգյալները։
Ձևաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փակցրել։ Հարճը մի հելենուհի էր Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով հարսանիքով ամուսնացել էր հետը դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով ուզել էր իր սիրելին հայրենաբաղժությունից չտրտմի։
Ինչ անմոռաց անակընկալ էր, երբ լուսաբացի աղ-ամուղ-ին պատշգամբ ելա հիանալով վարքերից ստեղծված երններանգ ուլեգորգով։

3․ Հետևելով կետադրությանը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկիր և տեղադրիր նախադասությունների ներքևում գրված բառեր


• Երկրորդական նախադասության կապակցման միջոցները, երկրորդականի շարադասությունը։
• Երկրորդական նախադասության պաշտոնը գլխավորի մեջ։
Կարող է դառնալ ամեն ինչ, բացի պարզ ստորոգյալից։ Իսկ որոշ անդամների դեպքում՝ ենթակա, ստորոգելի, որոշիչ, սովորաբար կապակցվում է հարաբերյալ-հարաբերականով՝ այնքան…որքան, Նա…ոբ, այն…. որը և այլն։ Հարաբերյալը դերանուն է, որ գլխավորրի մեջ է արտահայտվում՝ պատելով երկրորդական նախադասության «տեղը»։ Այստեղից՝ ինչ պաշտոն որ ունի հարաբերյանլը, նույն պաշտոնը ունի երկրորդական նախադասությունը։
Օրինակ՝ Իմ սիրելի գիրքը նա է, որը կարդացել եմ վերջինը։- Այստեղ հարաբերյալը ստորոգելի է, նշանակում է՝ երկրորդականը նույնպես ստորոգելի է։
Շարքից դուրս եկան այն սովորողները, որոնք երեկ դասի չէին եկել։ -Այստեղ հարաբերյալը՝ այն-ը որոշիչ է, որոշիչ է նաև երկրորդական նախադասությունը։
Եթե չկա հարաբերյալ, երկրորդական նախադասության պաշտոնը որոշում ենք ուղղակի նախադասությունը վերլուծելով։
Օրինակ՝ Բոլորը սպասում էին, որ տնօրենը մի բան ասի։ — Սպասում էին ինչի՞ն- հանգման անուղղակի խնդիր։

Դերբայական դարձված և երկրորդական նախադասություն
• Երկրորդականի գերադաս անդամ՝ ստորոգյալ։
• ԴԴ գերադաս անդամ՝ դերբայ։
• Փոխակերպելիս պարզել՝ որ դերբայը որ եղանակի ու ժամանակի դիմավոր բայ (ստորոգյալ է դառնում), իսկ երկրորդականը փոխակերպելիս որ դերբայն է դառնում ստորոգյալը։
• Հարկավոր է ուշադիր լինել կառույցի շարահյուսական պաշտոնի նկատմամբ. ինչ անդամ որ չփոխակերպված տարբերակն է, նույնը պիտի մնա փոխակերպվելուց հետո։
• Հարկավոր է ճանաչել կառույցն ամբողջությամբ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Այդ դեպքում փոխակերպելիս բառեր դուրս չեն մնա, ուրեմն նաև չեն ներառվի փոխակերպված կառույցի մեջ։

  1. Օրինակ՝ Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։ -երկրորդականը ընդգծվածն է, կապակցման միջոցը՝ ինչ (հարաբերական դերանուն)։
    Դդ-ի փոխակերպած տարբերակը՝ Իմ ասածները դու պետք է լուրջ ընդունես։ (գլխավորի մեջ ոչինչ չի փոխվում)։ Ասում եմ (անկատար ներկա)=ասածները(հարակատար դերբայ)։ Երկուսի պաշտոնն էլ ուղիղ խնդիր է։
  2. Օրինակ՝ Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին։ Ընդգծվածը դերբայական դարձված է, ժամանակի պարագա։ Երկրորդական դարձնելու համար կապակցման միջոց ենք ավելացնելու։ Այս դեպքում՝ երբ հարաբերական դերանունը։
    Փոխակերպված տարբերակը՝ Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։ Ժամանակի պարագա։
    Առաջադրանք
  3. Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

Text 1

It was raining hard, but when Harry went to get an umbrella, he found that out of the five umbrellas they had at home there was not one he could use. He decided to take all the five umbrellas to an umbrella-maker.


So Harry took them, left them at the umbrella-maker’s, saying that he would call for the umbrellas on his way home in the evening. When he went to dine in the afternoon, it was still raining. He went to a nearby restaurant, sat down at a table and had been there only a few minutes when a young woman came in and sat down at the same table with him. Harry was the first to finish and when he got up he absent-mindedly took her umbrella and started for the door. She called out to him and reminded that he had taken her umbrella. Harry returned it to her with many apologies.
In the evening he called for his umbrellas, bought a newspaper and got on a tram. The young woman was in the tram, too. She looked at Harry and said: «You’ve had a successful day today, haven’t you?»

  1. When Harry went to get an umbrella, he found that

a) all the five umbrellas were not at home

b) he could use all of them

c) he could use none of them

  1. What did Harry tell the umbrella-maker?

a) He would visit him on his way home.

b) He was going to phone him in the evening.

c) He would have the umbrellas back in the evening.

  1. Why did Harry go to the restaurant?

a) to meet a beautiful lady

b) to see if he could steal an umbrella

c) to have dinner

4. Harry took the lady’s umbrella because

a) he hadn’t got any of his own

b) he wanted the young woman to speak to him

c) he thought it was his

5. Why did the woman think the day was successful for Harry?

a) He had met her again.

b) He had bought a new umbrella.

c) He had managed to get five umbrellas.

Տղանղան քրիստոսի տոնածառի հանդեսին. վերլուծություն

Շատ ամանորյա պատմվածքներ ուրախ ավարտ ունեն, բայց Դոստոևսկին հարկ չի համարել գեղեցկացնել իրականությունը։ Իսկապես, երեխաների մասին նրա մյուս պատմվածքներում փոքրիկները փողոցներում մուրացկանություն են անում, իսկ հետո հաճախ հայտնվում գաղութներում: Հավանական է, որ նման ճակատագիր էր սպասվում այս պատմության հերոսին, եթե նա փողոցում չսառեր։Կարելի է մի բան նկատել՝ հեղինակը չի նշում ո՜չ քաղաքի, ո՜ք տղայի անուն, քանի որ այսպիսի դեպք կարող է պատահել ում հետ ասես և որտեղ ասես։ Բայց, այսպիսի տեսություն կա, որ այս ամեն ինչը Պետերբուրգում է, քանի որ Դոստոեվսկին այս քաղաքի մասին շատ տրագիկ բաներ է գրել։ Այս տղայի դեպքը միակը չէ։ Քրիստոսի տոնածառի մոտ փոքրիկ հերոսը հանդիպում է բազմաթիվ տղաների ու աղջիկների, որոնց ճակատագրերը ավերվել են մեծերի անտարբերության պատճառով։ Ավանդաբար, նախատոնական օրերին մարդիկ կառուցում են Սուրբ Ծննդյան տեսարան, որը խորհրդանշում է այն քարայրը, որտեղ ծնվել է Հիսուսը։ Չէ՞ որ քաղաքում Աստվածամոր համար տեղ չկար։ Դոստոևսկին ուռճացնում է գույները, բայց զուգահեռը շատ պարզ կարելի է նկատել՝ փողոցներից մեկում Սուրբ Ծնունդից առաջ կար այսպիսի տեսարան՝ նկուղ մի մահացած կնոջ հետ, ով եկել է քաղաք և տեղ չի գտել իր և իր երեխայի համար։ Սուրբ Ծննդյան օրերին մարդկան մոտ (հատկապես՝ Ռուսաստանում) ընդունված է օգնել աղքատներին ու անապահովներին։ Այս ավանդույթին հետևում են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, բայց, չգիտես ինչու, մեծ քաղաքի փողոցներում ցրտահարված փոքրիկը նրանց չի հետաքրքրում:Սովից ու ցրտից վեցամյա երեխայի մահը հանցագործություն է ողջ հասարակության համար։ Կարելի է մեղադրել նկուղում մնացող պառավին, ոստիկանին, հրուշակեղենի վաճառողուհուն և մեր հերոսին հարվածած և գլխարկը պոկած մեկ այլ տղային։ Բայց ես կարծում եմ, որ սա հենց հասարակության միջի խնդիր է, որի արմատները շատ խորն են։ Մարդկային անտարբերությունը՝ երևույթ է, որը արագ չի կորում։ Այն երկար է ձևավորվել, կամ էլ նույնիսկ հենց մեր բնույթի մեջ է։

Այս պատմվածքը շատ զգացմունքային է, և, իմ կարծիքով, շատ լավ է բացում մարդկային անտարբերության թեման։ Այո, գուցե ամանորյա «մթնոլորտ» մեր սովորական պատկերացմամբ չունի, բայց չէ՞ որ դրանք մեզ սովորեցնում են բարություն, խիղճ զգալ։ Դոստոեվսկին պարզապես ընտրել է ուրիշ ձև դա արտահայտելու։

Կայուն զարգացում

Կա կայուն զարգացման 4 տեսակ՝ մարդկային, սոցիալական, տնտեսական և բնապահպանական։

Մարդկային կայունությունը, ինչպես անունն է հուշում, կենտրոնացած է մարդկանց վրա: Այն նպատակ ունի պահպանել և բարելավել հասարակության մարդկային կապիտալը: Առողջապահության և կրթության համակարգերում ներդրումները, ծառայությունների հասանելիությունը, սնուցումը, գիտելիքներն ու հմտությունները բոլորն էլ մարդկային կայունության հովանու ներքո գտնվող ծրագրերն են:

Սոցիալական կայունությունը կենտրոնանում է ծաղկող համայնքների ստեղծման և պահպանման վրա և դնում է շեշտ արդարության, ինկլուզիվության և ճկունության վրա: Այն ներառում է այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, հավասար հնարավորությունները, համայնքի ներգրավվածությունը և մշակույթի պահպանումը: Այս մոտեցումը ձգտում է բարելավել կյանքի ընդհանուր որակը՝ անդրադառնալով այնպիսի գործոններին, ինչպիսիք են առողջությունը, կրթությունը և տնտեսական հնարավորությունները:

Տնտեսական կայունությունը վերաբերում է պրակտիկաներին, որոնք նախատեսված են ընկերության կամ ազգի երկարաժամկետ տնտեսական զարգացումը ստեղծելու համար՝ միաժամանակ կառավարելով նրա գործունեության բնապահպանական, սոցիալական և մշակութային ասպեկտները: Խոսքը տնտեսական աճի հավասարակշռման և շրջակա միջավայրի և մարդկանց վրա ազդեցությամբ շահույթ ստանալու մասին է: Տնտեսական կայունությունը կարևոր է բիզնեսի համար, քանի որ այն չի կարող հասնել երկարաժամկետ աճի, եթե սպառում է բնական կամ մարդկային ռեսուրսները: Բիզնեսն այսօր այլևս չի կարող վնասել շրջակա միջավայրին կամ իրենց համայնքներին՝ շարունակական տնտեսական աճ ապահովելու համար, քանի որ դա շարունակելը ստեղծում է պայմաններ, որոնք ապակայունացնում են բիզնեսի գործունեության համատեքստը:

Եւ վերջապես՝ բնապահպանական կայունությունը։ Բնապահպանական կայունությունը մեր մոլորակի բնական միջավայրում էկոլոգիական հավասարակշռություն պահպանելու և բնական ռեսուրսները պահպանելու կարողությունն է՝ ներկա և ապագա սերունդների բարեկեցությանը աջակցելու համար: Եւ պարզ է, թե ինչու է դա կարևոր՝ ռեսուրսները, որոնցից մենք օգտվում ենք և որոնց վրա հիմնել ենք մեր սոցիալ-տնտեսական կյանքը, հավերժ չեն։ Եւ մենք պետք է պահպանենք դրանք, որպեսզի ապագա սերունդներն ունենան հնարավորություն օգտվել դրանից։

Սրանց օրինակները մենք հաճախ կարող ենք տեսնել իրական կյանքում։ Նույն արևային էներգիան։ Արևային էներգիայի ամենամեծ առավելությունն այն է, որ այն լիովին անվճար է և հասանելի է անսահմանափակ մատակարարմամբ: Այս երկու գործոններն էլ հսկայական օգուտ են տալիս սպառողներին և օգնում նվազեցնել աղտոտվածությունը: Այսպես, այն ձեռնտու է և՜ բնապահպանական, և՜ սոցիալական, և՜ տնտեսական տեսանկյունից։

Կամ էլ՝ կանաչ տարածքները։ Դրանք ներառում են այգիներ և այլ տարածքներ, որտեղ բույսերը և վայրի բնությունը զարգանում են: Այս տարածքները հանրությանը նաև բացօթյա հանգիստ վայելելու մեծ հնարավորություններ են տալիս, հատկապես խիտ, քաղաքային վայրերում: Կանաչ տարածքները կարող են հանգեցնել անհատի հոգեկան առողջության զգալի և տևական բարելավումների: Այսինքն՝ այն ունի և՜ բնապահպանական շահ, և՜ սոցիալական։

Ցանքաշրջանառությունը սահմանվում է որպես «միևնույն հողի վրա տարբեր մշակաբույսերի հաջորդական տնկում` հողի բերրիությունը բարելավելու և միջատների և հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով»: Այս գյուղատնտեսական պրակտիկան ձեռնտու է մի քանի առումներով, հատկապես այն պատճառով, որ այն քիմիական նյութերից զերծ է: Ապացուցված է, որ մշակաբույսերի ռոտացիան առավելագույնի է հասցնում հողի աճի ներուժը, միաժամանակ կանխելով հողում հիվանդությունները:

Կամավորություն

Ինչ է կամավորությունը

Կամավորությունը անշահախնդիր գործունեություն է, երբ անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, այն նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը

Աշխատանքի սկզբունքները

  1. Կամավորի կամքի ազատություն
  2. Կամավոր աշխատանքի անհատուցելություն
  3. Կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարություն
  4. Կամավոր աշխատանքում խտրականության արգելքը
  5. Մարդասիրություն
  6. Իրավունքների և ազատության հարգումը
  7. Ազգային, տարածաշրջանում, միջազգային համագործակցություն

Նպատակները

  1. Կրթական, գիտական, մշակույթային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծման աջակցելը
  2. Անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը
  3. Կյանքի դժվար իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և հայտնված անձին այդ վիճակից դուրս բերելու աջակցելը
  4. Որակյալ աշխատուժի ձևավորմանը կամ աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը նպաստելը
  5. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, տուժածների օգնություն ցուցաբերելու, փրկարարական գործողություններ իրականացվող աշխատանքները
  6. Կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելը կամ կամավորության մշակույթի տարածման նպաստելը: